Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
11
ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Օրվա կադրը. երբ երկու գովազդ սահուն կպել են իրար Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» ԵՄ-ն խաղացնում է իր խամաճիկներ Փաշինյանին և Զելենսկուն (տեսանյութ) Օդում փշշիկ էր եվրաչինովնիկների այցը Հայաստան (տեսանյութ) Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում

Թուրքիան և Ադրբեջանը ուզում են թուրքմենական գազը հասցնել Եվրոպա. Օգտագործում են նաև «Զանգեզուրյան միջանցքի» թեզը. Ինչու՞ է այս ամենը բլեֆ

Ինչպես հայտնի է, Թուրքմենստանն իր գազային պաշարների մեծությամբ համարվում է ամենախոշոր երկրներից աշխարհում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Թուրքմենստանը ցանկանում էր իր գազը վաճառել Եվրոպայում, սակայն չուներ արտահանման բավարար հնարավորություններ։ Թուրքմենստանից դեպի Եվրապա գազամուղ հնարավոր էր կառուցել կամ Ռուսաստանի, կամ էլ Իրանի տարածքով: Իրանը, այդ իմաստով նույնպես գազ արտահանող երկիր է, այսինքն ինչ-որ իմաստով Թուրմենստանի մրցակիցն է այդ շուկայում, և բացի այդ Իրանը գտնվում էր ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, որի պատճառով էլ Թուրքմենստանի ընտրությունը, մեղմ ասած, մեծ չէր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հենց ռուսական «Գազպրոմն» էլ դարձավ թուրքմենական գազի գլխավոր մատակարարը դեպի եվրոպական շուկա:

Ադրբեջանի փորձերը խաղի մեջ մտցնել, այսպես կոչված, կասպյան գազամուղի կառուցման խաղաթուղթը՝ կյանքի չկոչվեց, քանզի հենց սկզբից Ռուսաստանն ու Իրանը, էկոլոգիական խնդիրների առաջացման հիմնավորմամբ, պարտադրեցին մյուս կասպյան երկրներին փաստաթուղթ ստորագրել, որի համաձայն, Կասպից ծովի տակով արգելվում էր գազամուղ կառուցել «Հյուսիսային հոսքի» կամ «Թուրքական հոսքի» նման: Պարզ էր, որ նման որոշումը, առաջին հերթին թելադրված էր Ռուսաստանի և Իրանի շահերով և օգտվելով այդ հանգամանքից Ղազախստանի և Թուրմենստանի էներգակիրների գազամուղները անցան հիմնականում Ռուսաստանի տարածքով:

Սակայն այսօր, երբ Եվրոպան հրաժարվում է առևտուր անել Ռուսաստանի հետ, թե Ղազախստանը, և թե Թուրքմենստանը հայտնվել են ծանր վիճակի մեջ:

Օգտվելով այս իրավիճակից Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Միջին Ասիայի թյուրքալեզու երկրներին էներգակիրների արտահանման «այլնտրանքային» ուղիներ առաջարկել: Հասկանալի է, որ այս հարցում առաջինն իրեն առաջարկում է Ադրբեջանը:

Եվ, ահա, օրերս Թուրքմենստանի մայրաքաղաքում երեք երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները հանդիպեցին այս խնդիրը քննարկելու համար: Որևէ առարկայական հարց չլուծվեց, սակայն Ադրբեջանի նախագահը պահը չկորցրեց առաջարկելու իր երկրի ծառայություններն այս հարցի լուծման համար: Նա թմբկահարում էր այն թեզը, թե իբր Կասպյան ավազանի երկրների ամենամեծ նավատորմը Ադրբեջանն ունի և ուրեմն հենց Բաքուն կարող է թուրքմենական հեղուկ գազը հասցնել դեպի եվրոպական շուկաներ: Հասկանալի է, որ առանց գազամուղի կառուցման թուրքմենական գազը եվրոպական շուկայում չի կարող մրցունակ լինել: Իսկ նման գազամուղ չեն թույլ տա կառուցել Ռուսաստանն ու Իրանը:

Ստացվում է, որ այս խնդիրը Ադրբեջանի միջոցով լուծել չի լինի, բայց Իլհամ Ալիևը օգտվելով այս առիթից մեկ անգամ ավել սկսում է թմբկահարել այն թեզը, թե իր երկիրը կարող է թուրքմենական գազը հասցնել դեպի Եվրոպա, օգտագործելով նաև, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացումը: Այն, որ այդ միջանցքից որևէ լուրջ էներգակիր հնարավոր չէ անցկացնել, հասկանում են բոլորը: Լավագույն դեպքում այդ միջանցքով կարելի է անցկացնել բուն Ադրբեջանի պաշարները: Բայց դրանք մեծ ծավալ չունեն և եղածն էլ անցկացվում է Վաստանի տարածքով:

Ստացվում է, որ թուրքմենական գազի թեման Ադրբեջանին անհրաժեշտ է բացառապես քաղաքական աղմուկի համար, որպեսզի միջազգային հանրությունը՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին, ըմբռնումով մոտենա Ադրբեջանի պահանջներին «Զանգեզուրյան միջանցքի» բացման մասով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>