Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
10
ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Օրվա կադրը. երբ երկու գովազդ սահուն կպել են իրար Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ազգային բարերար Սամվել Կարապետյանին ԲՀԿ-ի հանրահավաքն Աբովյան քաղաքում (տեսանյութ) Իսկ Արևմուտքը հայերի համար վերապահել է... քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են ու «քցում» ԵՄ-ն խաղացնում է իր խամաճիկներ Փաշինյանին և Զելենսկուն (տեսանյութ) Օդում փշշիկ էր եվրաչինովնիկների այցը Հայաստան (տեսանյութ) Նիկոլը դարձել է եվրայոնջայասեր (տեսանյութ) Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում

Փաշինյանի իշխանության պահպանման շարունակության դեպքում Արցախը անխուսափելիորեն հայաթափվելու է. Հետո գալու է Սյունիքի հերթը

Արցախի իշխանությունները ճիշտ որոշում են կայացրել, ինչպես հայտնի է, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո Արցախի քաղաքացիները զրկված էին Հայաստան մեկնելու հնարավորությունից և հակառակը:

Այս խնդիրը չի լուծվելու նաև նոր ճանապարհի շահագործումից հետո:

Ավելին, ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը արցախցիներին ամբողջական բլոկադայի ենթարկելն է, որպեսզի նրանք ստիպված համակերպվեն Բաքվի պահանջների հետ:

Այդ մասին նույնիսկ չեն թաքցնում հայտարարել Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները:

Փաստացի, Ադրբեջանը միակողմանի խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, հղում անելով, թե իբր այդ նույն համաձայնագիրը խախտել է նաև հայկական կողմը, ով չի համաձայնվում բացել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը»:

Իրականում ադրբեջանցիները  նման քայլի գնացին անցյալ տարվա Պրահայի համաձայնություններից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը միակողմանի զիջման գնաց Ադրբեջանին, համաձայնվելով, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով նման դրույթ չէր արձանագրված:

Ենթադրվում էր, որ Արցախի հարցը կթողնվեր  հետագա քննարկումների համար: Իսկ դա նշանակում էր, որ նույնը պիտի լիներ նաև Լաչինի միջանցքի մասով: Քանի որ մինչ 2020 թվականի համաձայանագիրը, նախկինում բոլոր համաձայնագրերում նշվում էր այն դրույթը, որ Լաչինի միջանցքը պիտի ունենար Արցախի կարգավիճակին հավասար կարգավիճակ: Իսկ դա նշանակում էր, որ Լաչինի միջանցքը, մինչ Արցախի ճակատագրի որոշումը, նույնպես պիտի ունենար անորոշ կարգավիճակ: Հենց այդ հանգամանքով էր պայմանավորված այն դրույթը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայանագրի մեջ հատուկ նշվում էր Լաչինի ճանապարհը, որպես «միջանցք», իսկ Ադրբեջանին և Նախիջևանին կապող ճանապարհները պետք է բացվեին, բայց ոչ միջանցքային տրամաբանությամբ:

Երբ Փաշինյանը Պրահայում համաձայնվեց «իջեցնել» Արցախի կարգավիճակը, դրանով մահախոսական ստորագրեց, թե Լաչինի միջանցքի, և թե Արցախի վերաբերյալ: Ահա, թե ինչու են ադրբեջանցիները լկտիաբար փակել Լաչինի միջանցքը, և առհամարհում են միջազգային հանրության բոլոր պահանջները այս հարցի վերաբերյալ:

Ավելին, ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ քանի անգամ արցախցիները մերժեն Բաքվի «հրավերքները» բանակցությունների, այնքան Արցախի բլոկադան էլ ավելի է խստանալու:

Բաքուն հետևյալ ռազմավարությունն է որդեգրել, Արցախից դեպի Հայաստան ճանապարհը, փաստացի բաց է լինելու, իսկ հակառակ ուղղությամբ՝ ոչ: Նպատակը նույնպես հասկանալի է, Բաքուն դեմ չէ, որ արցախցիները լքեն իրենց Հայրենիքը, իսկ Հայաստանից Արցախ մեկնելը լինելու է շատ դժվար, իսկ որոշ ժամանակ անց գրեթե անհնար:

Հաշվի առնելով դա Արցախի ղեկավարությունը ռուս խաղարարների հետ միասին, որոշում են կայացրել իրենց հերթին, հնարավորինս դժվարացնել արցախցիների մեկնումը դեպի Հայաստան, հասկանալով, որ դրանով պիտի կանխվի Արցախի հայաթափումը:

Սակայն խնդրի քաղաքական լուծումը գտնվում է մակերեսի վրա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր իշխանությունը Երևանում, Արցախը դանդաղ թե արագ հայաթափվելու է: Ընդվորում դրանով խնդիրը չի սահմանափակվելու: Հետո գալու է Սյունիքի հայության հերթը։ 

Այսինքն, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության, Հայաստանում և նրա շուրջ խաղաղություն չի հաստատվելու: Քանզի Փաշինյանի պարագայում, տարածաշրջանի ուժերի բալանսը չի հավասարակշռվելու: Միայն Փաշինյանի հեռանալուց հետո հնարավորություն կլինի այդ բալանսը վերականգնել: Սակայն նույնիսկ Փաշինյանի հեռացումը, դա անհրաժեշտ, սակայն, ոչ բավարար պայման է իրավիճակը փոխելու համար: Փաշինյանի իշխանությունը շատ ավելի ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանն ու Արցախը, քան շատերը պատկերացնում են:

Եվ ամենակարևորն այն է, որ ժամանակն աշխատում է մեր դեմ և ամեն օրվա, ժամի, րոպեի ուշացումը բերելու է հայկական կողմի համար նոր կորուստներ, թե՛ մարդկային, թե՛ տարածքային ձևերով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>