Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան

20-ից ավելի փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին

«Իրավունքը» գրում է. «2024 թվականի փետրվարի 05-ին և 06-ին «facebook» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատերը իրականացրել է ուղիղ եթերներ, որոնցով վերջինս Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների և այլոց հասցեներին, ինչպես նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեինի հասցեին հնչեցրել է հայհոյանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ:
Նշված անձը կոչ է արել փետրվարի 24-ին հավաքվել Էջմիածին քաղաքում:
Անդրանիկ Դովլաթյանի վերը նշված արարքը հասարակության մեջ լուրջ դժգոհություն է առաջացրել և բազմաթիվ քրիստոնյաներ հայտարարել են 2024թ. փետրվարի 24-ին Էջմիածին մեկնելու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու մասին:
 
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անդրանիկ Դովլաթյանի նշված արարքները պարունակում են առնվազն երկու հանցագործության հատկանիշներ, այսօր քսանից ավելի փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին:
Հիշեցնեմ, որ խուլիգանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդված)` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելն է, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով, իսկ եթե այդ արարքը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ապա պատժվում է նաև ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
 
Մեր կարծիքով, նշված արարքները պետք է քննարկել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի համատեքստում (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը):
Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի նկատմամբ հրապարակային լկտի զրպարտչական նյութը թշնամանք է առաջացնելու երկու ազգերի միջև:
 
Եթե իրավապահ համակարգը պատշաճ իրավական գնահատական չտա Անդրանիկ Դովլաթյանի և նրա գաղափարակիցների վարքագծին, ապա ատելության այս հողի վրա բախումներն անխուսափելի են լինելու:
Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության 18-րդ հոդվածի ուժով ճանաչել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
 
Հոգևոր հայրերի նկատմամբ նման հանցավոր դրսևորումները շատ վտանգավոր սերմեր են պարունակում և արյունահեղության մեծ ռիսկեր են պարունակում: Նաև հայ ժողովրդի կրոնական զգացմունքների դեմ ուղղված այս հանցավոր դրսևորումը պետք է կանխվի օրինական ճանապարհով:
Մեր այն հայրենակիցները, որոնք կցանկանան լրացուցիչ միանալ այս հաղորդմանը, կարող են [email protected] էլեկտրոնային հասցեով կամ այլ եղանակով գրել իրենց անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսի համար (մենք լրացուցիչ նամակով քննչական մարմնին կփոխանցենք):
Այս պահից սկսած այս թեմայով զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իրավապահ համակարգի վրա», - այս մասին տեղեկացնում է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, «Զարթոնք» կուսակցության նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan