«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները

Խնդիրը սեփական մեղքերը կոծկելն է, ուրիշներին մեղավորներ նշանակել

«Հրապարակի» զրուցակիցն է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։

- Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մի քանի սկանդալային հայտարարություն արեց, օրինակ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից տեղեկություններ է ստացել 44-օրյայի ժամանակ, որոնք հակասել են ԳՇ-ի տրամադրած տեղեկություններին, հետագայում պարզվել է, որ Արցախի նախագահի հայտնած տեղեկություններն են համապատասխանել իրականությանը։ Ի՞նչ է փորձում անել Փաշինյանը՝ մեղքը գցում է ԳՇ-ի՞ վրա, մեղավորնե՞ր է փնտրում, թե՞ պատմությունն է վերախմբագրում։

- Ե՛վ, ե՛ւ․․․ երկու տարբերակն էլ՝ ե՛ւ ԳՇ-ի վրա մեղավորությունը գցելը, ե՛ւ մեղավորներ նշանակելն ու պատմություն վերախմբագրելը։ Այսինքն՝ այստեղ ամբողջ խնդիրը, մի քիչ տգեղ արտահայտություն է, բայց սեփական մեղքերը կոծկելն է, ուրիշներին մեղավորներ նշանակել հանրության մեջ։

- Երբ ասում ենք՝ Գլխավոր շտաբ, հասկանում ենք, որ ոչ միայն Օնիկ Գասպարյանին նկատի ունի, այլեւ ամբողջ զինված ուժերը։ Կապ տեսնո՞ւմ եք բանակի հասցեին նախկինում նրա արած հայտարարությունների ու այս հայտարարության մեջ։

- Ես ուզում եմ հարց տալ այդ հարցադրումների հետ կապված՝ եթե խաբել են, կեղծել են, ինչի՞ դրա հետ կապված որեւէ մեկը չի պատժվում։

- Օնիկ Գասպարյանի վերաբերյալ պարբերաբար այնպիսի հայտարարություններ են անում, որ տրամաբանական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը չի մեղադրվում, չի կալանավորվում։

- Նույնիսկ կալանավորելուց դեռ չեմ խոսում, չգիտեմ, ավելի խիստ պատիժների հետ կապված բան չեմ խոսում, թող նկատողություն հայտարարի, որ իրեն ոչ հավաստի կամ մտացածին տեղեկություններ են հաղորդել՝ ինչու չի եղել։ Այդ բանը նոր չի, չէ՞, որ պարզ դարձավ կամ հայտնի եղավ։

- Շուշիի անկման վերաբերյալ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 7-ին է ընկել Շուշին։ Ի վերջո, ե՞րբ է Շուշին անցել թշնամու ամբողջական վերահսկողության տակ։

- Շուշին ե՞րբ է ընկել, այսինքն՝ երբ է անցել հակառակորդի վերահսկողության տա՞կ։ Ես եթե չեմ սխալվում՝ ամսի 8-ին, բայց հաստատ չեմ կարող ասել այդ օրը։ Չնայած որ 8-ին մենք ստորաբաժանումներ Շուշիում ունեցել ենք հաստատ։

- Շուշին հետ բերելու օպերացիա եղե՞լ է։

- Այո։

- Ե՞րբ է եղել։

- Հենց 8-ին։ Ու ձախողվել է։

- Մեղրիում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ ի՞նչ կասեք։ Փաշինյանն ասում է՝ պատերազմը վաղաժամ դադարեցնելու պայմաններից մեկը Մեղրիում ռուս խաղաղապահների տեղակայումն էր, ինչին ես դեմ եմ եղել։

- Գիտե՞ք, ինքն ում հետ ինչ է խոսել, ինչ է պայմանավորվել, կամ նախապես ինչ փաստաթղթեր են ներկայացված եղել՝ ես դրանցից տեղյակ չեմ, ինչքանով է ճիշտ ասում, ինչքանով է ստում, ինչքանն է արդարացի կամ իրավացի՝ չեմ կարող ասել։

- Այսինքն՝ համաձայնագրի վերաբերյալ որեւէ տեղեկատվության Դուք չե՞ք տիրապետում։

- Ոչ, ես բազմաթիվ անգամներ տարբեր լրատվամիջոցներին ասել եմ, հայտարարությունը որ եղել է, ինքը որ ասում է՝ ամսի 9-ին ստորագրած է եղել, ես դրան եմ ծանոթացել՝ արդեն ստորագրելուց հետո՝ ամսի 10-ի առավոտյան։

- Անկլավների մասին հայտարարության վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։ Փաշինյանը հայտարարեց, որ առաջարկվել է նման կետ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որով պարտադրել են անկլավների վերադարձ, ինքը չի ստորագրել։

- Այո, ես դրանից տեղյակ եղել եմ եւ այդ մասին իմացել եմ ամսի 10-ի առավոտյան, դրա մասին էլ եմ ասել՝ անկլավներն ի՞նչ կապ ունեն զինադադարի համաձայնագրի կամ հայտարարության հետ։ Դրանից հետո փոփոխություն եղել է։

- Փաշինյանը հերթական անգամ մեղադրանքների ալիքն ուղղում էր ռուսական կողմին, որ Ռուսաստանը պետք է կանգնեցներ պատերազմը եւ այլն։

- Իսկ ո՞ւմ չի ուղղել մեղադրանքներ։

- Այնուամենայնիվ, ռուսական կողմը մեզ հետ ռազմական համագործակցության մեջ թերացումներ ունեցե՞լ է, թե՞ պատասխանատվությունն ամբողջովին այս իշխանությունների դաշտում է։

- Գիտեք, եթե խաղն ինչ-որ տեղ ընդհատվում կամ ցանկալի ընթացքով չի ընթանում, ուրեմն խաղացողներից ինչ-որ մեկն ինչ-որ բան այնպես չի արել։ Հիմա՝ մեր իշխանություններն են իրենց վատ պահել, այլ ազդեցություններ են եղել, թե ռուսական կողմն ուղղակի չի փորձել անել այն, ինչը որ կարող էր անել, ես միանշանակ չեմ կարող ասել։ Բայց այն, որ ռուսական կողմի պատրաստակամությունը եղել է՝ աջակցելու հնարավորի սահմաններում, թույլատրելի չափերով՝ ես դա հաստատ կարող եմ ասել։

- Արդեն քանի օր է՝ թույլ չեն տալիս հումանիտար բեռներ անցկացնել Արցախ, շուտով սննդի լրջագույն խնդիր է առաջանալու։ Դատելով թշնամու վարքագծից՝ շփման գոտում, դրանք ռազմական ագրեսիայի պատրաստվելու մասի՞ն են խոսում, թե՞ ճնշման տեսակ են։

- Եվ հերթական գործողությունների համար հող ստեղծելու նախապատրաստություններ են, կարելի է ուղղակիորեն այդպես էլ դիտարկել, որովհետեւ այդ պահվածքին գոնե մի փոքր, չասեմ՝ զգացմունքայնություն, պատվի խնդիր կա, այստեղ պատիվ ունեցող կողմն անպայման կգնա այն տարբերակին, որ ինչ-որ ձեւով դա հանգուցալուծվի։ Այդ առումով կարելի է դիտարկել, որ հող նախապատրաստելու խնդիր է։ Եվ ուղղակի իմաստով՝ նաեւ ճնշում գործադրելու տարբերակ է։ Ուղղակի այստեղ պետք է հասկանանք, որ եթե շախմատային լեզվով ասենք, ցավոք սրտի, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ մեր իշխանություններն ընդհանրապես մեկ քայլանոց կոմբինացիաներ են կատարում, ինչ-որ բան եթե արեց՝ հաջորդը կանխատեսելի է։ Այդ առումով ուղղակիորեն սա ճնշում է, միաժամանակ հող են նախապատրաստում, եթե լինի արձագանքում կամ անդրադարձում ինչ-որ ձեւով, նաեւ գործողություններ սկսելու։

- Այսինքն՝ եթե հայկական կողմն արձագանքի, ադրբեջանական կողմը կանցնի ռազմական գործողությունների՞։

- Չեմ կարող ասել՝ ինչ ծավալի, բայց ռազմական գործողություններ կիրականացնի։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan