Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում

Վիճակագրություն, որի մասին լռում է Փաշինյանը. Բագրատյանը հիշեցնում է գնաճի, պարգևավճարների, կորցրած հողերի մասին

«Այսօր Հայաստանի տնտեսությունը բում է ապրում»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հերթական նիստում Բյուջե 2023-ի քննարկման ժամանակ այս բոցաշունչ հայտարարությամբ իր ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանը:

Բայց, ինչպես ասում են, սա «սկիզբն էր երկանց». հետո արդեն հնչեցին թվեր, որոնք գուցե ոգևորեն ՀՀ «հպարտ քաղաքացիներին», բայց չեն «կշտացնի», քանի որ գնաճը երկրում արդեն հասել է 9.9 տոկոսի:

Այսպիսով, Փաշինյանն ասում է. «Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ ունենք հոկտեմբեր ամսվա տվյալներով: Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի 691.000 գրանցված և վճարվող աշխատատեղ։

Հայաստանի տնտեսական իմիջի առումով շատ կարևոր մի իրադարձություն է տեղի ունեցել. Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ ըստ էության անգամներով բարելավելով իր իրավիճակը:

2022 թվականի արդյունքներով մենք սպասում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները 662 մլրդ դրամով կամ 1.6 մլրդ դոլարով կգերազանցեն 2018 թվականի ցուցանիշը: Սա 52.6 տոկոսով կգերազանցի 2018 թվականին նույն ցուցանիշը: Այսինքն՝ մենք մեր գործունեության ընթացքում արդեն 2022 թվականին 52 տոկոս բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 2018-ի համեմատ: Իսկ 2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ, որը 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով: Այսինքն՝ արձանագրենք, որ հեղափոխությունից 4 տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով»:

Իսկ ի՞նչ են ասում տնտեսագետներն ու մասնագիտական շրջանակները, որոնք մեկ անգամ չէ, որ անդրադարձել են այս «բացառիկ ու ռեկորդային» ցուցանիշներին՝ բացահայտելով դրանցով վարագուրվող օբյեկտիվ խնդիրները:

168.am-ի հետ զրույցում, արձագանքելով Փաշինյանի հերթական «ոգևորությանը», ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը նկատեց.

«Իրեն բնորոշ է տրամաբանությունից դուրս վերլուծություններ անելը:

Եթե վերցնում ենք բյուջեի եկամուտները, ապա դրա ավելացման ուղիղ կեսը գնաճի հաշվին է, որն իր 5 տարիների կառավարման ընթացքում շատ բարձր մակարդակի է հասել: Այս տարի տնտեսական որոշակի աճ կա, բայց դրա ուղիղ կեսն իրենք խաբում են: Այդ աճը ՌԴ-ից եկած 84.000 մարդու հաշվին է, որոնք իրենց բիզնեսները ժամանակավորապես տեղափոխել են ՀՀ, և նրանց ճնշող մասն աստիճանաբար կլքի Հայաստանը:

Ինքը, լավ կլիներ, ուշադրություն դարձներ 40 տոկոսից ավել աղքատությանը, որ զբաղվածների թիվը մինչև վերջերս չէր ավելանում»:

Հրանտ Բագրատյանը համոզված է՝ այլ տնտեսական քաղաքականության պարագայում հնարավոր էր ստանալ շատ ավելի լուրջ աճ, իրական ավելացված արժեքի աճ տնտեսությունում, ինչը տեղի չի ունեցել, որովհետև պետք էր ստերիլիզացնել/կապիտալիզացնել եկած ավելորդ հոսքը:

«Պետք է ընդունենք, որ փոքրիկ տնտեսական աճ կա, բայց այն թույլ չի տալիս լուծելու սոցիալական հարցեր, և վարչապետի նման ելույթները չեն բխում տնտեսական իրավիճակի խորը վերլուծությունից,- հավելեց տնտեսագետը, ապա ներկայացրեց վիճակագրություն, որի մասին լռում են իշխանությունները,- Նիկոլ Փաշինյանը թող մտահոգվի, որ իր իշխանության օրոք հանրապետությունում հանցագործություններն ավելացել են շուրջ 50 տոկոսով, պակասել է մշտական բնակչության թիվը, բացառությամբ այս տարի՝ մահացությունը երբեք չի եղել այդ մակարդակի, իր իշխանության օրոք գրեթե մրցույթներ չեն անցկացվում. իրենց նշանակած մարդիկ հաղթում են, այսպես կոչված, մրցույթները, որևէ ֆունդամենտալ շինարարություն չի իրականացվում. պարզապես շարունակվում է Հյուսիս-Հարավը:

Փաշինյանի իշխանության օրոք ՔՊ-ականներին տրվում են պարգևավճարներ աշխատավարձի չափ, մի բան էլ՝ ավելի (դա արվում է, որովհետև եթե աշխատավարձը բարձրացնեին, ապա ստիպված կլինեին ամբողջ տնտեսության մեջ աշխատավարձ բարձրացնել), իսկ թոշակառուների կենսաթոշակի բարձրացումը զգալիորեն ավելի ցածր է եղել, քան գների բարձրացումը, իսկ պետական սեկտորի աշխատողների աշխատավարձը համահունչ է գների բարձրացմանը (ոչ մի տոկոս էլ իրական աշխատավարձի բարձրացում չկա): Արդյունքում՝ ունենք աղքատության շեշտակի աճ:

Եվ վերջապես, նրա իշխանության օրոք ՀՀ-ն կորցրել է 11 հազար քկմ Արցախում և մի քանի հարյուր քկմ՝ ՀՀ տարածքներից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>