Բեռլուսկոնին 100 մլն եվրո է թողել վերջին կնոջը․ հրապարակվել է Իտալիայի նախկին վարչապետի կտակը
Իտալիայի նախկին վարչապետ, գործարար և միլիարդատեր Սիլվիո Բեռլուսկոնին, որը մահացել է հունիսի 12-ին, 100 միլիոն եվրո ժառանգություն է թողել կնոջը՝ Մարտա Ֆաշինային, նույնքան՝ իր եղբորը՝ Պաոլոյին, և ևս 30 միլիոն եվրո՝ իր մտերիմ ընկեր, նախկին սենատոր Մարչելո Դել Ուտրիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը, որի տրամադրության տակ է հայտնվել Բեռլուսկոնիի կտակը:
Fininvest ընտանեկան հոլդինգի վերահսկիչ փաթեթը, որը վերահսկում է Mediaset մեդիա ընկերությունը և Mondadori հրատարակչությունը, բաժին է հասել Բեռլուսկոնիի երեխաներին առաջին ամուսնությունից՝ Մարինային, որը հոլդինգի նախագահն է, և Պիեռ Սիլվիոյին, որը ղեկավարում է Mediaset-ը: Նրանց մասնաբաժինը հասնում է 53%-ի, որը հավասարապես բաժանված է երկուսի միջև։ Իսկ երկրորդ ամուսնությունից երեխաները՝ Էլեոնորան, Բարբարան և Լուիջին հավասարապես ստանում են ընկերության մնացած բաժնետոմսերը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։