Քաղաքապետարանի աջ ձեռքը չգիտի,թե ինչ է անում ձախ ձեռքը
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը գրել է. «Ավագանու վերջին նիստից առաջ, երբ դեռ ընդունված չէր կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների կտրուկ թանկացման որոշումը, հարցում էի ուղարկել քաղաքապետարան պարզելու համար, թե արդյոք Երևանում նախատեսվո՞ւմ է բյուջեով կամ այլ միջոցներով կառուցել ավտոկայանատեղիներ։ Պատասխանել էին, որ 2024 թ. բյուջեով նախատեսված չէ ավտոկայանատեղիների կառուցում։
Ի դեպ, իմ հարցը ոչ միայն 2024-ի բյուջեով կառուցելուն էր վերաբերում, այլ ընդհանրապես կայանատեղիներ կառուցելու ծրագիր ունենալ-չունենալուն: Ուշագրավն այն է, որ իմ հարցումներին իրար հակասող պատասխաններ էին տվել քաղաքապետարանի տարբեր վարչությունները: Մի պատասխանում գրել էին, որ ավտոկայանատեղիների կառուցում 2024թ. բյուջեով նախատեսված չէ, իսկ մյուսով գրել էին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու բակում նախատեսում են ավտոկայանատեղիների կառուցում (կից լուսանկարում ներկայացված են այդ պատասխանները): Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:
Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի անորակ ու անարդյունավետ պետական կառավարումը վարակիչ հիվանդության պես փոխանցվել է ՔՊԿ-ի ազդեցության տակ հայտնված կառույցներին»: