Էդմոն Մարուքյան. ««Ելք» դաշինքը ապրիլի 2-ին ընտրությունների արդյունքները չընդունելու խնդիր չունի»
«Ելք» դաշինքը ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու խնդիր չունի: Այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:
«Ելքի» համար հաղթանակ կլիներ, եթե դաշինքը քաղաքական մեծամասնություն ձեւավորեր։ Բայց կարծում եմ՝ սա հաջողություն կարելի է ասել այն 120 հազար եւ ավելի քաղաքացիների համար, ովքեր իրենց ազատ կամքով ազատ կամարտահայտությամբ առնաց վախենալու, առանց մի գրամ կասկածելու գնացել են ընտրական տեղամասեր, վերցրել թիվ 1 քվեաթերթիկը եւ քվեարկել են «Ելք» դաշինքի օգտին»,-ասել է նա։
Մանրամասները՝ Azatutyun.am-ում: