«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
21
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ)

Շվեդիայի հայկական միությունների վարչությունը դատապարտում է Փաշինյանի քաղաքականությունը

«Հրապարակը» գրում է. «Փաշինյանի հայտարարած «սահմանագծում-սահմանազատումն» առաջացրել է ոչ միայն Տավուշի եւ, առհասարակ, ՀՀ քաղաքացիների վրդովմունքն ու անհանգստությունը, այլ նաեւ՝ սփյուռքահայերի: Սփյուռքյան տարբեր կազմակերպություններ, հեղինակավոր հասարակական, քաղաքական գործիչներ հանդես են գալիս Փաշինյանի քաղաքականությունը դատապարտող հայտարարություններով: Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Շվեդիայի հայկական միությունների վարչությունը, որտեղ մասնավորապես ասված է.

«Մինչ ադրբեջանական ժողովուրդը եւ լրատվամիջոցներն իրենց նախագահ Ալիեւի հետ տոնում եւ ուրախանում են Հայաստանի սահմանամերձ գյուղերին տիրանալու «հաղթանակով», բոլորովին այլ տրամադրություն է տիրում Տավուշի մարզի գյուղերում, Հայաստանի քաղաքացիների եւ սփյուռքահայերի շրջանում։ Արցախում (Լեռնային Ղարաբաղ) տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը վերահսկողության տակ վերցրին դարավոր պատմական հայկական տարածաշրջանը, հայերի էթնիկ զտումները, Արցախի հանձնումը հայերի մեջ հուսահատություն եւ հիասթափություն են առաջացրել: Շվեդիայի հայերը կիսում են այդ զգացողությունները:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սահմանագծումը շատ կարեւոր է ապագա խաղաղության գործընթացի եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Շվեդիայի հայկական միությունների վարչությունը վարչապետ Փաշինյանին հորդորում է՝ չվտանգել Հայաստանի ապագան՝ հենվելով բացառապես մշուշոտ հույսի վրա: Պետք է որդեգրել հստակ կենսունակ օրակարգ եւ նախապայմաններ՝ խաղաղ գործընթացը հաստատելու համար: Բացի այդ, UAAS-ը կոչ է անում վարչապետին՝ թափանցիկ լինել իր ծրագրերում եւ սահմանազատման գործընթացում: ...Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է «ճշտել» 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, սպանված բոլոր հայերի անունները:

Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջերս հիշատակեց Հայոց ցեղասպանության մասին՝ խրախուսելով հեռու մնալ նրանից, ինչն ինքն անվանում է «անհիմն հիշողություններ», եւ կենտրոնանալ «ներկա իրողությունների» վրա: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը կազատվի հայկական սփյուռքի ստվերից եւ կընդունի ավելի պայծառ ապագա: 2024 թ. ապրիլի 24-ին վարչապետ Փաշինյանը նույնպես հորդորեց հայերին՝ ազատվել ցեղասպանության տրավմայից: UAAS-ը խորապես համոզված է, որ այս հայտարարությունները համընկնում են ավելի լայն օրակարգի հետ, որոնք սահմանվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Միությունը վարչապետ Փաշինյանին հորդորում է՝ դադարեցնել օրակարգը, որը դեմ է հայկական շահերին: Սահմանազատման գործընթացը պետք է համապատասխանեցնել հայկական շահերին, պետք է դրվեն նախապայմաններ՝ Բաքվում գտնվող բոլոր հայ քաղաքական ռազմագերիների ազատ արձակումը,  պահանջել ճանաչել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանությունը: ՀԳՄՀ-ն դատապարտում է վարչապետ Փաշինյանի անպատասխանատու եւ չմտածված գործողությունները եւ նրա կապիտուլյացիոն քաղաքականությունը՝ ընդառաջ Ադրբեջանի շարունակվող տարածքային պահանջների: 
Շվեդիայի հայկական միությունների վարչություն»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan