«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի
11
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում

Ինչու՞ է Փաշինյանը շտապում կնքել Ադրբեջանի հետ «խաղաղ» կոչվող պայմանագիրը

Երբ Ադրբեջանի կողմից առաջարկվեց Հայաստանին «խաղաղության» պայմանագրի հինգ կետանոց առաջարկը, շատերը կանխատեսում էին, որ հայկական կողմը այս կամ այն պատրվակով դա պիտի մերժեր: Քանզի դա էր նաև ենթադրում դիվանագիտական գործընթացի խաղի կանոնը: Հայկական կողմի առաջարկը մերժեց Ադրբեջանը, վերջինիս առաջարկը պիտի մերժեր Հայաստանը, որպեսզի, այսպես կոչված «երրորդ» կողմը կարողանար առաջարկեր «փոխզիջումային» տարբերակ, որն էլ կարող էր որպես հիմք ըմդունվել թե Երևանի, և թե Բաքվի կողմից:

Սակայն շատերի համար զարմանք առաջացրեց, երբ Նիկոլ Փաշինյանը միանգամից հայտարարեց, որ «...համաձայն է Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկներին...»: Ճիշտ է, հետո հայտարարվեց, թե դրանք պիտի «լրացվեն» այլ պայմաններով, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ դա հայկական կողմից ձևական բնույթի հայտարարություն էր: Քանզի եթե Երևանը ինչ-որ արժեքավոր լրացում ունենար, ապա պիտի հստակ նշեր թե ինչի մասին է խոսքը: Մինչդեռ, երբ լղոզված և անորոշ ձևակերպումներ են կատարվում, դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը համաձայն է Բաքվի առաջարկին, պարզապես ուզում է ձևական լրացումներով հանդես գալ, որպեսզի «կապիտուլյացիայի» չնմանվի իր պահվածքը:

Բայց դիվանագիտական հարթակներում Փաշինյանի պահվածքը հենց այդպես էլ ընկալվեց: Ընդորում այդպես ընկալվեց թե Մոսկվայում, թե Բրյուսելում, և թե Վաշինգտոնում:

Իսկ դա նշանակում է, որ այդ կենտրոնները էապես վերանայելու են իրենց մոտեցումները, թե ղարաբաղյան խնդրի հարցում, թե Հայաստանի հետ հարաբերություններում:

Նույնիսկ մակերեսի վրա տեսանելի է Փաշինյանի ոչ կոմպետենտ պահվածքը, ով ցույց է տալիս համաշխարհային հանրությանը, որ պատրաստ է արմատական զիջումների գնալ ղարաբաղյան խնդրի մասով:

Սակայն քաղաքականության մեջ գործում է շախմատի ոսկե կանոնը, եթե ձեռք ես տվել, քայլ ես կատարել, ապա հետ դարձ չի լինելու: Նույնը քաղաքականության մեջ, եթե հայտարարում ես, որ պիտի զիջես Ղարաբաղի հարցում, որպեսզի պատերազ չլինի, ապա վաղը պիտի զիջես նաև Սյունիքի հարցում, հետո մյուս հայկական տարածքների հարցում, որպեսզի պատերազմ չլինի: Այդ ժամանակ միջազգային հանրությունն այլևս Հայաստանին չի դիտարկելու որպես գործընկեր, առավելևս դաշնակից: Դրանից հետո Հայաստանը դառնալու է միջազգային հանրության համար «հումանիտար տարածք», որտեղ կարելի կլինի խոսել բացառապես այդ տարածքում ապրող բնակիչների իրավունքների մասին:

Հասկանու՞մ է արդյոք Փաշինյանը, թե ինչ արհավիրքի մեջ կարող է հայտնվել երկիրը իր քայլերի արդյունքում:

Կարծում ենք, որ՝ ոչ, նրա տեսակի մարդիկ ունակ չեն ընկալելու այդպիսի խնդիրները: Միաժամանակ, նա շտապում է իրականացնել իր մտադրությունները, քանզի ամենայն հավանականությամբ, դա է Թուրքիայի կողմից հիմնական նախապայմանը Երևանի հետ բանակցային գործընթացում: Եթե այդ ծրագիրը ձախողվի, ապա Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը և Փաշինյանի «խաղաղ» դարաշրջանը կհայտնվի օդում կախված: Իսկ այդ «դարաշրջանի» բացման հարցը դարձել է Փաշինյանի միակ «այցեքարտը», որով նա փորձում է հիմնավորել հանրությանը իր պետկականության մասին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>