5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան
7
Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Բագրատ սրբազանի դեմ պայքարին կմիանա նաև Փաշինյանը՝ ասուլիս տալով Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում… Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Սրբազանին սիրում են բոլորը, բացի... քպ-ականներից. «Հրապարակ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ» Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան Փաշինյանն էլ, Ալիևն էլ, երկուսն էլ Հայաստանում կորցնելու են իշխանություն (տեսանյութ) Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ) «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար

Իսկ ո՞ւր մնաց այդ ամենը.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, նախատեսված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանգանակված միջոցներն ուղղվելու են սահմանամերձ համայնքների զարգացմանը և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին աջակցելուն: Հատկանշական հանգամանք. արդեն 5 տարի և ավելի է, ինչ Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր գլխավորած թիմով, որոնք նախկինում, տարիներ շարունակ, հատկապես հեռուստամարաթոններին ընդառաջ, իրենց հասանելի բոլոր քարոզչամիջոցներով կոկորդ էին պատռում՝ կոչեր ուղղելով բոլոր հայերին, որ հանկարծ ու հանկարծ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում ոչ մի լումա, ոչ մի ցենտ, ոչ մի դոլար չտան, չնվիրեն, չհանգանակեն: Դա այժմ իշխանության ղեկին գտնվող թիմի ընդհանրական մոտեցումն էր, երբ նրանք, այսպես ասենք, «ընդդիմություն էին աշխատում»: Բայց միայն դա չէ: Արդեն լինելով իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քիչ ջանքեր չգործադրեցին, որպեսզի անվանարկեն «Հայաստան» հիմնադրամը:
Բավական է հիշել թեկուզ հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի հետապնդման պատմությունը, որի շուրջ միտումնավոր մեծ աղմուկ բարձրացվեց: Բայց նույնիսկ այդ քարոզարշավի ազդեցությունը խամրում է այն իրողության առաջ, երբ 2020-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, համայն հայությունը մոտ 100 միլիոն դոլար հանգանակեց (հիմնադրամի մասշտաբով, իրոք, աննախադեպ գումար), բայց որը Փաշինյանի կառավարությունը գրչի ճարպիկ շարժումով, հո՛պ, վերցրեց և տնօրինեց իր հայեցողությամբ: Համարվում է, որ այդ 100 միլիոն դոլարը կառավարությունն ի պահ էր վերցրել, այսպես ասենք՝ պարտքով, ուստի ենթադրելի էր, որ այն պետք է վերադարձվի «Հայաստան» հիմնադրամին: Բայց ի՞նչ եղավ այդ 100 միլիոն դոլարը, ո՞ր մասն է վերադարձվել «Հայաստան» հիմնադրամին, ի՞նչ է արվել: Գիտե՞ք: Իսկ չգիտենք, որովհետև այդքան աղմուկ սիրող իշխանությունը դրա մասին լռում է:
Այդքանից հետո դժվար է կարծել, թե աշխարհասփյուռ հայությունը պատրաստ է խոշոր գումարներ հանգանակել «Հայաստան» հիմնադրամին, մանավանդ այժմյան տոտալ անվստահության պայմաններում: Բայց, ինչպես էլ չլինի, հանուն վերը նշված ծրագրերի, գուցե մոտ 10 միլիոն դոլարի չափ գումար հավաքվի: Մեր հայրենակիցները, անկախ նրանից, թե ով է իշխանության, միշտ պետության ու Հայրենիքի կողքին են: Եկեք հպանցիկ դիտարկենք թվերն ու փաստերը, օրինակ՝ վերջին մի 19-20 տարվա տիրույթում: Եվ այսպես. 2004-ին հանգանակվել է մոտ 11 միլիոն դոլար, որի մեծ մասն ուղղվել է Արցախում «Հյուսիս-հարավ մայրուղու» կառուցմանը (160 կմ): Իսկ 2005-ին հանգանակվել է 7,77 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է պատերազմից առավել մեծ չափով տուժած ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացմանը: Շարունակե՞նք: Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Եվ նշենք, որ 2006 թվականին հանգանակվել է մոտ 13,7 մլն դոլար, որի մեծ մասն ուղղվել է Արցախի վերածնունդ ծրագրի երկրորդ փուլի` Հադրութի շրջանի վերականգնմանը:
Հաջորդ՝ 2007 թվականին «Մեկ ազգ , մեկ ապագա» խորագրով հանգանակվել է 15,2 մլն ԱՄՆ դոլար, որի մեծ մասն ուղղվել է Տավուշի մարզի և Արցախի Մարտունու շրջանի համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին՝ դպրոցների, խմելու ջրի համակարգերի կառուցում, ագրարային զարգացման ծրագրեր ֆերմերների համար և այլն: 2008-ին հանգանակվել է ռեկորդային՝ մոտ 35 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ Հայաստանի ու Արցախի գյուղերում ենթակառուցվածքների վերականգնմանը:
Հիմա ավելի ցավոտ. 2009-ի հեռուստամարաթոնը «Մեր Շուշին» խորագրով էր (հանկարծ Փաշինյանը չիմանա): Փաշինյանի ասած՝ «դժբախտ ու դժգույն», մեզ ոչ պիտանի Շուշիի համար եղել է 15,8 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն, գումարներն ուղղվել են Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների՝ ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը:
Շարունակե՞նք: 2010 թվական՝ 12,3 միլիոն դոլար՝ Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:
2011-ին՝ 12,2 միլիոն դոլար՝ Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը, 2012-ին՝ 21,4 միլիոն դոլար՝ Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը, 2013-ին՝ 22,6 միլիոն դոլար՝ Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը, գլխավորապես՝ ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, 2014 ին՝ 12,3 միլիոն դոլար՝ նույն նպատակով: 2015 թվական՝ 10,3 միլիոն դոլար՝ Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, 2016 թ.՝ 15,4 միլիոն դոլար՝ Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը, 2017 թ.՝ 12,5 միլիոն դոլար՝ Արցախի տարածքում խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, Արցախում արևային էներգետիկ կայանների տեղակայում...
Այսինքն, հիմնադրամի ծրագրերի ու համայն հայության աջակցության մղման կիզակետում մշտապես առաջին հերթին Արցախն է եղել: Արցա՛խը: Տասնյակ ու տասնյակ միլիոններ ենք ամբողջ ազգով ներդրել՝ ճանապարհների, ջրագծերի, տների, գյուղերի, դպրոցների, հիվանդանոցների, ամբուլատորիաների, ոռոգման գծերի ու հազարումի այլևայլ անհրաժեշտ բաների վրա: Եվ ո՞ւր է հիմա այդ ամենը: Այն էլ ասենք, որ առանձին բարերարներ հիմնադրամի ծրագրերի շրջանակներում խոշոր նախագծերի պատասխանատվություն էին ստանձնում ու, երբեմն նույնիսկ խոստացածից ավելի ծախսեր կատարելով, իրականացնում էին դրանք:
Ո՞ւր է հիմա այդ ամենը: Ո՞վ է մեր ճանապարհները, տները, լուսավորված փողոցները, դպրոցները, մանկապարտեզները հանձնել թշնամուն, դեռ մի բան էլ հայտարարում, թե այդ ամենը միշտ էլ թշնամունն է եղել, թե դա «ադրբեջանական տարածք» է: Այսինքն, ի՞նչ, միլիոնավոր հայեր, միլիոնատերեր ու չմիլիոնատերեր, բոլորը անխտիր այդքան անգետ ու անտեղյա՞կ էին, չգիտեի՞ն, որ՝ «դե, Ղարաբաղը մի 20-30 տարի առաջ տված էր», ու տասնյակ, հարյուր միլիոնավոր դոլարներ էին նվիրաբերում, հանուն... ոչնչի: Ի դեպ, թեթևակի դիտարկենք նաև Փաշինյանի աղետային իշխանավարման շրջանում հանգանակված գումարներն, ըստ տարիների՝ վերոհիշյալ 100 միլիոն դոլարը դրա մեջ չներառելով, քանի որ դա, ինչպես ասվեց՝ առանձին պատմություն է: 2018 թ.՝ 11 մլն 109 հազար դոլար, 2019թ.՝ 10,2 մլն դոլար, 2021 թ.՝ 12,3 միլիոն դոլար և 2022 թ.՝ մոտ 11 միլիոն դոլար: Հնարավոր է՝ այս տարի էլ մի այդքան հավաքվի: Այս անգամ արդեն բռնի տեղահանված արցախցիների համար: Ոչ Արցախում...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan