«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները

Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով

2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ՍՊ ընկերությունը պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ ընկերությունը ՀՈԱԿ-ին պետք է մատակարարեր 100 հատ ծիրանենի՝ «Երևան» տեսակի, այն նաև հայտնի է շալախ անունով։ Պայմանագրի տվյալներով՝ մեկ ծիրանենու գինը 19 500 դրամ է։ Պայմանագրի ընդհանուր գինը 1 950 000 դրամ է։ Նմանատիպ մեկ այլ պայմանագիր կնքվել է 2022-ի ապրիլի 4-ին, նույն ընկերության հետ, ըստ որի՝ ՀՈԱԿ-ին մատակարարվել են տարբեր տեսակի ծառեր, այդ թվում՝ ծիրանենի «Երևան», մեկ հատի գինը՝ 2 400 դրամ։ Պայմանագրով գնվել է 50 հատ, ընդհանուր գինը՝ 120 000 դրամ։

«Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՈԱԿ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն գնի, երկու պայմանագրերի գնային տարբերության և այլ հարցերի վերաբերյալ: Հարցերը հիմնականում անպատասխան են մնացել։ 2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ՀՈԱԿ-ի կողմից գին սահմանված չէ, իսկ 2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ծիրանենու համար նշված է 20 000 դրամ գին։ Ընկերությունը միակն էր, որը «Երևանի» ծիրանենու համար մասնակցել է մրցույթին և առաջարկել 19 500 դրամ։ Այս երկու պայմանագրի գնման հայտարարության մեջ, բացի ապրանքից, ներառված են նաև տեղափոխումը, ապահովագրությունը, հարկերը և այլն։ Հիմնական տարբերությունը ծառերի տեխնիկական բնութագրի մեջ է։ Երկու գնումների համար էլ մրցույթները իրականացվել են գնանշման հարցմամբ։ Այսպիսով՝ այս երկու գործարքի մեջ տարբերությունը մեծ չէ, բայց ծառերի համար առաջարկվող գինը մոտ 8 անգամ ավելացել է։

Ինչո՞վ է պայմանավորված գների նման տարբերությունը

«Հետք»-ը խնդրել էր պատասխանել հարցերին՝ ինչու՞ է մեկ ծառը գնվել 19 500 դրամով, եթե դրա շուկայական արժեքը տատանվում է 1 500-2 000 դրամի սահմաններում, և ինչու՞ են այս երկու պայմանագրով գնված ծիրանենիների գներն այսչափ տարբերվում։ ՀՈԱԿ-ից հստակ պատասխան չստացանք։ Այս մասով միայն նշվում է, որ գնված ծառերը ունեցել են հստակ տեխնիկական բնութագիր։

Տեխնիկական բնութագրերը

Վերոնշյալ երկու պայմանագրում առկա տեխնիկական բնութագրերը տարբերվում են, բայց դրանց տարբերության արդյունքում գնային առաջարկը փոխվել է՝ 2 400-ից դառնալով 19 500 դրամ։ Ի՞նչ տարբերություններ կան այդ ծառերի միջև, որ գումարը ավելացել է 17 100 դրամով։

2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրում նշված տեխնիկական բնութագիրը․

  1. 19 500 դրամով գնված ծառը 2 մ և ավելի բարձրություն ունի, բնի պարագիծը՝ 10-12 սմ, ուղղաձիգ, շտամպը՝ 1․7-1․8 մ, սաղարթի 7-8 ճյուղով, ճյուղերի երկարությունը 60-70 սմ և ավելի է, փակ արմատային համակարգով։

2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրում նշված տեխնիկական բնութագիրը․

  1. 2 400 դրամով գնված ծառը 1․8-2․2 մ բարձրություն ունի, ցողունի տրամագիծը՝ 2․5-3․5 սմ, սաղարթը՝ 2-3 ճյուղով, փակ արմատային համակարգով։ Նաև նշված է՝ d = 0.4 մ, H = 0.4 մ։

Ինչպես արդեն նշել ենք, գնային նման տարբերության և մեկ ծառը 19 500 դրամով գնելու վերաբերյալ հարցերին ՀՈԱԿ-ից կոնկրետ պատասխան չենք ստացել։ Մենք ինքներս փորձեցինք գնել նմանատիպ ծառ և հասկանալ, թե ինչ գնային տարբերակներ կան՝ ըստ ծառի չափերի։

Այս ծառը մենք գնել ենք 1 500 դրամով։ Տնկիների վաճառքով զբաղվողները մեզ ասացին, որ հենց այդպիսի ծառ, որը գնել է ՀՈԱԿ-ը՝ փակ արմատային համակարգով, տարվա այս հատվածում չենք կարող գնել, քանի որ պտղատու ծառերը հիմնականում պահում են հողի մեջ։ Փակ արմատային համակարգ ստանալու համար մենք ծախսեցինք 700 դրամ։ ՀՈԱԿ-ի գնած ծառի նման ծառ գնեցինք 2 200 դրամով։ Իհարկե, այս գնման մեջ ներառված չեն տեղափոխումը, ապահովագրությունը և հայտարարության մեջ նշված մի քանի հանգամանքներ։

Վաճառող ընկերության սեփականատիրոջ մեկնաբանությունը՝ պայմանագրերի վերաբերյալ

Ընկերության սեփականատեր Հայկ Վարդանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված այսպիսի գնային առաջարկը, և երկու պայմանագրի միջև գնային նման տարբերությունը։

«Չափի տարբերությունն է և ծառերի տարիքի հետ կապված տարբերությունն է, ընդեղ (19 500 դրամ արժեցող ծառը) փակ արմատային համակարգով է եղել, դրան նախորդողը (2 400 դրամ արժեցող ծառը) հողագնդով է եղել։ Վերջին տարվանը ավելի մեծ էր, այսինքն՝ ինքը մի քանի տարվա խնամքի ծախսեր է իրա մեջ ներառել, ու ինքնարժեքը մեծացել է։ Ավելի մեծ հասուն ծառեր են եղել, և՛ ուղղության ստվոլով, և՛ մնացածով։ Բնականաբար, ինչքան ծառը մեծանում է, այնքան խնամքի ծախսերն են մեծանում, դրանք ինքնարժեքի հետ մեծացող գործոններ են։ Ծառը պահել մեծացրել ես։ Ե՛վ պարարտանյութը, և՛ թունաքիմիկատը, և՛ մնացած խնամքի ծախսերը գումարում ես իրար, էտ գինն ա ստացվում»,-ասաց Հայկ Վարդանյանը։

Հայկ Վարդանյանի խոսքով՝ ծառերը աճեցվել են ընկերությանը պատկանող տնկարանում։

Վաճառող ընկերությունը և սեփականատերը

«Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2021-ի մայիսի 7-ին։ Պետական գնումներին առաջին անգամ մասնակցել է մոտ մեկ ամիս անց։ Ընկերությունը ստեղծումից ի վեր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ կնքել է չորս պայմանագիր։ Պայմանագրերը կնքվել են թփերի կամ ծառերի գնման նպատակով։ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ընկերությունը պայմանագրեր է կնքել նաև պետական այլ մարմինների հետ, որոնց մատակարարել է օրինակ՝ շինանյութ, բանջարեղեն, սննդամթերք, մետաղական դարակաշար, տնտեսական, կենցաղային ապրանքներ և այլն։ Չնայած սրան՝ ընկերության գործունեության տեսակը, ըստ ՊԵԿ-ի տվյալների, թարմ մրգերի և բանջարեղենի մեծածախ առևտուրն է։

Ընկերության 100% բաժնեմասերը պատկանում են Հայկ Վարդանյանին, որը Վեդի համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանի եղբայրն է։ Հայկ Վարդանյանը նախկինում աշխատել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում որպես գործերի կառավարման և գնումների բաժնի պետ, իսկ մինչ այդ պաշտոնը նույն հիմնարկում՝ որպես գնումների գլխավոր մասնագետ (տեղեկատվությունը Հայկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից)։

Որտե՞ղ են տնկվել ծառերը

«Հետք»-ը գրավոր հարցմամբ խնդրել էր տեղեկացնել՝ որտեղ են տնկվել այդ ծառերը։ ՀՈԱԿ-ից պատասխանեցին, որ ծառերը տնկվել են Փառքի անտառում, Ծիծեռնակաբերդի բարձունքում, Ավան վարչական շրջանի մուտքի մոտ գտնվող անտառտնկարկում։ Մենք այցելեցինք Փառքի անտառի տարածք՝ փորձելով գտնել տնկված ծառերը։ ՀՈԱԿ-ը այդ տարածքը բաժանել է հատվածների և քառակուսիների։ Հարցմամբ խնդրել էինք նաև հայտնել, թե ի՞նչ նպատակով են գնվել ծիրանենիները։ ՀՈԱԿ-ից տեղեկացրին, որ ծառերը գնվել են քաղաքային կանաչապատման՝ ուրբան անտառների լանդշաֆտային բաղադրիչ մասերի դիմային հատվածների ընդգծման նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan