Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ Թել-Ավիվի թղթակից Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի Վանաձորը 3 օր շարունակ հյուրընկալել է «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսը (տեսանյութ)
18
93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ պատերազմին, և մենք նրանց օգնության կարիքը չունենք. Թրամփ Եթե Իրանը կարողանա դիմանալ, ապա ԹՐԻՓՓ-ը կկորցնի իր նշանակությունը․ Ստեփան Դանիելյան Ալիևը «պայթեցրեց» Նիկոլի խաղաղության ավտոբուսը Նիկոլական Սինանյանի հասկացողությամբ Արցախը... «լյարդի ցիռոզ» է եղել հայության համար Սա արդեն կլինիկական դեպք է․ պայքարում են իրենց հորինած հիբրիդային պատերազմի դեմ Հանուն ուժեղ և անկախ Հայաստանի. մեր նպատակը հաղթանակն է, իսկ այն չարը, որը մարմնավորում է այսօրվա իշխանությունը, պարտվելու է Վիտկոֆն ու Քուշնե՞րն են համոզել Թրամփին հարձակվել Իրանի վրա Ալիևը պայթեցրեց ուրախ ավտոբուսը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ին գրված մի խմբագրական է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Մարգարյան-Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց կանգառը կարգելվի Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են մասնակցել Իրանի դեմ պատերազմին, և մենք նրանց օգնության կարիքը չունենք. Թրամփ ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը. Սուրենյանց Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով տեղահանվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը Իսրայելը հայտնել է Իրանի ԱԽ ղեկավար Ալի Լարիջանիին սպանելու մասին Միլիարդներ են ծախսվում, բայց Էրեբունիում մարդիկ «ապրում» են մուտքերում լցվող ջրի մեջ (տեսանյութ) Եթե Իրանը կարողանա դիմանալ, ապա ԹՐԻՓՓ-ը կկորցնի իր նշանակությունը․ Ստեփան Դանիելյան Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ Թել-Ավիվի թղթակից Կփոխվե՞ն «1000» կամ «10 000» դրամանոց թղթադրամները. Մեկնաբանում է ԿԲ նախագահը Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Խամենեին մերժել է Միացյալ Նահանգների հետ հրադադարի մասին առաջարկները Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ ինձ չտրամադրեց դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել․ Վարդևանյան Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների՝ իր ընդդիմադիր կեցվածքի համար Դատարանը վերացրեց Մկրտիչ Սրբազանի նկատմամբ տնային կալանքը ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6․50 տոկոս Մկրտիչ Սրբազանի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցները վերացվեցին «Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան Որքա՞ն կբարձրանան ԱՊՊԱ համակարգում հատուցման սահմանաչափերը ապրիլի 1–ից Ալիևը «պայթեցրեց» Նիկոլի խաղաղության ավտոբուսը Նիկոլական Սինանյանի հասկացողությամբ Արցախը... «լյարդի ցիռոզ» է եղել հայության համար «Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Վթարային ջրանջատում Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյան Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչեց Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ

Սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում ընդունեց ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչել Հայաստանում լազերային ֆիզիկայի ուղղության հիմնադիր, ինստիտուտի առաջին տնօրեն, ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ:

Ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացման և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման և կայացման գործում:

1960-ականների սկզբին Միքայել Տեր-Միքայելյանն իր գիտելիքներն ու կազմակերպչական ունակություններն ուղղել է Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացմանը։ Կարճ ժամանակում նրան հաջողվել է ստեղծել Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի միացյալ ճառագայթային լաբորատորիա, որի հիման վրա 1967թ. ստեղծվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (ՖՀԻ): Միքայել Տեր-Միքայելյանը դարձել է ինստիտուտի տնօրեն և աշխատել այդ պաշտոնում մինչև 1994թ-ը, որից հետո մինչև կյանքի վերջ՝ 2004թ-ը, եղել է ինստիտուտի պատվավոր տնօրենը: Նրա գլխավորությամբ ՖՀԻ-ում իրականացվել են աշխատանքներ՝ ներառելով լազերային ֆիզիկայի տեսական և փորձարարական սկզբունքները, պինդմարմնային լազերային նյութագիտությունը, լազերային ճառագայթման ոչ գծային փոխազդեցությունը նյութի հետ, օպտիկական կապը։ Այդ աշխատանքները լայն ճանաչում են ստացել և ըստ արժանվույն գնահատվել միջազգային գիտական հանրության կողմից։

Միքայել Տեր-Միքայելյանի ջանքերով ՖՀԻ-ում ձեռնարկվել և ղեկավարվել են աշխատանքներ բարձրջերմաստիճանային գերհաղորդականության, քվանտային ինֆորմացիայի և աշխարհում նոր ձևավորվող ուղղություններով։

Միքայել Տեր-Միքայելյանի ակտիվ մասնակցությամբ արդյունաբերական լազերների ստեղծման աշխատանքներին են ներգրավվել Հայաստանի մի շարք ձեռնարկություններ՝ Կիրովականի քիմիական կոմբինատը, Արզնիի Ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանը, Երևանի էլեկտրալամպերի գործարանը: Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական նպատակներով կիրառվող լազերների մշակման, արդյունաբերական յուրացման աշխատանքների շարքի համար ակադեմիկոս Տեր-Միքայելյանը, ի թիվս Արզնիի «Բյուրեղ» ԳԱՄ-ի, Ռադիոօպտիկայի համամիութենական ԳՀԻ-ի և ՀԽՍՀ ԳԱ ՖՀԻ-ի մի խումբ աշխատակիցների, 1980-ին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի:

Միքայել Տեր-Միքայելյանը Հայաստանում ստեղծել է լազերային ֆիզիկայի համաշխարհային ճանաչում ստացած գիտական դպրոց: Այսօր այդ դպրոցի ներկայացուցիչները հաջողությամբ աշխատում են Հայաստանի ու արտերկրի այլ առաջատար կենտրոններում։

Ակադեմիկոս Տեր-Միքայելյանը լայն ճանաչում ստացած բազմաթիվ գիտական մենագրությունների, ակնարկների և հոդվածների հեղինակ է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>