Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
28
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը դիմում-նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին

Արցախի պատմամշակութայնի ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության կապակցությամբ «ՀԱՀԱՍՏԱՆ» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը դիմում-նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին, որը ներկայացնում ենք ստորև.

«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ և

ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ (ՅՈւՆԵՍԿՕ-ի)

ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՕԴՐԻ ԱԶՈւԼԵԻՆ

44-օրյա պատերազմի օրերին մարդկային զոհերի կողքին ունեցել ենք նաև մշակութային ահռելի կորուստեր: Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում է մնացել հսկայածավալ մշակութային ժառանգություն, որի հանդեպ Ադրբեջանը որդեգրել է բացահայտ ոչնչացման քաղաքականություն: Պղծման և վանդալիզմի կողքին, Ադրբեջանը զբաղված է նաև գիտական զեղծարարությամբ: 2022թ. փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային լրատվական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար՝ Անար Քեիմովի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պատրաստվում է Արցախի Հանրապետության ներկայումս օկուպացված տարածքներում «աղվանական ճարտարապետական հուշարձաններից» վերացնել հայկական արձանագրությունները:

Ադրբեջանի իշխանության նման գործելաոճը ունի մեկ նպատակ՝ վերացնել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում առկա հայկական պատմա-մշակութային ժառանգությունը:

Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում ևս ոչնչացրել են հայկական մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող արժեքներ: Մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունները 2002 և 2005 թվականներինին, խաղաղ ժամանակահատվածում ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը, որտեղ տեղադրված էին հազարավոր արժեքավոր խաչքարեր : Խաչքարերը ոչնչացվել են, իսկ հետագայում օգտագործվել որպես շինանյութ:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021 թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների»: Այդ թվում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը ալբանական ներկայացնելու ճիգերի վերաբերյալ:

Ադրբեջանական իշխանության վանդալիզիմի և պղծման գործողությունները հայկական մշակութային արժեքների նկատմամբ կրում են շարունակական բնույթ, ինչով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի վերոնշյալ որոշման պահանջները:

Ադրբեջանի իշխանությունը շարունակաբար վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն, ինչը լուրջ վտանգների առաջ է կանգնեցնում Հայաստանի և Արցախի բնակչությանը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ակնկալում ենք Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈւՆԵՍԿՕ) ակտիվ միջամտությունը՝ Ադրբեջանի իշխանության կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում հայկական պատմական և մշակութային նշանակություն ունեցող արժեքների պաշտպանության հարցում, որոնք նաև համամարդկային մշակութային ժառանգության մասն են կազմում:

Ընդգծում ենք նաև, որ 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն ՅՈւՆԵՍԿՕ-ն կարևոր հանձնառություն ունի՝ հնարավորինս արագ անկախ տեխնիկական առաքելություն իրականացնելու Արցախի Հանրապետության այն տարածքներում, որոնք պատերազմի արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև իրականցնելու պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի գնահատման փաստահավաք առաքելություն։

Փետրվար 15, 2022, Երևան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan