«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)
27
Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Պատերազմ Արցախում
Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան

Սասուն Միքայելյանի հրամանով Ներքին Հանդից բերման են ենթարկել լրագրող Անուշ Միրզոյանին և ջնջել նկարահանումները

«Ծավի ենթաշրջանում՝ մասնավորապես Ներքին Հանդում թշնամու ակտիվացման ու Սասուն Միքայելյանի հրամանով Ն․ Հանդից ինձ բերման ենթարկելու մասին՝ կարճ:

Նկարում դուք տեսնում եք ադրբեջանական ճանապարհ՝ հայկական սարերում, այդ ճանապարհից թշնամին դիտարկում է Ծավի հացատունը։ Անգամ պատահել է, որ կանաչ լույսեր են գցել՝ հոգեբանորեն մեզ վրա ազդելու համար, այն կանաչ լույսերից, որ Կապան-Գորիս հիմնական ճանապարհին ամեն երեկո մեր աչքերին էին գցում անցակետի թուրք ծառայողները։

Այդ նույն թշնամին դիտարկում է Հանդի գերեզմանատունը։

Հացատուն, գերեզմանատուն-մեզ համար սուրբ համարվող բաներ․ նրանք սիրում են, կպնել մեր գերզգայուն լարերին։ Այն, որ թշնամին առաջ է եկել ու դիտարկում է գերեզմանատունը՝ առաջինը հայտնեցինք մենք՝ Զանգեզուր թիվիի (ZTV) ու 5-րդ ալիքի եթերում ու դրա մասին հայտնեց հանդեցի տիկին Հասմիկը։ Ավանդույթի համաձայն՝ քպականներն ու իրենց սատարող մարդիկ թերահավատորեն մոտեցան, մեզ մեղադրեցին խուճապ տարածելու մեջ, փորձեցին սխալ հանել տիկին Հասմիկին։

Ժողովրդավարության թիվ մեկ բաստիոնից խոսեց անգամ Անդրանիկ Քոչարյանը՝ նույնպես փորձելով առնվազն սխալ հանել տիկնոջը և այլն։ Պարբերաբար մեր ռեպորտաժներում զգուշացրել-ասել էինք, որ թշնամու գործողությունները լավ բանի մասին չեն հուշում, բայց միայն սեպտեմբեր13-յան իրադարձություններից հետո մարդիկ արդեն չէին կարող չխոսել, որ Հանդում, առհասարակ, Ծավի ենթաշրջանում լավ չեն գործերը։

Եվ ահա սեպտեմբերի 13-ի պատերազմից հետո գնում եմ Հանդ, նկարահանման, մենակ եմ՝ առանց օպերատորի, թե ինչո՞ւ՝ կասեմ հետո, կգա ավելի հետաքրքիր թեմաների ժամանակը։ Դանդաղ է պետք շտապել։

Քաջ գիտեմ՝ մերոնց նկարել չի կարելի, ռազմավարական հատվածներ՝ նույնպես։ Հարցազրույց եմ վարում տիկին Հասմիկի հետ․

«Կգնաք ու Անդրանիկ Քոչարյանին կասեք, որ հանդեցի Հասմիկը ճիշտ էր, թորքը մտալա մըր գերեզմանը, դիտարկում ա»։

Հասմիկի հարևան Ռադիկն էլ ասաց․

«Էն, որ փաշան ասում ա Շուշին դժգույն ու դժբախտ ա է, մինակ Շուշին չի դժգույն, Հանդն ալ ա, մըզալն հանձնած»

Ու նկարահանման ընթացքում կրակում էր թշնամին, ձայներն ու արձագանքները լսելի էին անգամ մարդկանց տան բակից, հենց տան միջից։

Մի «թռչուն» նկարելիս ինձ նկատեց Սասուն Միքայելյանը, իր մոտ կանչեց, գնացի։ Չզարմացավ, որ Հանդում եմ․ «դե դու ոնց կարայիր չգայիր», ճիշտ էր նա, ծանր օրերին այնտեղ եմ, որտեղ կա մասնագիտական անհրաժեշտությունս, կարևոր չի՝ հիմա եթեր կտանք թե հետո, պատրաստ եմ անգամ միանգամից երկու ձևով պայքարել՝ բարձրախոսով ու զենքով․ սա մեր հայրենիքն է։

Խոսեցինք մի քանի բանից, այդ թվում՝ թե ինչո՞ւ սյունեցիները սահման չեն պահում-ես ասացի՝ նա ասաց, նա ասաց՝ ես ասացի ու հավանաբար նյարդերը տեղի տվեցին, շատ հանգիստ վերցրեց հեռախոսը, հրավիրեց ռազմական ոստիկանության ծառայողներին ու ասաց․

«տարե՛ք մեր Անուշին» ու ինձ տարան Կապան ու ռազմական ոստիկանությունում ջնջեցին այն, ինչ նկարել էի, հիշեցնեմ․ «Կգնաք ու Անդրանիկ Քոչարյանին կասեք, որ հանդեցի Հասմիկը ճիշտ էր, թորքը մտալա մըր գերեզմանը, դիտարկում ա»։

«Էն, որ փաշան ասում ա Շուշին դժգույն ու դժբախտ ա է, մինակ Շուշին չի դժգույն, Հանդն ալ ա, մըզալն հանձնած»։ Հա, ու գյուղի կադրերն էլ ջնջել տվեցին։ Իսկ հետո ԶՊՄԿ-ից հայտնեցին, որ ինձ հետ չեն ուզում աշխատել։ Հա, նաև ասացին, որ դա իրենց սրտով չի, բայց դե «ասել են»։

Սրա մասին դեռ խոսելու եմ, շատ համապարփակ։ Ասեմ, մնացել եմ իմ տանը՝ ZTV-ում և ի տարբերություն ձեզ՝ թիթեռ չեմ նկարում։ Իսկ ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ապա չեմ ուզում անգամ քննադատել, խոսել մի մարդու մասին, ով ավելի կարևոր է համարում «հեղափոխությունը», քան Արցախյան առաջին գոյամարտը։ Մեր պայքարը մի հոգու դեմ է, և այդ մեկ մարդը նա է։

Հետգրություն

Ի դեպ, պարոն Միքայելյան թշնամին այսօր էլ կրակել է Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»:

Անուշ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan