Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է
30
Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Ներկայացվում են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնադրույթները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի քարոզչական այցի հետ կապված ոստիկանության ավտոբուսի հայտնի վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնшuպшն եղել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Հանկարծ Փաշինյանի ականջը չընկնի... ԱՄՆ Պետքարտուղարությունը Թրամփի պատկերով անձնագրերի սահմանափակ քանակով սերիա է պատրաստում Ինչ են քննարկել Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը (պաշտոնական) Անվերջանալի խցանումներ Շենգավիթում (տեսանյութ) Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Նիկոլիզմի օրոք որդերը դուրս են եկել ջրի երես (տեսանյութ) Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին Սպանության դեպք է կանխվել Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Արդյոք Կայա Կալասը պատրաստվում է ստանալ «Արևմտյան Ադրբեջանի» քաղաքացիություն Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա Հայկանուշ Խաչատրյանը հայտնաբերվել է Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Հայաստանում հայտնաբերվել է խաղալիք, որի բաղադրության մեջ առկա են թունավոր նյութեր ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է Աղբահանության վարձը թանկացրին, բայց չեն մաքրում քաղաքը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Մենք մեր մշակույթով ենք հաղթելու. Պարի միջազգային օրն է (տեսանյութ, ֆոտո) Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը տանը թմրամիջոց են հայտնաբերվել Հունիսի 7֊ի ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու. Անդրանիկ Թևանյան Աջափնյակում բացվել է ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ)

Բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 283.8 մլրդ դրամով, կան թերակատարումներ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. առաջին 9 ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես՝

· 2022թ.-ի 9 ամիսներին հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է զսպող, նախապես պլանավորված չեզոքի փոխարեն։ Թեև տնտեսության ներկայիս «գերտաքացման» պայմաններում զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը արդարացված է, այնուամենայնիվ անհրաժեշտ է ծայրաստիճան զգույշ լինել, քանի որ նման քաղաքականության իրականացումը սովորաբար առաջին հերթին զսպող ազդեցություն է ունենում սպառման և ներդրումների վրա, որոնց կրճատումը կարող է վտանգավոր ազդեցություն թողնել տնտեսության վրա։

· Պետական բյուջեի եկամուտների գերակատարման և ծախսերի թերակատարման արդյունքում 2022թ.-ի 9 ամիսների արդյունքներով ձևավորվել է պետական բյուջեի հավելուրդ՝ պլանավորված պակասուրդի փոխարեն։

· Պետական բյուջեի ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են։ Թերակատարվել են թե՛ ընթացիկ, և թե՛ կապիտալ ծախսերը։ Թերակատարման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են:

· Թերակատարումներ են արձանագրվել պատասխանատու բոլոր մարմինների ծրագրերի գծով: Այսինքն՝ չնայած այն փաստին, որ բյուջեով գումարը նախատեսվում և հատկացվում է, ծրագրերն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչը, թերևս, վկայում է պետական մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի մասին:

Կապիտալ ծախսերի թերակատարումը հիմնականում ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ և սահմանված ժամկետում կատարելու հանձնառության ապահովման անընդունակության արդյունք է։ Կասկածից վեր է, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի հաշվին: Ավելին, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի պայմաններում, խիստ անհրաժեշտ է, որ կառավարությունը նպաստի առաջարկի ավելացմանը, ինչի լավագույն միջոցներից մեկը հենց նպատակային կապիտալ ծախսեր կատարելն է:

Թերակատարման պատճառներից առանձնահատուկ պետք է նշել այն, որ շատ հաճախ, բյուջեով պլանավորվում են բավական անիրատեսական (կամ առնվազն՝ իրականացման առումով ոչ բավարար չափով հիմնավորված) ցուցանիշներ: Ընդ որում, այս դիտարկումը տեղին է ինչպես նախորդ տարիների պետական բյուջեների, այնպես էլ անգամ 2023թ. պետական բյուջեի նախագծի դեպքում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պարզապես բյուջեին «ականջահաճոյություն» հաղորդելու համար դրանում ի սկզբանե պլանավորվում են անիրատեսական ցուցանիշներ, իսկ հետագայում՝ տարվա ընթացքում, կառավարությունը դրանք իրականացնելու ուղղությամբ բավարար գործնական քայլեր չի ձեռնարկում:

Ներկա իշխանության բոլոր տարիների համար տխուր ավանդույթ է դարձել բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերի թերակատարումը։

Փաստացիորեն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 283.8 մլրդ դրամով:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>