Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ

Էդմոն Մարուքյանի «կլասիկ» թռիչքը

«Ելք» դաշինքը ռուբիկ–կուբիկի պես քանդվում ու հավաքվում է։ Կամ էլ՝ քանդում ու հավաքում են։ Էդմոն Մանրուքյանը կրկին ընդդիմություն է խաղում։ Նա «կլասիկ» հաճախորդ է ու «կլասիկ» ձևով է թռնում։

Էդմոնի ու Նիկոլի պատմությունը բարդ է։ Սրանք իրար հայհոյելով են ամուսնացել։ Ավելի ճիշտ՝ սրանց հայհոյելով են ամուսնացրել։ Հետո էլի բաժանվել են՝ հայհոյելով։ Էլի ամուսնացել են, էլի բաժանվում են։ Ռոմանտիկա ․․․

Մի հաշվարկով ամուսնության պատմություն

Ամեն ինչ սկսվեց Վանաձորից։ 2016–ին։ Տեղական ընտրության ժամանակ Նիկոլն ու Էդմոնը միմյանց մեղադրում էին օրվա իշխանությանը ծառայելու համար։ Երկուսն էլ ճիշտ էին, քանզի երկուսն էլ հաճախորդ էին (ներհաճախորդային կռիվների ժամանակ Ալեն Սիմոնյանը Էդմոնին «քաղաքական տրյապկա» էր անվանում, իսկ վերջինս Ալենին՝ «անբարոյականի վաստակ»)։

Վանաձորում իրար հայհոյեցին, իսկ Երևանում ամուսնացան։ Կողքից էլ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատողին կցեցին ու այդ հաճախորդաց ընտանիքի անունը դրեցին «Ելք»։

«Ելքին» մտցրեցին խորհրդարան։ Հետո Նիկոլը դարձավ վարչապետ։ Արամն ու Էդմոնը մի պահ դուրս մղվեցին նիկոլական կերակրատաշտից, հետո Արամը կատարեց եթերային դիշովկայի ֆունկցիան, Էդմոնը՝ դարձավ ընդդիմություն։

Էդմոնի ընդդիմությունը, սակայն, կարճ տևեց։ Նա նշանակվեց Փաշինյանին կից հատուկ հանձնարարություններով դեսպան/հաճախորդ։

Էդմոնը մարմնի բոլոր մասերով պաշտպանում էր Նիկոլի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու քաղաքականությունը։ Այնքան իջեցրեցին, որ Արցախը կորցրեցինք, տեղի ունեցավ հայերի էթնիկ զտում։

«Կլասիկ» թռչողը

Օրերս Մարուքյան Էդմոնը ինքնախոստովանական մի ելույթ ունեցավ, թե բա՝ իմ տեսլականը Նիկոլի տեսլականի հետ չի բռնում։ Նիկոլը Ալիևի բոլոր պահանջները բավարարում է, իսկ ինքը դեմ է դրան։

Որքան էլ Էդմոնը հիմա փորձի արդարանալ ու տարանջատվել Նիկոլից, միևնույն է ամբողջական պատասխանատվություն է կիսում 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի ունեցածի հետևանքների համար։ Հենց Պրահայում է կանխորոշվել Արցախի կորուստն ու հայերի էթնիկ զտումը։ Եթե Էդմոնը նոր է հասկացել դա, ուրեմն կիլոմետրերով պետք է հեռու մնա պետական կառավարման համակարգից ու քաղաքականությունից։ Իսկ եթե շատ լավ հասկացել է, թե ինչ է տեղի ունենում Պրահայում, բայց այդուհանդերձ մտել է դրա տակ ու Նիկոլի գիծը պաշտպանել, ապա առավելևս պետք է հեռու մնա պետական կառավարման համակարգից ու քաղաքականությունից՝ իր բաժին իրավաքաղաքական գնահատականին արժանանալով։

Առնետները «կլասիկ» են հեռանում

Էդմոնն ասում է, որ ինքը թռել է Նիկոլի կողքից ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար, այլ այն պատճառով, որ չի կիսում նրա մոտեցումները։ Եթե մի պահ հիմք ընդունենք նրա ասածները, ապա պետք է արձանագրենք, որ Էդմոնը թռնում է, որպեսզի Հայաստանի արցախացման պատասխանատվությունից խուսափի։ Այսինքն՝ իր կաշին է փրկում։

Էդմոնը ներսից է տեսել, որ Նիկոլն Ալիևի օրակարգով է առաջորդվում։ Ինքը շատ լավ իմացել է դա, բայց մնացել է Նիկոլի կողքը։ Դա նշանակում է, որ կա՛մ անձնական շահ է հետապնդել՝ թքած ունենալով Հայաստանի ու Արցախի վրա, կա՛մ Նիկոլի հետ գիտակցաբար սպասարկել է Ալիևի շահը՝ մտածելով, որ կպլստա։

Հիմա Էդմոնը հասկացել է, որ շատ հեռու են գնացել ինքն ու Նիկոլը և որոշել է թռնել։ Բայց դե թռնելով չէ։ Ինքը հավասարապես պատասխանատու է Արցախի կորստի համար, քանզի Հ1–ի եթերներից տուն չէր գնում արդարացնելու համար Նիկոլի քաղաքականությունը։ Այնպես որ «կլասիկան» չանցավ։

Հայկ Ուսունց
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan