«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)
27
Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Պատերազմ Արցախում
Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան

Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն՝ արձանագրելով, որ այս որոշումը կայացվել է ի հեճուկս Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական բռնությունների:

«Նախագահ Բայդենի որոշումը՝ կանաչ լույս վառելու Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուն՝ կրկին շրջանցելով 907-րդ լրացումը, քաջալերում է նախագահ Ալիևին՝ շարունակել հայ ռազմագերիների անօրինական ազատազրկումը, մահաբեր հարձակումներն Արցախի դեմ և հայկական սուվերեն տարածքի շարունակվող օկուպացիան»,- փաստի առթիվ ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը: Նա նշել է, որ հանձնախումբը շարունակելու է աշխատանքն ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ՝ բացառելու ամերիկյան ռազմական աջակցությունն Ադրբեջանին և սահմանափակելու 907-րդ լրացումը շրջանցելու գործում նախագահի իշխանությունը:

Բայդենը դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ «դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»: Սակայն արդեն որպես նախագահ՝ 2021 թվականին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունից և բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

2002 թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan