Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Թուրքիայում համապետական ընտրություններն անցկացվել են լուրջ խախտումներով

 Թուրքիայում համապետական ընտրություններն անցկացվել են լուրջ խախտումներով Թուրքիայում համապետական ընտրություններն անցկացվել են լուրջ խախտումներով Թուրքիայում այսօր կայացել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության գործընթացն ավարտվել է ժամը 17։00-ին, սկսվել է ձայների հաշվարկը: Քվեարկության արդյունքները բարձրագույն ընտրական խորհուրդը պաշտոնապես կհայտարարի յուրաքանչյուր ժամը մեկ, իսկ նախնական արդյունքները հայտնի կդառնան ժամը 23:59-ին։

Նախագահի պաշտոնի համար առաջադրված է 3 թեկնածություն. Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք) և Սինան Օղան («Նախնի» դաշինք)։ Մայիսի 11-ին նախագահի չորրորդ թեկնածուն՝ «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ետ է վերցրել թեկնածությունը, սակայն նրա անունը շարունակելու է լինել քվեաթերթիկում։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 24 քաղաքական կուսակցություն և 151 անկախ թեկնածու։

«Էրմենիհաբերը» գրում է, որ սոցցանցերում արդեն տեղ են գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները վեճի բռնվում, որից հետո էլ սկսվում է ծեծկռտուք։ Խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել, օրինակ, Ստամբուլ քաղաքի Բահչելիեվլեր շրջանի ընտրատեղամասերից մեկում։ Haber Global-ի փոխանցմամբ՝ փայտերով և քարերով կռիվ է տեղի ունեցել Շանլըուրֆայում տարբեր թեկնածուների քվեարկած երկու աշիրեթների միջև։ Քվեարկության գործընթացն աչքի է ընկնել մի շարք ուշագրավ դեպքերով ևս։ Թուրքիայի պետական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ 3 անձ տարբեր ընտրատեղամասերում սրտի կաթված է ստացել։ Նրանք ավելի ուշ մահացել են հիվանդանոցում։ Ընտրատեղամասեր քվեարկություն կատարելու են գնացել նաև հիվանդներն ու տարեցները։ Այսպես, Շանլըուրֆայի Սիվերեք շրջանի ընտրատեղամաս քվեարկության է գնացել թթվածնի անբավարարություն ունեցող տարեց կին։

«Էրմենիհաբերը» գրում է նաև, որ համապետական ընտրություններում մի շարք ընտրախախտումներ են գրանցվել։ Ընտրախախտումների դեպքերի մասին տեղեկությունները տարածվել են սոցցանցերում և նաև թուրքական մամուլում։ Ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բուրաք Էրբայը թուրքական Tele1-ին հայտնել է, որ Էրզրում նահանգի Փալանդոքեն շրջանում տեղակայված ընտրատեղամասում մի անձ ընտրատեղամասի ղեկավարի և ժանդարմերիայի ներկայացուցչի հետ է մտել քվեարկության։

«Ընտրատեղամասի խորհրդի նախագահը ստեղծել է մի միջավայր, որի շնորհիվ քվեարկության խցիկի ետևում մարդկանց ամբոխի մեջ բազմակի (մեկ անձը քվեարկում է մի քանի անգամ-խմբ․) քվեարկություն է անցկացվում։ Անձը, ում փոխարեն քվեարկել են, եղել է գրել կարդալ չիմացող մեկը։ Մենք գնացինք այդ շրջան և բողոքարկեցինք»,- ասել է Էրբայը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan