«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները

Զբոսաշրջային ծառայություններ մատուցողների մեծամասնությունը դուրս է մնացել աջակցության 20-րդ ծրագրից

«Փաստ» թերթը գրում է. Երբ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, հստակ ընդգծվել էր, որ միջոցառման նպատակն է օժանդակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին: 

Այս ծրագրով տուժած ոլորտների ցանկում նաև զբոսաշրջային ծառայություններն են: Բայց խնդիրն այն է, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցողներից շատերի տվյալները բացակայում են դիմումատուների ցուցակից: Խոսքը միանվագ, նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն ստանալու մասին է: 

Խնդիրն այն է, որ զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցողների մեծամասնությունը (մեր տեղեկություններով՝ մոտ 80 տոկոսը) դեռ 2020 թ. սկզբին անցել է միկրոձեռնարկատիրության հարկման դաշտ:

Այժմ ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 20-րդ միջոցառման ցանկում ընդհանրապես բացակայում են միկրոձեռնարկությունների տվյալները: 

Ըստ էության, սա է պատճառը, որ թեպետ նրանցից շատերը նախորդ աջակցման ծրագրից կարողացել են օգտվել, բայց այս անգամ նրանք զրկվում են միանվագ աջակցությունից:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ է խնդրին, և իրենք ևս դիմել են համապատասխան մարմիններին՝ հարցն ուշադրության և քննարկումների փուլում պահելու համար:

Մինչ բուն խնդրին անդրադառնալը՝ նա շեշտեց, որ դեռ աջակցության ծրագրերի առաջին փուլերում են բարձրաձայնել հնարավոր խնդիրների մասին: 

«Հիմնական խնդիրը տնտեսական գործունեության դասակարգչով է պայմանավորված՝ մասնավորապես այդ ծրագրերով նախատեսված դասակարգիչներին չհամապատասխանելու հետ: Մենք այս մասին դեռ 3-րդ միջոցառումից սկսած ենք բարձրաձայնել: 

Մասնավորապես շեշտել ենք, որ զբոսաշրջության ոլորտին պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել՝ նաև ընտրության չափանիշների մասով: 

Կազմակերպություններից շատերն ընտրվում են ըստ տնտեսական գործունեության դասակարգչի, իսկ զբոսաշրջության ոլորտում շատ են կազմակերպությունները, ԱՁ-ները, որոնց տնտեսական գործունեության դասակարգիչը չի համապատասխանում պահանջվող դասակարգիչներին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ապրեսյանը:

Անդրադառնալով վերոնշյալ խնդրին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ, օրինակ՝ զբոսավարները միկրոձեռնարկատեր հանդիսացող սուբյեկտ են: «Նրանք ևս միկրոձեռնարկատիրության սուբյեկտ են համարվել և դրա համար խառնաշփոթ է առաջանում ու ծրագրերից չեն օգտվում: 

Բայց չէ՞ որ կորոնավիրուսի հետևանքների տեսանկյունից ամենախոցելի խավը հենց զբոսավարներն են, որոնք, ըստ էության, դուրս են մնում աջակցության ծրագրից: Եվ գաղտնի՞ք էր արդյոք կամ պարզ չէ՞ր, որ նրանց գործունեությունը հենց միկրոձեռնարկատիրության դաշտում է: 

Բայց, փաստորեն, լինելով խոցելի խավ, այս ոլորտի ներկայացուցիչները դուրս են մնում նշված ծրագրից: Սա պետք է հաշվի առնել ու շտկել: Ես ուզում եմ շեշտել, որ առհասարակ զբոսաշրջության ոլորտը շատ կարևոր ու տարբերվող առանձնահատկություններ ունի: 

Եթե մենք զբոսաշրջության ոլորտը համարում ենք գերակա ճյուղ, պետք է նաև ընկալենք, որ ոլորտը շատ կարևոր առանձնահատկություններ ունի, որոնք պետք է հաշվի առնել: Ոլորտի համար հատուկ առանձին ծրագիր է պետք կամ գոնե անհրաժեշտ է ցանկացած նման ծրագրերում զբոսաշրջության առումով բացառություններ անել: Եթե անգամ որպես սկզբունք ընդունվում է, որ միկրոձեռնարկատեր հանդիսացող սուբյեկտները տվյալ ծրագրից չպետք է օգտվեն, ուրեմն պետք է ասել՝ բացառությամբ զբոսաշրջային ծառայությունների: 

Չէ՞ որ բոլորիս է հայտնի, որ այս ոլորտի ներկայացուցիչները և, մասնավորապես, նաև զբոսավարներն ամենաշատն են տուժել: 

Այստեղ խոսքը խտրականության մասին չէ: Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ վարակի տնտեսական բացասական հետևանքները առաջին հերթին և առավելապես հենց զբոսաշրջության ոլորտի վրա են ազդել»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ եթե ուզում ենք աջակցել այս ոլորտին, պետք է հաշվի առնել բոլոր նրբությունները:

«Ես մեկ այլ օրինակ էլ բերեմ: Նույն 20-րդ միջոցառման մեջ ընդգրկվել են ավտովարձույթի ծառայությունները, բայց զբոսաշրջային տրանսպորտային ծառայություն մատուցողներն ընդգրկված չեն: Ու սա այն դեպքում, երբ զբոսաշրջային տրասպորտը գրեթե զրկված է եկամուտներից, քանի որ այս ծառայության հիմնական սպառողը օտարերկրյա զբոսաշրջիկն էր: Հիմա այս ծառայությունների ներկայացուցիչները վարկերի տակ ճռռում են, աշխատողներին պահելու խնդիր ևս ունեն, բայց, ստացվում է, չեն ընդգրկվում աջակցության ծրագրում»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեխակ Ապրեսյանը շեշտեց՝ մի կողմից հասկանալի է՝ որոշումները արագ են ընդունվում, բայց խնդիրները պետք է ընկալել ու շտկել: Նա հայտնեց նաև, որ մշտապես քննարկումների մեջ են պատասխանատու մարմինների հետ ու հուսով են, որ առաջարկություններն ու արձագանքները հաշվի կառնվեն:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan