Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը
Դիտել նաև
Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208
Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով
Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»
Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին
ՀՀ կառավարությունը չի հերքում, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
Հիշեցնենք, որ «Մեդիահաբը», հղում կատարելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը։ Ըստ կայքի՝ այս կերպ Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից։ Փոխարենը, մայիսի 8-ին նա կլինի ՌԴ-ում՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։
ՀՀ կառավարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում լուրը ոչ հերքել են, ոչ հաստատել՝ նշելով․ «Վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրում ենք»: