Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև 2024 թ․ հուլիսի 8-ին ստորագրված հուշագրի իրականացումն արդեն հարցեր է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով, որ ծրագիրը նախատեսում է պետական միջոցներով կառուցված մարզահամալիրների հետագա կառավարումը մասնավոր ընկերության կողմից։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը հայտնել է, որ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մարզահամալիրների կառուցում 3 մարզերում՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է կառուցել սպորտային համալիրներ Մարտունի համայնքի Գետափնյա 22, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր համայնքի Սպանդարյան 40/3, իսկ ՀՀ Արարատի մարզում՝ Արտաշատ համայնքի Զ. Անդրանիկի 1 հասցեներում»։

Նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրի մեկնարկային փուլում պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է կառուցել երեք մարզահամալիր, որոնց նախագծային փաստաթղթերը պետք է տրամադրի մասնավոր ընկերությունը։ Պաշտոնական պատասխանի համաձայն՝ «Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով կառուցել «Զորախաչ» ՍՊԸ-ի պատվիրակմամբ նախագծված թվով երեք սպորտային համալիր»։

Ըստ նույն պատասխանի՝ ընկերությունը մինչև 2025 թվականի ավարտը պետք է տրամադրի նախագծային փաստաթղթերը, իսկ շինարարական աշխատանքների հիմնական փուլը նախատեսվում է իրականացնել 2026–2027 թվականներին։ «Առաջին փուլը կիրականացվի 2026 և 2027 թվականներին, և կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»,— «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրել են նախարարությունից։ Սակայն ծրագրի հաջորդ փուլը նախատեսում է արդեն կառուցված գույքի կառավարումը փոխանցել մասնավոր կողմին։ Մասնավորապես՝ նախարարությունը «Ժողովուրդ»-ին տված պատասխանում նշում է․ «Ծրագրի իրականացման երրորդ փուլում նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում կառուցված սպորտային համալիրները մինչև 2027 թվականի ավարտը հավատարմագրային կառավարման հանձնել ընկերությանը»։ Այս ձևակերպումը փաստացի նշանակում է, որ պետական միջոցներով կառուցված ենթակառուցվածքները շահագործման կհանձնվեն մասնավոր կառույցի, ինչը հարցեր է առաջացնում հանրային շահի ապահովման տեսանկյունից։ Ավելին, երկրորդ փուլով նախատեսվում է, որ մարզահամալիրների գույքը և սարքավորումները ձեռք կբերվեն ընկերության կողմից, սակայն դրանց զգալի մասը կֆինանսավորվի պետական բյուջեից։ Պաշտոնական պատասխանում նշվում է․ «Նշված շարժական գույքը ձեռք է բերվելու ընկերության կողմից, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից (ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն)»։ Փաստորեն ստացվում է, որ պետությունը ոչ միայն ֆինանսավորում է շինարարությունը, այլ նաև մասնակցում է համալիրների կահավորմանը, սակայն կառավարման իրավունքը փոխանցվում է մասնավոր ընկերությանը։

Հարցեր է առաջացնում նաև այն հանգամանքը, որ նման ծրագրերը հաճախ ներկայացվում են որպես նախկինում վիճահարույց պայմաններով տրամադրված տարածքների վերադարձ և արդյունավետ կառավարում, սակայն արդյունքում դրանք կրկին հայտնվում են մասնավոր կառավարման դաշտում՝ արդեն պետական ներդրումների հաշվին։ Քննադատները նշում են, որ նման մեխանիզմները կարող են ստեղծել իրավիճակ, երբ համայնքային կամ պետական գույքը փաստացի դառնում է նոր բիզնես հնարավորությունների հիմք՝ իշխանության հետ փոխկապակցված շրջանակների համար։ Իսկ ո՞ւմ է պատկանում «Հիլլզ սպորտային համալիր»-ը։ Այն պատկանում է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի եղբորը։ Հուշագիր կնքել է նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Հովեյանի եղբոր դուստրը՝ Էլեն Հովեյանը։

Հարցը մնում է բաց՝ որքանո՞վ է այս մոդելը ապահովելու հանրային շահը, և արդյոք համայնքների բնակիչները հնարավորություն կունենան օգտվել այդ ենթակառուցվածքներից մատչելի պայմաններով, թե դրանք կդառնան հերթական օրինակ՝ պետական աջակցությամբ ձևավորված մասնավոր բիզնեսի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>