ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 787 մարդ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է
4
Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Պատերազմ Արցախում
«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են»․ Մակրոն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Խամենեիի որդին ընտրվել է որպես Իրանի հաջորդ գերագույն առաջնորդ․ ԶԼՄ Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են Ինչպե՞ս են ՔՊ–ականները «վերբովկա» անում երիտասարդներին. «2 ամիս կչլվեք, զատո 5 տարի գործով ապահովված կլինեք» Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են Դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք Որոշել եմ վայր դնել Երևանի ավագանու անդամի իմ մանդատը Արփինե Սարգսյանն աշխատանքից ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի Իսկ նվազագույն աշխատավարձը, որը ստանում են աշխատող աղքատները, 5 տարում աճել է ընդամենը 8 հազար դրամով. Թադևոս Ավետիսյան ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար. Hetq.am ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 787 մարդ Ծաղիկներ են խոնարհվել Իրանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարձակվել են Թեհրանի Էնգելաբ հրապարակի շրջակայքի վրա Միջազգային երկրաշարժ է․ մենք զբաղված ենք «կուկուռուզ» և «պեռաշկի» ուտելով․ Խաչիկյան Ալեն Սիմոնյանը ցինիկ էլ չէ, այլ՝ շարքային լկտի․ Արմեն Աշոտյան Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Իրանը չի փորձել միջուկային զենք արտադրել․ Լավրով ԱՄՆ ոչ մի նախագահ այլ երկրներին ռազմական հարվածներ հասցնելու ավելի շատ հրամաններ չի տվել, քան Թրամփը Արամ Վարդևանյան. Սամվել Կարապետյանի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր, առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի Արամ Առաջինը չի կարողացել կապ հաստատել Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը Դուբայում է և, պատերազմով պայմանավորված, չի կարողանում դուրս գալ երկրի տարածքից Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր. Զուրաբյան Նաթանզի միջուկային օբյեկտը վնասվել է հարվածների հետևանքով Զեղծարարները ներկայանում են Կենտրոնական բանկի անունից. ԿԲ զգուշացումը Ամպագոռգոռ խոսացող իշխանության պահած քաղաքը (տեսանյութ) Փոսալցման փոխարեն` արկղապատում (տեսանյութ) Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Լավրովն արդյունավետ է գնահատում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները. Տեսանյութ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԶԼՄ-ների համար հայտարարությամբ ամփոփել է հուլիսի 25-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման արդյունքները՝ արդյունավետ գնահատելով դրանք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության, Սերգեյ Լավրովը նշել է. «Այսօր արդյունավետ բանակցություններ ենք վարել մեր գործընկերների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջ.Ա. Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Ս. Միրզոյանի հետ:

Սկզբում կազմակերպեցինք ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական երկկողմ բանակցությունների երկու փուլ։ Քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների վիճակը, նախանշեցինք հետագա քայլերը՝ բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։ Այնուհետեւ երեքով հանդիպեցինք, որպեսզի քննարկենք տարածաշրջանային օրակարգը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մեր զրուցակիցներին ներկայացրինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով այն զեկույցները, որոնք ներկայացնում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, այն քայլերը, որոնք խիստ ցանկալի է անհապաղ, առանց ուշացման ձեռնարկել՝ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու, անխափան էլեկտրա և գազամատակարարումն ապահովելու համար։ Դա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից։

Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, սկսած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ լիովին համապատասխան այն եռակողմ հայտարարություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին։

Խոսեցինք ևս մեկ կարևոր դրույթի մասին, որն այդ պայմանավորվածությունների շրջանակում է: Նկատի ունեմ ամբողջ տարածաշրջանում անարգել երթևեկության ապահովումը, տրանսպորտային, տնտեսական հաղորդակցության ապաշրջափակումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերին:

Ակնկալում ենք, որ բանակցային մեծ գործընթացի գագաթնակետը կլինի հենց այդ պայմանագրի ստորագրումը, որը գիծ կքաշի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ընթացքում հայերի և ադրբեջանցիների սկսած ջանքերի տակ:

Ճանապարհը հեշտ չէ: Շատ բարդ և կարևոր հարցեր պետք է լուծվեն։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականի հռչակագրին համապատասխան, որը նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները ստորագրել են Ալմա-Աթայում։ Դրա արդյունավետությունն այսօր հաստատված է և՛ ադրբեջանական, և՛ հայկական ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը։

Հայկական կողմը ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների մեջ համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները:

Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաև իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։

Հարցերը հեշտ չեն։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին այս և այլ ուղղություններով: Այս փուլում առավել մոտ արդյունք է դիտվում այն եռակողմ աշխատանքային խմբում պայմանավորվածության ձեռքբերումը, որը գլխավորում են երեք փոխվարչապետները, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ: Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտային ոլորտում հեռանկարային նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ:

Պայմանավորվեցինք փորձել վերսկսել երկխոսությունը երկրորդ «ուղու» շուրջ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջև։ Նաև հույս ունենք (առաջարկել ենք դա այսօր) սկսել եռակողմ երկխոսություն խորհրդարանականների գծով։

Ակնկալում ենք, որ բանակցությունների գործընթացը կշարունակվի։ Հասկանում ենք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետաքրքրությունը՝ միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաև մյուսների։ Ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին գտնել պայմանավորվածություններ, ովքեր, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր՝ ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների։

Մեր գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս նախաձեռնության համար։ Շարունակելու ենք եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, այդ թվում՝ այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական գագաթնաժողովն անցկացնելու ծրագրեր կան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>