Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
25
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Պատերազմ Արցախում
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան Քննչական կոմիտեն և ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են, ով՝ ում ա ծեծել․ Գեղամ Մանուկյան Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»․ Մեդվեդև Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞․ ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները․ վերլուծում է Սուրենյանցը Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան

Ճանապարհների ապաշրջափակման գլխավոր խնդիրն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը․ Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների

Ճանապարհների ապաշրջափակման գլխավոր խնդիրն է, թե ով է ապահովելու այդ երթուղիներից օգտվող մարդկանց անվտանգությունը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Փաստաթղթի նախագիծը կազմվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև դեռ պետք է աշխատել հիմնական հարցի վրա՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Փոխվարչապետերի եռակողմ վերջին հանդիումից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե ապաշրջափական դեպքում Հայաստանի տարածքում սահմանային ծառայությունը պետք է իրականացնի Հայաստանը: Մինչդեռ Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքում ռուս սահմանապահներն են հսկելու ճանապարհը:

Աղբյուրը՝ tert.am

**********

 

Ավելի վաղ Դուք նշել էիք, որ Ռուսաստանը զգալի առաջընթաց է արձանագրում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։ Ե՞րբ, ըստ Ձեզ, բոլոր վիճելի հարցերը կարող են վերջնականապես կարգավորվել։

Մենք եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների միջեւ, որի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ։ Այնտեղ նշվում է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը անցնելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղիով և, ելնելով կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքից, սահմանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգին վերբերող հիմնական մոտեցումները։ Կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում, որ այդ ճանապարհի առանձին հատվածները կլինեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի։

 

Նորագույն պատմության ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կապեր չեն եղել, եղել է պատերազմ, որը դադարեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անմիջական մասնակցությամբ։ Սակայն երկու երկրների սահմանին դեռևս զինված բախումներ են տեղի ունենում և մարդիկ են զոհվում։ Իհարկե, իմ գործընկերների համար շատ դժվար է աշխատել նման միջավայրում, բայց նրանք զգում են իրենց պատմական պատասխանատվությունը այն որոշման համար, որը մեր պետությունների ղեկավարները վստահել են մեզ զարգացնել և շարունակում են աշխատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։

Աշխարհում դժվար է գտնել օրինակներ, երբ պատերազմող կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և սկսել խոսել տրանսպորտային կապերի վերականգնման մասին՝ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե անմիջապես հետո։ Մեր դեպքում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով մարդիկ և ապրանքները կգնան, կսկսվի բնականոն կյանքը, առևտուրը և աստիճանաբար հին դժգոհությունները հետին պլան կմղվեն։

Փոխվարչապետերի մեր եռակողմ աշխատանքային խումբը հարաբերությունների յուրահատուկ ձևաչափ է մշակել։ Շատ է օգնում, որ մենք գալիս ենք նույն մեծ երկրից, սովորում ենք նույն դասագրքերով, դիտում ենք նույն ֆիլմերը, հասկանում ենք նույն հումորը, հետևաբար մենք ընդհանուր լեզու ենք գտնում մարդկային մակարդակով։ Հենց այդ ոչ նյութական արժեքն է, որ հույս է ստեղծում ու օգնում առաջ գնալ։ Մտածելով մեր խմբի աշխատանքի մասին՝ հասկանում ես, թե որքան կարևոր է մեր ընդհանուր եվրասիական տանը խաղաղության համար չկորցնել այդ ընդհանրությունը հետխորհրդային տարածքում և այն փոխանցել հաջորդ սերունդներին։

Ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։ Ինչպե՞ս են նրանք փոխգործակցելու միմյանց հետ սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին մենք միասին ցանկանում ենք պատասխանել այնպես, որ վստահ լինենք, որ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Եվ իհարկե, բոլորիս վրա ազդում է այն, ինչ հիմա կատարվում է սահմանին։ Շատ ավելի հեշտ կլիներ լուծումներ գտնել, եթե կրակոցները դադարեցվեին։

Ուստի կողմերը դադարներ են վերցնում, ներգրավում են փորձագետների, ցանկացած առաջարկ և որոշում ենթարկում են շատ մանրակրկիտ և ստուգված վերլուծության, որպեսզի ամեն ինչ իսկապես աշխատի այնպես, ինչպես պետք է լինի այն երկրների միջև, որոնք, հուսանք, թեւակոխում են հարաբերությունների նոր խաղաղ փուլ։ Փաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է մեր մակարդակով, թեև հիմնական հարցը՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ պետք է աշխատել։ Իհարկե, այսօր շատ բան կարելի է անել՝ հենվելով տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, և այդպիսի լուծումներ կան, բայց դրանք, թերևս, ակնհայտ և հաջողությամբ կիրառվել են աշխարհի այլ ծայրերում, երբ սկսում ես դրանք վերլուծել, այնքան էլ չեն համապատասխանում մեր իրավիճակին։

Եվրասիական միջկառավարական խորհրդի ժամանակ մենք պայմանավորվեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ընդունի ինձ՝ իր հետ այս խնդիրները քննարկելու համար։ Նա շատ մանրամասն անդրադարձավ եռակողմ խմբի հանդիպումից հետո մնացած բոլոր հարցերին։ Շատ բան հստակեցված է, և ինչ-որ բան դեռ մնում է և պահանջում է հետագա քննարկում արդեն ադրբեջանական կողմի հետ։

Դուք հարցրեցիք, թե երբ է լինելու ապաշրջափակումը. Այս հարցին դեռ ոչ ոք հստակ պատասխան չի տա։ Այն ժամանակ, երբ կպայմանավորվենք, և երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել այս երկաթուղու վերականգնման մասին, որը կար խորհրդային տարիներին և շահագործվում էր և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների կողմից։

Հայաստանի համար այս երկաթուղու բացումն առանցքային նշանակություն ունի՝ այդ երկրի ապաշրջափակման տեսանկյունից։ Հայաստանի տնտեսությունը շատ ակտիվ աճ է գրանցում՝ նախորդ տարի այն կազմել է 12,6%։ Սա աշխարհի ամենաբարձր տնտեսական աճի տեմպերից մեկն է, և բոլորը հասկանում են, որ այս տնտեսական հրաշքի պատճառները հայ ձեռներեցների բիզնես որակներն են՝ բազմապատկված Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ երկրների խոշոր տնտեսություններ անարգել մուտքը։ Տնտեսության նման ընդլայնումը պահանջում է համապատասխան զարգացած տրանսպորտային հաղորդակցություն՝ ապահովելու Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը Ռուսաստանը դիտարկում է որպես իր հիմնական շուկա։

Անցյալ տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրն աճել է ավելի քան 83%-ով։ Այս տարի հունվար-ապրիլին աճը 96 տոկոս է։ Հայաստանը շատ արագ զարգացող տնտեսություն է, որին զսպում է Վերին Լարսի խցանը՝ միակ սահմանային անցակետը, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է հնարավորինս արագ ապաշրջափակել երկիրը: Սիմետրիկ մտահոգություն ունի նաև Ադրբեջանի ղեկավարությունը, որը նույնպես ձգտում է հնարավորինս արագ ուղիղ և հարմարավետ տրանսպորտային կապեր ստանալ իր երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Բացի այդ, ակնհայտ է, որ երկաթուղին ավելի հեռուն կգնա դեպի Իրան և Թուրքիա, ինչը այն կդարձնի Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային ուղիներից մեկը։ Բայց, իհարկե, հանուն փաստաթղթի ստորագրման արագության, ոչ ոք երկրորդ տեղում չի դնի մարդկանց ու ապրանքների անվտանգությունը, որոնք կշարժվեն այս ճանապարհով։ Սա շատ կարևոր կետ է, որը դեռ թույլ չի տալիս պատասխանել հարցին, թե երբ տեղի կունենա ապաշրջափակումը

Արևմուտքի կողմից տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին միջամտելու փորձեր նկատու՞մ եք։

Մենք գիտենք, և դա երևում է [ԵՄ խորհրդի նախագահ] Շառլ Միշելի հայտարարություններից, որոնք նա հրապարակում է Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի հետ բանակցություններից հետո, որ տրանսպորտի ապաշրջափակման խնդիրները քննարկվում են այդ հանդիպումների ժամանակ։ Միաժամանակ նշվում է այս հարցում կողմերի ձեռք բերած առաջընթացը։ Ինչպես հասկանում եք, այս առաջընթացը ձեռք է բերվել եռակողմ հարթակում՝ Ռուսաստանի մասնակցությամբ, թեև պարզ է, որ եվրոպացիները չեն նշի այդ մասին։

Մեր բանակցող գործընկերները համաձայն են, որ այն հարթակը, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի 9-րդ կետի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության համաձայն, դա այն է, ինչ ասում են և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, այն կետն է, որտեղ ամենամեծ առաջընթացն է գրանցվել այսօր: Եվ այդտեղ այսօր արդյունք է գրանցվել: Դա իսկապես այդպես է: Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից դուրս գալն ակնհայտ բացասական հետևանքներ կունենա բոլորի համար։

Ե՞րբ է նախատեսվում աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով։

Մենք աշխատում ենք գրեթե երկուսուկես տարի, բայց չենք մշակել հանդիպումների հստակ ժամանակացույց։ Միևնույն ժամանակ, չպետք է կարծել, որ մեր աշխատանքը հանդիպումից հանդիպում է ընթանում, իսկ հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում մենք զբաղված ենք այլ ընթացիկ գործերով։ Իրականում դա այդպես չէ, այս աշխատանքն իրականացվում է գրեթե ամեն օր։ Հազվադեպ է պատահում, որ իրար չզանգենք, չխոսենք, չքննարկենք ապաշրջափակման հետ կապված որոշ հարցեր։ Նույնիսկ երբ մենք շփվում ենք մեր երկկողմ օրակարգերի շուրջ, մենք շոշափում ենք այս թեման։ Մենք, հավանաբար, հարյուրավոր հեռախոսազանգեր ենք արել, ֆայլերի, ձեւակերպումների փոխանակում իրականացրել: Ես և իմ գործընկերները մշտապես աշխատում ենք այս ուղղությամբ։

Գուցե գիտե՞ք, թե երբ է լինելու հանդիպում՝ արդյունքներն ամփոփելու համար:

Այստեղ դեռ աշխատելու տեղ կա։

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>