Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
27
Ներողությանը պետք է հաջորդի հրաժարականի տեքստը (տեսանյութ) Ավինյա՛ն, հայր ծնողիդ ասածներին համամի՞տ ես։ Նորմալ երկրում նման հայտարարության համար որդին անհապաղ հրաժարական պետք է տար։ «Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Պատերազմ Արցախում
Ներողությանը պետք է հաջորդի հրաժարականի տեքստը (տեսանյութ) Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան Քաղաքականությամբ չեք զբաղվում, իսկ ձեր կենսականով զբաղվո՞ւմ եք․ «Կարճ ասած» Կեղծ խաղաղության գինը․ նախազդ (տեսանյութ) Ավինյա՛ն, հայր ծնողիդ ասածներին համամի՞տ ես։ Նորմալ երկրում նման հայտարարության համար որդին անհապաղ հրաժարական պետք է տար։ «Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ) Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Կարելի է դասավորել՝ Տիգրան Ավինյանը «ԺԷԿ»-ի պետ աշխատի․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Փաշինյանի համար Հայաստանը կառավարական ամառանոցների շուրջ եղած հողն է․ Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ «Մայր Հայաստան»-ի համագործակցությունը զարգանում է (տեսանյութ) Իշխանական Հ1-ը շարունակում է նպատակային արհամարհանք «ցուցադրել» Հայ Առաքելական եկեղեցու դեմ «Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Հենրիխ Մխիթարյանը հայերենով շնորհավորել է «Ինտերի» երկրպագուների Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին

Պարտքը գտնվում է կառավարելի, հուսալի սահմաններում, ռիսկային չէ. Տիգրան Խաչատրյան

ՀՀ կառավարությունը մտադիր է պարտքի կառուցվածքում հետագա տարիներին դրամային մասն ավելի մեծացնել. ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ կառավարության պարտքը ներկայում կայուն և կառավարելի է: Խաչատրյանը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում:

-Պարոն նախարար, նախ ամփոփելով նախորդ տարվա ցուցանիշները և այս տարվա ազդակները՝ ինչպե՞ս կգնահատեք ներկայիս ֆինանսական իրավիճակը:

-2021-ը շատ բարդ, նաև փորձության շրջան էր, որովհետև հաջորդեց 2020 թվականին 2 մարտահրավեր պարունակվող ժամանակահատվածին և այն տնտեսական անկմանը, որն արձանագրվեց 2020-ի ավարտին: Կառավարության առջև դրված ամենահիմնական խնդիրներից մեկը վստահության վերականգնում էր մակրոտնտեսական իրավիճակի նկատմամբ: Մենք 2021-ը ոչ միայն ավարտեցինք ավելի լավ ցուցանիշներով, քան նախատեսված էր այդ տարվա համար ի սկզբանե, այլև բազմաթիվ կարևոր ուղղություններով իրականացրեցինք այնպիսի ծավալով ծախսեր, որոնք տնտեսության երկարաժամկետ զարգացման համար հիմքեր են ավելացնում: Մասնավորապես, 2021-ի համար սկզբնապես նախատեսված էր, որ տնտեսական աճը պետք է կազմեր 3.2 տոկոս: Ծախսերը, և հարկային եկամուտները , և ընդհանրապես բյուջետային բոլոր ցուցանիշները տարվա ընթացքում՝ շնորհիվ նաև ավելի բարենպաստ մակրոտնտեսական զարգացումների և տնտեսական աճի ցուցանիշների՝ հնարավոր եղավ ոչ միայն ապահովել այն ծավալներով, որոնք ի սկզբանե նախատեսված էին, այլ 2020 թվականի համեմատությամբ կատարել 94 մլրդ դրամով ավելի շատ ծախսեր, ապահովել նախատեսվածի նկատմամբ ավելի քան 150 մլրդ դրամի չափով հարկային եկամուտներ և ի վերջո տարին ամփոփել մոտ 1 տրլն 990 մլրդ դրամ ծախսային ցուցանիշով, որը կարծում ենք, որ կառավարության առջև դրված բոլոր հիմնական խնդիրների լուծման հաստատումն էր: Մեկ կարևոր հանգամանք ևս՝ մակրոտնտեսական իրավիճակով պայմանավորված 2020-ի արդյունքները բնորոշող հիմնական մտահոգություններից մեկն այն էր, որ կառավարության պարտքի ցուցանիշն աննախադեպ բարձր է եղել՝ հասնելով ՀՆԱ-ի 63.5 տոկոսին: Հետևաբար, նաև տարվա ընթացքում կառավարության   առաջնահերթ անելիքներից էր պարտքը կառավարել այնպես, որ 2021-ն այդ առումով բնորոշվեր ավելի ապահով տարի: Դա հաջողվեց կառավարությանը: Եթե սկզբնապես, երբ կազմվում էր 2021-ի բյուջեն, ենթադրվում էր, որ պարտքը 2020-ի նկատմամբ կարող էր ավելանալ և հասնել ՀՆԱ-ի 66 տոկոսին, ապա 2021-ի ավարտին մենք ունեցել ենք ՀՆԱ-ի 60.3 տոկոս պարտքային ցուցանիշ, որը էական բարելավում է, նաև կանխորոշում է այն հետագա ընթացքը, որ մենք առաջիկա տարիներին կկարողանանք ունենալ էապես ավելի լավ, կառավարելի միջավայր այդ տեսանկյունից: Եվս մեկ հանգամանք կուզեի նշել, որը ֆինանսական կայունության  վկայություն է: Մեր միջազգային գործընկերները և Արժույթի միջազգային հիմնադրամը, որը տարեվերջին իր հերթական վերանայումն իրականացրեց այն ծրագրի, որն իրականացվում է կառավարության և ԱՄՀ-ի միջև, հաստատեց, որ պարտքի առնչությամբ և հետևանքով պարտքի ցուցանիշները գտնվում են կայուն միջակայքում: Իսկ տարվա ընթացքում 3 հեղինակավոր միջազգային վարկանիշային կազմակերպություններ՝ Fitch-ը, Moody’s-ը և Standart and Poor’s-ը տարբեր եղանակներով հաստատել, վերահաստատել, որոշ դեպքերում նաև դրական առաջընթաց են արձանագրել այդ ուղղությամբ, որը շատ կարևոր ազդակ է հատկապես միջազգային շուկաներում ֆինանսական մասնակիցների նկատմամբ, այսինք՝ նրանց համար, որոնք կառավարությանը փոխառություններ, պարտք, վարկեր հատկացնելու ժամանակ պետք է վստահ լինեն, որ դրանք սպասարկվելու են ժամանակին և ամբողջ ծավալով:

-Պարոն նախարար պետական պարտքն անցել էր թույլատրելիի շեմը: Կառավարությունն ԱԺ պետք է ներկայացնի բյուջետային շրջանակ, որով երաշխավորում է, որ պարտքը վերադարձնելու է թույլատրելիի սահմաններ: Նախատեսվում է, որ այս տարվա ավարտին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կհասնի 60.2 տոկոսի: Ի՞նչ գործողությունների արդյունքում է ակնկալվում հասնել թույլատրելի մակարդակին, և կառավարությունը խորհրդարան ե՞րբ կներկայացնի այդ բյուջետային շրջանակը:

-Այնպիսի մի միջակայք չկա, որը համարվում է պարտքի չափի անթույլատրելի մեծություն: Կան պարտքի արժեքներ, որոնք վկայում են վտանգավոր միջակայքում գտնվելու մասին: Անցյալում է եղել այդպիսի օրենքով սահմանված կարգավորում, որ որոշակի շեմի բարձր պարտքը կառավարության համար համարվում էր անթույլատրելի: Սակայն հետագա կարգավորումները, և դրանք վերաբերում են 2-3 տարի առաջ կայացած կարգավորումներին, այլ մոտեցումներ են բերել կիրառության մեջ՝ յուրաքանչյուր միջակայքին հատուկ անհրաժեշտ քայլեր սահմանելով: Մասնավորապես նախատեսված է, երբ պարտքի ցուցանիշը որևէ տարվա դրությամբ գերազանցում է ՀՆԱ-ի 60 տոկոսը, ապա յուրաքանչյուր տարվա միջնաժամկետ ծախսային ծրագրի հետ միասին կառավարությունն ԱԺ է ներկայացնում իր ծրագրային մոտեցումները, թե ինչ պետք է անի՝ հաջորդող 5 տարիների ընթացքում պարտքի ցուցանիշը բարելավելու կամ պարտքն ավելի կառավարելի դարձնելու համար: Դա է պատճառը, որ երբ մենք խոսում էինք 2022-ի պետբյուջեի վերաբերյալ, ԱԺ-ում ես նաև առիթ ունեցել եմ նշելու, որ մեր միջնաժամկետ նպատակն է այդ քաղաքականությանը հետևելով՝  էապես բարելավել մեր պարտքային ցուցանիշները: Այս տարի նույնպես, երբ մենք  ամռանը միջնաժամկետ ծախսային ծրագիրն ԱԺ ներկայացնելու կլինենք, այն կուղեկցենք պարտքի կառավարման վերաբերյալ վերանայված շրջանակով, որը բնականաբար կունենա քիչ ավելի հուսադրող, դրական կանխատեսվող ցուցանիշներ, քան նախորդ միջնաժամկետ կանխատեսումներն են եղել, քանի որ 2021-ին արձանագրված ցուցանիշներն արդեն դրա մասին են վկայում: Մենք նախնական կարող ենք ասել, որ այն հիմնական նպատակադրումները, որոնք 2022-2024  միջնաժամկետ ծախսային ծրագրի հետ նախորդ տարի ամռանը ներկայացվել էին ԱԺ, մեկ տարի ավելի շուտ տեղի կունենան: Այսինքն, եթե մենք նախատեսում էինք հասնել ՀՆԱ-ի նկատմամբ մոտ 55 տոկոս մակարդակի 2025-2026 թթ ընթացքում, ապա մենք մի քիչ ավելի բարելավված ցուցանիշների կկարողանանք հասնել, տեսականորեն հնարավոր է նաև ավելի արագ բարելավել այդ վիճակը: Մենք կարող ենք ունենալ ավելի լավ համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշներ, քան նախատեսել ենք, չնայած մեր կանխատեսումներն այս պահին արդեն իսկ բավականաչափ հավակնոտ են: Տնտեսական աճի՝ կառավարության միջնաժամկետ կանխատեսումները  7 տոկոսի շուրջ են: Դա բավականին բարձր ցուցանիշ է, եթե մենք խոսում ենք 3, 5, 7 տարվա կտրվածքով միջին հաշվով և յուրաքանչյուր տարվա համար՝ առանձին վերցրած: Արտաքին աշխարհն է նաև մեծապես ազդում այդ կանխատեսումների իրագործելիության վրա. մենք բաց տնտեսություն ենք, ներմուծում, արտահանում ենք մեծ չափով: Եվ այն, ինչ կատարվում է մեր հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող տնտեսություններում, չի կարող չազդել Հայաստանում զարգացումների վրա: Եվ հետևաբար պետք է այնպես կառավարենք իրավիճակը, որ ամեն ինչ լինի մեր վերահսկողության տիրույթում, բայց և դրանով հանդերձ կախված ենք այն միջավայրից, որը տեղի կունենա Հայաստանում և Հայաստանից դուրս: Այդ առումով կարծում ենք, որ ավելի լավ զարգացումների դեպքում, եթե մենք երկարաժամկետ ենք մտածում, մեզ հնարավոր կլինի ունենալ պարտքի ավելի լավ ցուցանիշներ, բայց մենք առնվազն կհետևենք այն քաղաքականությանը, որ այս պահին գործող միջնաժամկետ պարտքի կառավարման ծրագրով հաստատված է: Եվ մենք պատրաստվում ենք  վերանայված ներկայացնել ԱԺ ամռան ընթացքում:

-Ի՞նչ չափով վերանայում կարվի:

-Մեր թիրախն այն է, որ 2026 թ շրջանում ունենանք մոտ 54-55 տոկոս սահմաններում գտնվող պարտքի ցուցանիշներ: Ուզում եմ պարզաբանել նաև, թե ինչու մենք չենք մտածում ավելի արագ կրճատելու մասին: Դա գործնականում հնարավոր է, որովհետև մեր և բարձր տնտեսական աճի ցուցանիշները, և դրանց նկատմամբ սեփական եկամուտների ավելացումը կառավարության քաղաքականությանը համապատասխան՝ թույլ են տալիս մտածել, որ մենք կունենանք ավելի շատ հարկային եկամուտներ և ծախսերն իրականացնելու սեփական ավելի մեծ ծավալով միջոցներ, քան սկզբնապես կարելի է կանխատեսել: Այդ դեպքում բնականաբար մենք կարող ենք այդ սեփական եկամուտների հաշվին իրականացնել թե ընթացիկ, թե կապիտալ նշանակության կամ զարգացման ծրագրերին ուղղված ծախսերը և ունենալ պարտք ներգրավելու ավելի քիչ կարիք կամ պահանջ: Բայց մյուս կողմից, հաշվի առնելով, որ մեր պարտքը գտնվում է կառավարելի միջակայքում և առանձին վերցրած անհանգստացնող երևույթ չէ, չենք բացառում, որ մենք այդ ներգրավող նոր միջոցները կարող ենք  պահպանել այն մակարդակով, որը հիմա ենթադրվում է և այդ նոր ներգրավվող պարտքային միջոցներն ուղղել նոր զարգացման ծրագրերի: Բազմաթիվ անելիքներ ունենք ենթակառուցվածքների զարգացման բնագավառում, նկատի ունեմ ճանապարհներ, ոռոգման համակարգեր, էներգետիկ համակարգ, քաղաքային ենթակառուցվածքներ: Բոլոր ուղղություններով էլ կան շատ կարևոր անելիքներ:  Եթե մենք պարտք ենք ներգրավում խելամիտ չափով և ներգրավված միջոցներն ուղղում ենք արդյունավետ ծրագրերի, որոնք կարող են ապագա տնտեսական զարգացումների համար էլ ավելի բարենպաստ պայմաններ ապահովել, ապա մենք մտածում ենք, որ պետք է գնանք այդ ճանապարհով՝ բնականաբար մշտապես գտնվելով խելամիտ սահմաններում:

-Իսկ այս տարվա ավարտին ՀՆԱ-ի նկատմամբ 60.2 տոկոս պարտքի կանխատեսումը պահպանվելո՞ւ է:

-Մենք կարծում ենք, որ այս տարվա ավարտին այն կգտնվի 60 տոկոսի սահմաններում: Մեր պարտքի զգալի մասը՝ 70 տոկոսը գերազանցող չափը, իսկ մի 2-3  տարի առաջ դա 75 տոկոսի չափ էր, արտարժութային է: Այսինքն՝ մեծ չափով մեր պարտքի հարաբերությունը ՀՆԱ-ին կախված է նրանից, թե տարեվերջի դրությամբ փոխարժեքը դրամի և հիմնական արտարժութային միավորների նկատմամբ որքան կկազմի: Եթե այդ փոխարժեքը գտնվի այն սահմաններում, որ մենք հիմա մտածում ենք, որ կլինի, ապա 60 տոկոսից մի քիչ ավելի ցածր պարտք կարող ենք ունենալ, իսկ, եթե գտնվի մի քիչ ավելի բարձր սահմաններում, ապա 60 տոկոսը գերազանցող չափ կարող ենք ունենալ: Այստեղ կարևորը ոչ թե 1 տարվա կտրվածքով թվային արժեքն է, այլ կարևորն այն քաղաքականությունն ու միտումներն են, որ դրսևորվում են միջնաժամկետում: Իսկ միջնաժամկետում մենք ունենք նպատակներ, որոնք նույնպես արձանագրված են պարտքի կառավարման ռազմավարությամբ. Որո՞նք են դրանք և ինչպե՞ս են վկայում կառավարելիության աստիճանի բարձրացման մասին: Մենք մտադիր ենք պարտքի կառուցվածքում հետագա տարիներին պարտքի դրամային մասն ավելի մեծացնել, հիմա դրամային պարտքը գտնվում է մոտ 28 տոկոսի սահմաններում: Երբ ունենում ենք դրամային պարտք, փոխարժեքային ռիսկեր չենք կրում, անկախ նրանից, թե հիմնական արտարժութային միավորների նկատմամբ փոխարժեքը տարեվերջին որքան կկազմի, դրամային արտահայտությամբ պարտքը մեր ՀՆԱ-ի նկատմամբ կլինի նույն մեծությունը: Այն անորոշությունը, որը ես նշեցի ՝ կապված փոխարժեքների հետ, նվազում է, եթե մենք ավելի մեծ կշռով դրամային պարտք ունենք: Եվ կա նաև երկրորդ երևույթը, երբ մտածում ենք պարտքի սպասարկման մասին,ապա  որքան ներքին միջոցներ են ներգրավված, այսինքն` փոխատուները կամ պարտատոմսերի գնորդները որքան մեր ռեզիդենտներն են, այնքան այն ծախսերը, որ կրում ենք որպես պարտքի սպասարկման ծախսեր, մեր բնակչության, մեր համաքաղաքացիների եկամուտներ են դառնում: Եվ ոչ թե մենք այդ պարտքի սպասարկման ծախսերն ուղղում ենք ՀՀ տնտեսությունից դուրս, այլ ուղղում ենք այն քաղաքացիներին կամ ֆինանսական հաստատություններին, որոնք իրենց խնայողություններն ուղղորդել են դեպի կառավարության ծրագրերը: Սա այն հարակից ազդեցությունն է, որ ունենում է դրամային կամ ներքին պարտքի ավելացումը դրական իմաստով պարտքի կառավարման գործընթացում: Կան նաև այլ ցուցանիշներ, որոնք վերաբերում են պարտքի ժամկետայնությանը, թե որքան ժամանակ է պահանջվում պարտքի միջին մարման համար: Այդ ցուցանիշը նույնպես զգալիորեն բարելավված է, և նախատեսվում է բարելավել տարվա ընթացքում:  Մասնավորապես, մենք այդ առումով առնվազն 8 տարին գերազանցող ժամանակահատված պետք է ունենանք կառավարելիությունը հուսալի միջակայքում հավաստելու համար: Այս պահին այդ ցուցանիշը 8.4 է, այսինքն` գտնվում ենք հուսալի միջակայքում: Մյուս կարևոր ցուցանիշը, որն ընդունված է քննարկել և մեր ռազմավարությամբ առանձնացված է որպես մոնիթորինգի ցուցանիշ, ֆիքսված տոկոսադրույքով պարտքի կշիռն է ընդհանուրի մեջ: Եվ մեր ռազմավարությունը նախատեսում է, որ պարտքային մեծությունը պետք է  լինի առնվազն 80 տոկոսից ոչ պակաս, որի նկատմամբ սպասարկման տոկոսադրույքը ֆիքսված է: Մենք ունենք 82.9 տոկոս: Մենք 30 տոկոսի պետք է մոտենանք դրամով արտահայտված պարտքի ցուցանիշների առնչությամբ, որը հետագայում էլ ավելի կբարելավվի: Այսինքն՝ բոլոր այդ ցուցանիշների տեսանկյունից կարող ենք վստահ լինել, որ մակրոտնտեսական կայունության տեսանկյունից կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ազդեցություն ունեցող ցուցանիշներից մեկը՝ պարտքը, կունենա չափավոր, հավասարակշռված  ազդեցություն և կնպաստի, որ մեր մակրոտնտեսական միջավայրի նկատմամբ վստահության աստիճանն էլ ավելի բարձրանա:

-Իսկ այս պահի դրությամբ որքա՞ն է պետական պարտքը, ինչքանո՞վ է արդարացված այդ մակադրակը և արդյոք ռիսկային չեք համարո՞ւմ:

-Արդեն ասացի, որ ռիսկային չէ, դա գտնվում է հուսալի սահմաններում: Վերջին ամփոփ ցուցանշներով կառավարության պարտքը գնահատվում է մոտ 4 տրլն 252 մլրդ դրամ ( 8 մլրդ 812 մլն դոլար): Պետական պարտքի տեսանկյունից, եթե խոսելու լինենք, ԿԲ-ի պարտքն այս պահին կազմում է 227 մլրդ դրամ կամ 470 մլն դոլարին համարժեք գումար: Դրանք գտնվում են հուսալի, կառավարելի միջակայքում և մակրոտնտեսական տեսանկյունից որևէ անորոշություն՝  թե պարտքի մեծության, թե սպասարկման կարողությունների առումով, չեն պարունակում:

Ֆինանսների նախարարի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել «Արմենպրես»-ում մարտի 1-ին:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan