Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան
30
Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է հայկական «Ջերմուկ»-ի 64,5 մլն շշի վաճառքը Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը նույնիսկ քրեակատարողական հիմնարկից է հաղթում այս իշխանություններին Պատերազմ Արցախում
Պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական 2 ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ Աջափնյակ վարչական շրջանի որոշ փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Հունիսի 7-ին ժողովուրդը ծնգլահան կանի Ալիևի հարբած ծաղրածու Նիկոլի Փաշինյանին Կոպիրկինին Մոսկվա են կանչել՝ խորհրդակցությունների Պուտինը նշել է այն հետևանքները, որոնց կբախվի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ից դուրբս գալու դեպքում «Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան Մտածելու և «գլխի ընկնելու» համար մնաց մեկ շաբաթ. «Փաստ» Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ» Իոաննիսյանն ու... Սոլովյովը Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան Կարմիր գծերի թալանը և Թևանյանի գործում ՔՊ-ի հատած կարմիր գծերը Գյումրի 2-ը կանխելու համար են նաեւ կալանավորել Թեւանյանին Իշխանազարկվելուց հետո Փաշինյան Նիկոլը երանի է տալու Մելիք ֆրանգյուլի «փառքին» Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ կազմում, բայց կան նրբություններ. Օվերչուկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ երթ Աջափնյակում Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ Երկու անձ կալանավորվել է Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է. փաստաբան ԵԱՏՄ անդամ 4 երկրի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի հարցով ՔՊ-ն պարտվելու է, այս ընտրության բանալին Երևանն է, ավելին՝ Արաբկիր համայնքը. սոցիոլոգ «Հրապարակ»․ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին Դիլիջանը մերժեց Նիկոլ Փաշինյանին Գագիկ Ծառուկյանը հանդիպում-քննարկում է անցկացնում թիմակիցների հետ ՔՊ-ականները նորից իրենց հին գործին են անցել՝ ասֆալտից քվե մուրալ Մենք մինչև վերջ գնալու ենք. Գագիկ Ծառուկյան Հարգելի վարորդներ, Ավինյանից ու ՔՊ-ից կարող եք դատարանով հետ գանձել հանիրավի ձեզանից «կլպած» գումարները Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը. Անդրանիկ Թևանյան «Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ մերձեցման գնա իր հաշվին»․ Պեսկով Լեբեդև. ԵԱՏՄ գագաթաժողովում կբարձրացվի Հայաստանի և ԵՄ հարաբերությունների թեման

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեծացնում է ճնշումը Սպիտակ տան և Կոնգրեսի վրա

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակաբար մեծացնում է ճնշումը նախագահ Բայդենի վարչակազմի և Կոնգրեսի վրա՝ կոչ անելով վերջիններիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացնել Արցախի քրիստոնյա բնակչության ցեղասպանական շրջափակումը քննադատող բանաձև։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակների միջոցով ավելի քան 200․000 գրություններ են ուղարկվել նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին և ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների անդամներին՝ կոչ անելով «կանխել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերահաս ցեղասպանությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 250 օր շրջափակման հետևանքով։ Այն Արցախը Հայաստանին կապող միակ մարդասիրական փրկօղակն է»։

Հասցեատերերից մասնավորապես պահաջնջվել է․

ՄԱԿ Անվտանգության խորհրդում առաջնորդել համապատասխան բանաձև՝ դատապարտելու Արցախի ադրբեջանական շրջափակումը և Լաչինի միջանցքի անհապաղ բացման կոչ անել՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավակիրառություն ենթադրող ժամանակավոր միջոցի կիրառման վերաբերյալ որոշման համաձայն։

Դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և անվտանգային օժանդակությունը և ամբողջապես կիրառության մեջ դնել Ազատության աջակցության ակտի 907-րդ  հոդվածի պահանջները (907-րդ բանաձև)։

Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած հայ բնակչության համար ապահովել ամերիկյան մարդասիրական օժանդակություն։

Արցախի ցեղասպանական շրջափակման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել ամերիկյան օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ պետական իշխանության գործադիր թևի վրա կոնգրեսական ճնշումներին, նկատենք, որ ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դիմումով գումարված քննարկման նախօրեին՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակով դիմել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ և ԱԽ ներկայիս նախագահ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ հորդորելով վերջինիս բանաձև ներկայացնել՝ Ադրբեջանից պահանջելով անմիջապես դադարեցնել Արցախի ութամսյա շրջափակումը։

Օգոստոսի 14-ին նախագահ Բայդենին նամակ է հղել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ադամ Շիֆը, որը նույնպես կոչ է արել ԱՄՆ-ին առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձև, որն Ադրբեջանից անհապաղ կպահանջի կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանները։ Շիֆը մասնավորապես նշել է․ «Չնայած ԱՄՆ կառավարությունը, Եվրոպական Միությունը, ՄԱԿ-ի փորձագետները և Ռուսաստանը դատապարտել են շրջափակումը և կոչ արել կանոնավոր երթևեկության համար բացել միջանցքը, Ադրբեջանը ամիսներ շարունակ անտեսում է նման հայտարարությունները։ ԱՄՆ Պետդեպարտամենտը և USAID-ը փորձել են դիվանագիտական ճանապարհով վերջ դնել Ալիևի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, սակայն հայտարարությունների և նման կոչերի ժամանակն ակնհայտորեն վաղուց անցել է։ Միացյալ Նահանգները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի և անհապաղ օգտագործի այլ գործիքներ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ վերադառնալու միջազգային իրավունքի և կարգի պահանջներին»։

Ադամ Շիֆն օգոստոսի 22-ին վիդեոուղերձ է հրապարակել՝ ԱՄՆ կառավարությանը կրկին կոչ անելով առաջնորդել ՄԱԿ ԱԽ բանաձև և կիրառել «907-րդ հոդվածի» պահանջները՝ դադարեցնելով ԱՄՆ ռազմական օժանդակությունն Ադրբեջանին։

Արցախի ադրբեջանական շրջափակման դադարեցման ուղղությամբ ԱՄՆ կառավարության հստակ անելիքների հրատապ անհրաժեշտության մասին հանդես են եկել նաև Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Թոնի Քանդերասը, Ջուդի Չուն, Ռաջա Կրիշնամըրֆին, Սեթ Մագազիները, Ջիմ Մըք Գովերնը, Քաթի Պորտերը, Դինա Տիտուսը և Բիլ Քասիդին։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է բազմաբնույթ աշխատանքներն ու համայնքային ճնշման ուժգնացումը՝ նպաստելու ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Արցախի ապաշրջափակմանը միտված կոնկրետ գործողությունների ձեռնարկմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>