5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան
7
Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Բագրատ սրբազանի դեմ պայքարին կմիանա նաև Փաշինյանը՝ ասուլիս տալով Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում… Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Սրբազանին սիրում են բոլորը, բացի... քպ-ականներից. «Հրապարակ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ» Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան Փաշինյանն էլ, Ալիևն էլ, երկուսն էլ Հայաստանում կորցնելու են իշխանություն (տեսանյութ) Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ) «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Իրենց ճոխություններն արդարացնելու համար հերթական անգամ թոզ կփչեն մարդկանց աչքերին

Կառավարությունը պատրաստվում է հուլիսի 1-ից բարձրացնել թոշակներն ու նպաստները։

Միջին կենսաթոշակն ավելի քիչ կբարձրանա, քան նվազագույնը։ Նվազագույնը կավելանա 4,4 հազարով, իսկ միջինը՝ 3,3 հազարով։ Թոշակառուների գերակշիռ մասի թոշակը կբարձրանա 3 հազար դրամով։

Սա է պատճառը, որ աշխատում են միջին կենսաթոշակից ավելի քիչ խոսել։ Թեև շատ ավելի կարևոր է՝ ոչ թե նվազագույն, այլ՝ միջին կենսաթոշակը։

Եթե նվազագույն կենսաթոշակը վերաբերում է մի քանի հազար մարդու, ապա միջին կենսաթոշակը՝ հարյուր-հազարների։

Միջին կենսաթոշակից աշխատում են քիչ խոսել, որովհետև, ինչպես տեսնում ենք, բարձրացումն այս դեպքում շատ ավելի համեստ է։ Չնայած այնպես չէ, որ 4,4 հազար դրամը մեծ բան է փոխելու թոշակառուների կյանքում։

Միջին կենսաթոշակն ավելի քիչ կբարձրանա, որովհետև կառավարությունը որոշել է 10 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցողների համար թոշակներն ավելացնել ընդամենը 3 հազար դրամով։ Այդպիսի թոշակառուների թիվն անգամներով ավելին է, քան նրանցը, ովքեր ունեն 10 տարուց պակաս աշխատանքային ստաժ և ստանում են նվազագույն կեսնաթոշակ։

Ստացվում է, որ թոշակառուն ինչքան քիչ է աշխատել, այնքան խրախուսվում է նրա թոշակի բարձրացումը։

Որքան էլ կառավարությունում սրա անունը դնեն սոցիալական անհավասարության թուլացում, պատճառն իրականում բոլորովին այլ է՝ թոշակառուների հաշվին փորձում են գումարներ տնտեսել։ Տասը տարուց ավելի ստաժ ունեցողները կազմում են թոշակառուների 90-95 տոկոսը, ու նրանց թոշակը 4,4 հազարով կամ այնքանով, որքան նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու դեպքում ավելի մեծ գումարների անհրաժեշտություն կառաջանա։ Իսկ կառավարությունում մտադիր չեն այդքան գումար հատկացնել կենսաթոշակառուներին։ Որտեղ ասես, ինչի համար ասես՝ գումար կծախսեն, բայց երբ հարցը հասնում է թոշակառուների թոշակներին, պարզվում է՝ բյուջեի փողերը քչություն են անում։

Պատահական չէ, որ տարվա կեսից են բարձրացնում թոշակներն ու նպաստները, որպեսզի գումարների կեսը տնտեսեն։

Եթե պիտի ծախսեին, ենթադրենք՝ 10 միլիարդ, այս ձևով կծախսեն 5 միլիարդ։ Բայց կասեն, որ 2023թ. թոշակ ու նպաստ ենք ավելացրել։ Այնինչ՝ այդ ավելացումը լինելու է ոչ թե ամբողջ տարվա, այլ տարվա կեսի կտրվածքով։ Տասներկու ամսվա փոխարեն՝ 6 ամիս։

Մյուս 6 ամիսը մարդկանց խոստումներով են կերակրում՝ մինչև 3 հազար դրամով թոշակ ու նպաստ պիտի բարձրացնեն։

Սա էլ խորամանկության մի ձև է, որն այս իշխանությունները հաճույքով կիրառում են, մոլորեցնում հասարակությանը։

Մեկ անգամ չէ, որ գլուխ են գովացել, թե անցած տարի կենսաթոշակները բարձրացրել են։ Բայց չեն ասում, որ անցած տարի այդ ավելացրած կենսաթոշակները մարդիկ ընդամենը 4 ամիս են ստացել։ Տարվա մնացած 8 ամիսը կենսաթոշակները նույնն են եղել։

Հիմա էլ այս տարի է։ Վաղն էլի կասեն, որ կենսաթոշակներն ու նպաստներն ավելացրել են։ Բայց չեն ասի, որ այդ ավելացումը գործել է միայն տարվա կեսից։ Տարվա մեջ վեց ամիս են մարդիկ դրանից օգտվել։ Մնացած վեց ամիսը կենսաթոշակներն ու նպաստներն ինչպես եղել, այնպես էլ մնացել են նույնը։

Հուլիսի 1-ից մի քանի հազար դրամով նպաստներն էլ կավելանան։ Այս դեպքում էլ դա կարվի նպաստառուների թվի կրճատման հաշվին։ Անցած տարի նպաստ ստացողների քանակը 10 հազարով կրճատել են։ Նրանց հաշվին էլ ավելացնում են մյուսների նպաստը։

Իսկ թե ինչո՞ւ է նպաստառուների քանակը կրճատվել, դա էլ մեկ այլ խորամանկություն է։

Կենսաթոշակները մի քանի հազարով բարձրացնում են, համարում են, որ մարդիկ այլևս նպաստառու չեն, նպաստի կարիք չունեն, հանում են նպաստառուների ցուցակից ու կտրում նպաստը։ Երեք հազար դրամով կենսաթոշակը բարձրացնում են, զրկում են 20-30 հազար, գուցե ավել նպաստից։

Հետո էլ ասում են, թե թոշակ ու նպաստ են բարձրացրել։ Այսպիսի բարձրացումները շատ հաճախ մանիպուլյատիվ բնույթ են կրում։ Ավելի շատ բարձրացումների տպավորություն են ստեղծում, քան իրական արդյունքն է։

Չնայած, եթե նույնիսկ առանց այդ մանր խորամանկություններ անեին, էլի մեծ բան չէ թոշակառուի կամ նպաստառուի համար 3-3,5 հազար դրամի ավելացումը։ Դրանով մարդկանց կյանքի բարեկեցությունը ոչնչով չի բարելավվում։

Գուցե և այդպես չլիներ, եթե չունենայինք վերջին տարիների բարձր գնաճը։

Երբեմն լսում ես արդարացումներ, թե նախկինում ե՞րբ էր այսքան հաճախ թոշակ ու նպաստ բարձրանում։ Բայց մոռանում են ասել, որ նախկինում երբեք այսպիսի բարձր գնաճ չէր լինում, ավելի հաճախ նույնիսկ գնանկում է արձանագրվում։ Նախկին բոլոր բարձրացումները միասին, ավելացրած այս տարի սպասվող 3,3 հազար դրամը, նույնիսկ չի ծածկի այն համատարած թանկացումների ազդեցությունը, որը եղել է վերջին 2-3 տարիներին։ Այս տարի որքան էլ համարենք, որ պաշտոնապես արձանագրվող գնաճը ցածր է, միևնույն է, դրանում ներառված են նաև նախորդ տարիների թանկացումները։

Ցածր գնաճը նախորդ տարիների բարձր գնաճի վրա է։ Ու դա նշանակում է, որ մարդիկ կրում են ոչ միայն՝ այս տարվա ցածր, այլև՝ նախորդ տարիների բարձր գնաճի ազդեցությունը։

Այս պայմաններում մի քանի հազար դրամով կենսաթոշակի կամ նպաստի բարձրացումը սոցիալական առումով խնդիր չի կարող լուծել։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիների բարձր գնաճները շատ ավելի ակտիվ են եղել այն ապրանքների պարագայում, որոնք ավելի հաճախ են օգտագործվում։

Այն, ինչ արվում է, արվում է մարդկանց աչքին թոզ փչելու, իրենց ճոխ ու շվայտ ծախսերն արդարացնելու համար։ Վերջին 2-3 տարիներին կյանքը Հայաստանում այնքան է թանկացել, որ այս բարձրացումները չնչին աջակցություն են թանկացումների հետևանքով առաջացած ծախսերը փակելու համար։

Այս ընթացքում սպառողական զամբյուղի արժեքը շատ ավելի է աճել, քան կենսաթոշակների ու նպաստների այս կիսաբարձրացումները։ Սրա պատճառով է, որ երկրում աղքատությունը խորանում է։

Ասում են՝ ինչպե՞ս կարող է աղքատությունը խորանալ, երբ միջին աշխատավարձը 15-20 տոկոսով բարձրացել է։ Միտումնավոր թաքցնում են, որ այդ նույն ժամանակ նվազագույն աշխատավարձը մնացել է նույնը։ Իսկ հարյուր-հազարավոր աշխատողներ ստանում են նվազագույն աշխատավարձ։ Ու այդ պայմաններում զրոյից նույնիսկ փոքր ավելի գնաճը վատթարացնում է այդ մարդկանց սոցիալական վիճակը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan