«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)
27
Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Պատերազմ Արցախում
Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)

Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան

Հայաստանում իրականացվող միջոցառումների շնորհիվ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը նվազում է։ Եթե աշխատանքը լինի շարունակական, երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել այս թիվը մինչեւ օրական 30-40։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։

«Երբ մենք խոսում էինք, հունիսի 23-ին, մենք ունեինք թվերի տատանում` 500-700-ի սահմաններում: Եվ, փաստորեն, միջոցառումները, որոնք իրականացվում են, թույլ չտվեցին, որ թիվը հասնի 900-ի կամ 1000-ի, այլ ընդհակառակը, այս օրերին մենք տեսնում ենք թվերի տատանում 350-550-ի սահմաններում: Իհարկե, մեր նպատակը պետք է լինի շարունակել միջոցառումները ինչպես բացօթյա տարածքներում, այնպես էլ գործող կազմակերպությունների ու հաստատությունների ներսում: Այդ պարագայում, եթե աշխատանքը լինի շարունակական, մենք երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել թիվը մինչեւ 30-40` օրական: Մենք պետք է միջոցառումնեը շարունակենք այնքան ժամանակ, մինչեւ կլինի պատվաստանյութը եւ կսկսվի բնակչության կանխարգելիչ պատվաստումը», - նշեց մասնագետը:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ գրանցվող նոր դեպքերի թիվը երկրում նորից սկսի աճել, Բաբլոյանը նշեց, որ նման բան կարող է տեղի ունենալ՝ երկու պատճառով։

«Մեկը, եթե թուլացնենք կանխարգելիչ միջոցառումները, ապա անմիջապես տեղի կունենա բարձրացում, ինչը շատ բացասական կարող է անդրադառնալ ապագայի գործընթացի վրա: Եվ երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ թեստավորման նոր լաբորատորիաների ստեղծումով օրական թեստավորումների թիվը հասցնենք 3000-4000-ի: Այդ պարագայում, իհարկե, մենք ավելի շատ կարող ենք հայտնաբերել, բայց դա չի ունենա իր բացասական նշանակությունը, ընդհակառակը, կտա հնարավորություն ավելի հստակեցնելու վարակվածների թիվը ե ավելի հեշտ կառավարելու հայտնաբերված դեպքերը», - ասաց նա։

Անդրադառնալով երկրում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, Արա Բաբլոյանը նշեց, որ դրանք, իր կարծիքով, անհրաժեշտ են եւ չի կարելի հույսը դնել միայն բնակչության գիտակցության վրա։

«Մենք տարբեր զարգացած երկրների փորձով տեսանք, որ դա չի տալիս ցանկալի արդյունք, եւ այդ երկրները նույնպես որոշում ընդունեցին որոշակի սահմանափակումներ մտցնելու մասին: Պահպանելով այն մոտեցումը, որ հանրային առողջապահական խնդիրները եւ տնտեսության զարգացումը խիստ փոխկապակցված են եւ չես կարող ունենալ զարգացող երկիր` առանց առողջ բնակչության, ես կառաջարկեի ծանոթանալ հետեւյալ նյութին, որտեղ շատ հարցերի պատասխաններ կան` ինչպես սովորական ընթերցողների, այնպես էլ բժիշկ-մասնագետների համար: Սա ԱՄՆ Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հարցազրույցն է` «Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի կես տարին» վերնագրով», - նշեց Բաբլոյանը:

Աղբյուր՝ NEWS.amMedicine

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan