Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների վերջին արդյունքները
Դիտել նաև
«Սա խաղաղության համաձայնագիր չէ, այլ՝ Ադրբեջանի առաջ նոր կապիտուլյացիա». Ոսկան Սարգսյան
ՀՀ-ն պետք է հանձնի ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին․ Հաջիև
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել
Ադրբեջանը ցանկանում է պայմանագիր կնքել ոչ թե վարչապետի, այլ Հայաստան պետության հետ. Ասկերով
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն աշխատանքային այցով ժամանել է Իրան
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցությունների վերջին արդյունքները։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ԱՀ արտաքին գործերի նախարարությանը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են նաեւ մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։
Ադրբեջանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ «այդ ընտրությունների արդյունքներով եղբայրական Թուրքիան էլ ավելի ուժեղ կդառնա», նշվում է հաղորդագրությունում։
Աղբյուրը՝ news.am