Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ) Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)
30
Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան Խախտի՛ր լռությունը. իրազեկման ակցիա` Երևանում (լուսանկարներ) Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ) Խաղի կանոնները կփոխվեն, եթե ասենք՝ համաձայն չենք. Ավետ Ադոնց (տեսանյութ) Շվեդիայի հայկական միությունների վարչությունը դատապարտում է Փաշինյանի քաղաքականությունը Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան «Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը «Շոգեքարշ է պետք, որ ուսանողներին դուրս բերի փողոց․ մենք այդ շոգեքարշի դերում ենք»․Մ․Սուքիասյան Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Վայոց ձորի մարզում ոստիկանը հարվածել է բողոքի ակցիայի մասնակցի քունքին, վնասել մարդու տեսողությունը (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ) «ՔՊ-ն հաստատեց, որ հայ ժողովրդի ու հայկական պետականության հետ առնչություն չունի». Արծվիկ Մինասյան «Ոտքի՛» գրություններ՝ մայրաքաղաքի փողոցներում «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան Նիկոլն իր մարզպետներիտն հրահանգել է ցուցարարներին հայհոյողների «կոնտր-միտինգներ» անել. «Հրապարակ» «Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի» գրությամբ պաստառներ՝ թատրոնների պատերին Պիլոտային ահմանազատումն իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Դե՛մ ենք միակողմանի զիջումներին, միացի՛ր Խախտի՛ր լռությունը. իրազեկման ակցիա` Երևանում (լուսանկարներ) Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Փաշինյանի տիկնոջ շուրջ սկանդալները շարունակվում են Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան Հայաստանի Հանրապետության իրական քարտեզը սա է. այս քարտեզն այլևս չի կարմրելու. Սուրեն Պետրոսյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․

«Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։ Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ: Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար:

Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը: Կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են: Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծության դեմ պայքարի միջոց է կիրառվում կալանքը, ինչպես նաև նախաքննությամբ և դատական քննությամբ դրսևորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առանձին դեպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրյալ» հանրային գործիչների մահվան: Հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։ Ելնելով վերոգրյալից հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն

16.04.24թ.»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan