Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր
19
Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները»

Հայաստանում վխտում են 5-րդ շարասյան ներկայացուցիչները: Դրանք այն մարդիկ են, ովքեր հանդես են գալիս տարբեր կարգավիճակներով, բայց նույն բանն են ասում: Ամեն մեկն իր դիրքերից: Ու բոլորը սպասարկում են մեր թշնամիների շահերը:

Մեկը հանդես է գալիս որպես քաղաքական գործիչ, մյուսը՝ պաշտոնյա, երրորդը՝ բնապահպան, չորրորդը՝ մարդու իրավունքների պաշտպան, հինգերորդը՝ քաղակտիվիստ, վեցերորդը՝ ...

Բոլորը վճարվում են: Դրսից:

Եթե փորձենք «ֆոտոռոբոտ» ստանալ թշնամու շահերը սպասարկողներից, ապա կունենանք հետևյալ հավաքական պատկերը: 5-րդ շարասյան ներկայացուցիչը շատ հաճախ է օգտագործում «ինքնիշխանություն» բառը, բայց հենց քերում ես, տակից դուրս է գալիս Արցախն Ադրբեջանին հանձնողը, Թուրքիային ծառայողը, Ցեղասպանությունն ուրացողը:

Սրանք ինքնիշխանությունը հասկանում են որպես հակառուսականություն, իրականում՝ թուրքամետություն:

Բերենք կոնկրետ օրինակ: Կային, այսպես կոչված, Ամուլսարի պաշտպաններ: Իբր պայքարում էին բնության համար, բայց իրենց բուն նպատակը Հայաստանի տնտեսությանը վնասելն էր: Որպեսի Հայաստանի բյուջեն չմեծանա, նոր հարկեր չհավաքվեն, բանակը չզինվի, զինվորն ավելի ապահով չդառնա: Առաջին հայացքից թվում էր, թե հանուն մաքուր բնության և Ջերմուկի համար էին պայքարում, հանուն մեր սարերի ու լեռների են պայքարում, բայց դա միայն առաջին հայացքից:

Սրանք՝ մայրամախոտերը, կանաչով պատվածները, լևոնգալստյանները, ՔՈ անվան տակ գործող օտարահպատակները և այլք, շուրջօրյա ռեժիմով կանգնած էին Ամուլսար տանող ճանապարհի վրա, բայց երբ ադրբեջանցիները մտան Ջերմուկ, ծպտունները չլսվեց: Միանգամից ծլկեցին դեպքի վայրից ու հայտնվեցին ... Գյումրիում ռուսական ռազմաբազայի դիմաց ու պահանջեցին այդ բազայի վերացում: Դե որպեսզի թուրքերը գան: Այսինքն՝ սրանք «օկ» են, որ ադրբեջանցիները գրավեն մեր հողերն ու շահագործեն հանքերը, բայց «օկ» չեն, երբ Հայաստանում են հանքեր շահագործվում ու տնտեսական զարգացմանը նպաստում:

Հայաստանում հանքերի աշխատքների դեմ բողոքողների մեծ մասը «բնապահպան» է: Սրանք «կանաչի» դիմաց Հայաստանի դեմ են աշխատում:

Պատահական չէ, որ հիմա էլ աշխատում են բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են Տավուշում միակողմանի զիջումներին: Թիրախավորել են «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, էժանագին բաներ են գրում քայլերթի մասին: Պատվիրատուն կրկին նույնն է՝ Թուրքիան: Ճիշտ է, իրենք իրենց ներկայացնում են որպես արևմտամետներ, բայց բոլորն էլ թուրքական բաղնիքում են անցել իրենց պայքարիստական մկրտությունն ու լծվել Հայաստանը ներսից քանդելու գործին:

Ամփոփենք. 5-րդ շարասյան ներկայացուցիչը թուրքամետ է, արցախատյաց, մոլի հակառուս, հանքերի «վկա», ՀՀ տնտեսության թշնամի ու բացի այդ նաև՝ կատարյալ անգրագետ: Սրանք ներսից են քայքայում պետությունը, ընդ որում՝ թշնամուց էլ ավելի մեծ էնտուզիազմով: Թշնամին դրանից հետո է գործի անցնում:

Հայկ Ուսունց
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan