«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները

«Ալիևը թալիշներին մահվան է ուղարկում՝ շատ լավ իմանալով, որ զոհվելու են»․ թալիշ ակտիվիստ

Թալիշ ակտիվիստ Ռաշադ Լիկիջը Talyshistan Times թերթում «Թալիշ ժողովրդի ողբերգությունը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմելու համար Ադրբեջանի կողմից իրենց ժողովրդի զավակներին հավաքագրելու և նրանց առաջնագիծ տանելու մասին՝ գրելով, որ թալիշներն իրենց հազարամյա պատմության ընթացքում բազմիցս հալածանքների ենք ենթարկվել, այդ թվում՝ ադրբեջանցիների կողմից՝ վկայակոչելով 1918 թվականին Մուղանիում նրանց կազմակերպած կոտորածը։ Փոխանցում է Tert.am-ը։ 

«Այո, բարեբախտաբար, մենք Ցեղասպանություն չենք վերապրել, ինչպես հայերը (և ես հիմա նկատի չունեմ Խոջալուի կեղծ «ցեղասպանությունը», որը կազմակերպել էին հենց ադրբեջանցիները իրենց ժողովրդի համար)։ Բայց հիմա մենք ցեղասպանություն ենք ապրում։ Սա ոչ թե մարդկանց ամբողջական ոչնչացում է, այլ մեր ժողովրդի գենոֆոնդի բացահայտ վերացում։ Միայն վերջին 20 օրերի ընթացքում Ղարաբաղյան պատերազմի ճակատներում առանց չափազանցության զոհվեցին մի քանի հազար թալիշներ, առավելապես՝ 18-25 տարեկան։ Նրանք մեր ժողովրդի վերարտադրող ուժն են։ Ես հիմա չեմ անդրադառնում երեխաներին կորցրած ընտանիքների վշտին։ Դա խոսակցության առանձին թեմա է։ Ես խոսում են բացառապես որպես մարդ, որը մտահոգված է իր ժողովրդի ապագայով։ Վստահ եմ, որ թալիշների անունից խոսող և Ադրբեջանի համար պատերազմի կոչ անող տխմարները պարտավոր են նայել այն մայրերի աչքերին, ովքեր այդ պատերազմում կորցրել են իրենց երեխաներին։ Թվացյալ շահիդության համար այդ տականքները մեր երիտասարդ սերնդին ուղարկում են մահվան դուռը։ Եվ իմ հարցն է՝ հանուն ինչի՞։ Հանուն նրա, որպեսզի մխիթարենք հիվանդ ու բռնապետ Ալիևի նմանների պատվախնդրությունը»,- գրում է Ռաշադ Լիկիջը։

Ինչպես նշում է թալիշ ակտիվիստը, «հիմա այդ հրեշները կասեն, թե ամեն ինչում մեղավոր են հայերը՝ իբր նրանք սպանել են մեր երեխաներին։ Բայց չէ՞ որ ակնհայտ է, որ Ալիևը թալիշներին մահվան է ուղարկել՝ շատ լավ իմանալով, որ նրանք զոհվելու են, իսկ հայերը պաշտպանում են իրենց հողերը, իրենց բնակավայրերը, հայերը պայքարում են ցեղասպանության դեմ, որը պարտության դեպքում կապրեն։ Իսկ մենք նրանց մոտ ենք գնում զենքով և զարմանում ենք, որ նրանք մեզ սպանում են»։

Նրա խոսքով՝ եթե թալիշները հույս ունեն, որ պատերազմից հետո դրան մասնակցելու համար նրանց գլուխները կշոյեն, ապա չարաչար սխալվում են։

«Անկեղծ ասեմ՝ այսօր մեր ժողովուրդը շատ մեծ ողբերգություն է ապրում։ Հայկական ամրացված դիրքերի վրա հարձակվող ադրբեջանական զորամասերի առաջին շարքերում հենց մեր երեխաներն են։ Զարմանալի չէ, որ զոհվածների մեջ թլիշները մեծ տոկոս են կազմում»,- նշում է հեղինակը՝ կոչ անելով իր ժողովրդին ամեն գնով խուսափել պատերազմին մասնակցելուց՝ նույնիսկ թաքնվել անտառներում և սարերում։

«Հավատացե՛ք ինձ, Ադրբեջանում՝ այս անաստված պետությունում, բոլորը թքած ունեն շահիդի կոչման վրա»,- նշում է նա։

Թալիշ ակտիվիստը նաև նշում է, որ նույնիսկ չգիտեն՝ հստակ քանի թալիշ է զոհվել պատերազմում։

«Դատելով ամենից՝ շատ։ Թալիշների աճյունները, իհարկե, բոլորը չեն, որ հետագայում նրանց ընտանիքներին կհանձնեն։ Իսկ նրանց մի մասը կթաքցնեն տարբեր եղանակներով՝ մարդկանց հայտարարելով անհետ կորած։ Բայց անհետ կորելն այժմ հավասարազոր է մահվան»,- եզրափակել է նա։

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan