Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ) Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը
1
Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան Պատերազմ Արցախում
ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանության նորամուծություններից է ընտանիք մտնելը, զավակներին կպնելը․ Փաստաբան Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել «Չարի վերջի» հերոսի օրինակով, դուք էլ ասում եք` սա էլ զիջենք, որ լավ ապրենք. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ) ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Հրեշն անկեղծացել է․ կարևորը՝ աթոռն է Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ) Խաղի կանոնները կփոխվեն, եթե ասենք՝ համաձայն չենք. Ավետ Ադոնց (տեսանյութ) Շվեդիայի հայկական միությունների վարչությունը դատապարտում է Փաշինյանի քաղաքականությունը Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան «Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Կառավարությունը չի հերքում՝ Փաշինյանը չի մեկնի Պուտինի երդմնակալության արարողությանը «Շոգեքարշ է պետք, որ ուսանողներին դուրս բերի փողոց․ մենք այդ շոգեքարշի դերում ենք»․Մ․Սուքիասյան

Պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա. Փաշինյան (պաշտոնական տեսանյութ)

ԱԺ պաշտոնական կայքում նշված է. «Ազգային ժողովն ապրիլի 10-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նիկոլ Փաշինյանը հիմնական ելույթում նախ խոսել է պատմական եւ իրական հայաստանների վերաբերյալ մեր հանրության ընկալումների ու դրա վտանգների վերաբերյալ:
«Կառավարությունը եւ անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ պատմական Հայաստանը եւ իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլեւ հաճախ հակոտնյա են միմյանց եւ նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար: Ես եւ Կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության եւ ավանդույթի կրող, միայն 2022 թվականին արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է: Մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել, եւ այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը: Միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա եւ միանշանակ համոզվեցի, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որը կարող է լրացուցիչ եւ որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում: Այդ պահից, փաստացի, քաղաքական ու հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որը կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ: Իրական եւ պատմական հայաստանների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման գործընթացը:
Եթե անկեղծ ասեմ, իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաեւ այն պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում եւ ի հայտ է բերում անսպասելի շերտեր եւ նրբերանգներ:
Ըստ այդմ, պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է պատմական Հայաստանի համար եւ նրան դրսեւորվելու հնարավորություն չի տալիս: Այս առումով, կամա թե ակամա, պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար: Պատմական Հայաստանը, ի դեպ, առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար: Այն երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատեւ երաշխիք է եւ երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն եւ բացատրություն կունենան: Պատմական Հայաստանը նաեւ երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար եւ գիտելիք չենք ունենա եւ, հետեւաբար, միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք: Սա էլ երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն, որովետեւ պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյատեւել չենք կարող, գոյություն ունենալ չենք կարող, եւ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում, իսկ ֆորպոստը ո՛չ սահմանի, ո՛չ ինքնիշխանության, ո՛չ անկախության, ո՛չ տարածքային ամբողջականության կարիք չունի. այն կարիք ունի միայն հովանավորության»,- ասել է ՀՀ վարչապետը:

Խոսելով մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Որպես ՀՀ վարչապետ՝ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել եւ բարձրաձայնել՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա՝ ընդ որում արձանագրելով պատմական Հայաստանի գործելակերպին եւ մտածողությանը երբեւէ վերադառնալու կենսական անհնարինությունն ապագայում: Հակառակ պարագայում մենք անվտանգային արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ, որովհետեւ կունենանք արտաքին սպառնալիքներ գեներացնող հարատեւ աղբյուր մեր իսկ ներսում, մեր ամենօրյա իրականության մեջ՝ առանց այս փաստը խորությամբ եւ ամբողջությամբ ըմբռնելու եւ գնահատելու»:

Վերոնշյալ հարցի համատեքստում ՀՀ վարչապետը հարց է հնչեցրել՝ իսկ ո՞րն է իրական Հայաստանն ու արձանագրել. «Իրական Հայաստանն այն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք եւ միջազգայնորեն ճանաչված սահմաններ եւ այս փաստի գիտակցումով միջազգային հանրության լիարժեք եւ հարգարժան անդամի ինքնագիտակցություն: Սա նշանակում է որոշակի պահվածք, որոշակի վարվելակարգ եւ որոշակի գործելակարգ, որը համապատասխան է միջազգայնորեն ընդունված եւ ճանաչված չափանիշներին»: Ըստ վարչապետի՝ իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29,743 քկմ տարածք ունեցող երկիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը:

«Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում առանձնահատուկ կարեւորություն ունի հետեւյալ հարցը՝ իսկ իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ անվտանգությունը: Պիտի պնդեմ, որ ժամանակակից աշխարհում, եթե գոյություն ունեն երաշխիքներ՝ դրանք բացասական երաշխիքներ են, այսինքն՝ ինչ-որ երաշխիքներով, ինչ-որ չափով ապահովում են միայն բացասական սպասումները: Դրական սպասումների իրականացման երաշխիքներ, պարզապես, գոյություն չունեն եւ, հետեւաբար, նմանօրինակ պայմաններում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումն այս ուղղությամբ հետեւողական աշխատանքն է, որը կարող է դրական երաշխիք դառնալ: Ուրիշ ճանապարհ պարզապես չկա: Բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների եւ հակափաստարկների հիման վրա, ընդ որում՝ լեգիտիմ տարածքում գործելու պարագայում»,- փաստել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին, դրա մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիրներին ու ընդգծել. «Իմ եզրակացությունն այն է, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել: Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց այն իմաստով, որ ԼՂ-ի հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունն այլեւս պատրաստ է եղել ու անփոփոխելի՝ արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Ահա այս արձանագրումից խուսափելու անորոշ ու սին հույսեր տալով՝ որոշ պետություններ ԼՂ-ի հարցն օգտագործել են՝ Հայաստանի Հանրապետությանը վզկապ հագցնելու եւ որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար: Այն բանակցային հնարավորությունները, որոնք 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ-ի հարցի որեւէ լուծման, այլ Հայաստանի Հանրապետությանը հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ Հայաստանի՝ առանց այն էլ կաշկանդված գործողությունները՝ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն»:

Նա մանրամասն խոսել է 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած գործողությունների, ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող վտանգների եւ այս համատեքստում իշխանությունների քայլերի մասին, անդրադարձել իրականացված արտաքին քաղաքականությանը, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին, ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու ծրագրերին, տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսլականին, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ փոխգործակցությանը, Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների հետ գործակցությանն ու մի շարք այլ խնդիրների»:
Մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan