Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ)
Դիտել նաև
Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան
Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին
«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման ծավալվող երթի ընթացքում երգ է հյուսվել: Հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է:
Այսօր տեղի ունեցավ երգի պրեմիերան: Երգի հոլովակը՝ Ռուբեն Մխիթարյանի յութուբյան էջից:
Երգի բառերը
Ես խավարի մեջ մի շող եմ լույսի,
Դու իմ կողքին նոր փարոսն ես հույսի,
Մենք միասին ավետիս ենք սպասված,
Որ կբերենք հային նոր լուսաբաց:
կրկներգ
Մենք միասին վառ կրակ ենք անշեջ,
Մենք միասին, Սփյուռքն էլ մեր հոգու մեջ,
Բյուր սրտերում 4 արժեք է դաջված
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված:
Ես մի զինվոր եմ իմ կուռ հավատքի,
Դու՝ արվեստի, կամ սպորտի, կամ մտքի,
Մենք միասին՝ ընդդեմ «Թերագույնի»,
Մենք զինվորներն ենք մեր եռագույնի:
կրկներգ