Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները
9
Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երևանում դիմավորում են Արժանապատվության երթը Մեր հերոս զավակներն են ներկա, իրենք են մեզ առաջնորդում. Բագրատ սրբազան Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն դուք ու դեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան Այս Մայիսի 9-ը պետք է խորհրդանշական դարձնել՝ պարտությունների շարքի դադարեցման մեկնարկի մասով. Անդրանիկ Թևանյան Եկեղեցին պարտավոր է հասարակական-քաղաքական փոթորիկ բարձրացնել. Արսեն Գասպարյան «Հրապարակում շարժման նպատակները կամբողջանան». Էդուարդ Շարմազանով. Տեսանյութ Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Հաղթանակի զբոսայգի (լուսանկար) «Պատմությունը կրկնվելու հատկություն ունի…». Արշավիր Ղարամյան Փաշինյանական ԱԱԾ-ն ուղիղ կերպով սպառնում է Արժանապահվության երթի մասնակիցներին Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանի գլխավորած հայահոծ երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան Հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան ՔՊ-ականները վստահ են՝ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու Չակնկալիքների շարժումն ու իմ ակնկալիքները Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին Այսօրվա հավաքին ընդառաջ՝ ՔՊ-ականները ակտիվացել են Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի» Արժանապատվության շարժումը և մինչև քոքը մաշվածները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը. Սամվել Նիկոյան Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքի շարունակական խախտումների վերաբերյալ

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես` Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի` Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներով զանգվածային ոճրագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ են իրականացրել արցախահայության դեմ: 

Հադրութի շրջանի ադրբեջանական օկուպացիայի ընթացքում լիովին հայաթափվել են տասնյակ հազարավոր բնակչություն ունեցող երբեմնի ծաղկուն բնակավայրերը, սպանվել բազմաթիվ քաղաքացիական անձինք: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ մարդու իրավունքներով բարձր հանձնակատարը և Human Rights Watch կազմակերպությունը իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել Հադրութի շրջանում Ժնևի կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքերի առնչությամբ, երբ հաշվեհարդար է իրականացվել գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ։ 

Ադրբեջանի նախագահի կողմից Հադրութի շրջանում կատարված հայտարարությունները բացահայտում են հայկական բնակավայրերի ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրեր ստեղծելու մտադրությունը, ինչը խախտում է 2020թ․ նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության դրույթերը, որի համաձայն տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հայրենի օջախներ։ Այն փաստում է նաև, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող գոյատևել։

Ավելին, իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում Ադրբեջանն իրականացնում է հետևողական քայլեր՝ ուղղված Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացմանն ու յուրացմանը: Ներկայումս իր վերահսկողության տակ գտնվող Արցախի մշակութային հուշարձանների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել պատմական փաստերի կեղծման և հայ ժողովուրդից կրոնական և մշակութային արժեքներն օտարելու դատապարտելի պրակտիկային: Այս նպատակին է ուղղված նաև Ադրբեջանի նախագահի կողմից արված հայտարարությունը Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 17-րդ դարի հայկական եկեղեցու՝ իբրև «աղվանական» լինելու և վերջինիս պատերին առկա հայատառ գրությունները «կեղծ» հռչակելու մասին՝ այսպիսով հող նախապատրաստելով հերթական վանդալիզմի իրականացման համար: Հատկանշական է, որ հրապարակված տեսանյութում վերոնշյալ եկեղեցին արդեն իսկ ենթարկված է վանդալիզմի, քանզի այնտեղից հեռացված են կրոնական խորհրդանիշները։

Այս լույսի ներքո հատկապես մտահոգիչ է Շուշի քաղաքի` «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ավերման փաստերի առկայությունը։ Հատկանշական է, որ եկեղեցին ավերվել է ռազմական գործողություններից ամիսներ անց։ Այն մտահոգությունները, որոնք հայկական կողմը հայտնում էր հայկական պատմամշակութային հուշարձանների արդբեջանական կողմի վերահսկողության ներքո հայտնվելու առաջին իսկ օրերից, փաստացիորեն իրականություն են դառնում: Այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի այն հավաստիացումները, որ այդ երկիրը պահպանելու է քրիստոնեական պատմամշակութային ժառանգությունը և պատրաստ է համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ամբողջովին կեղծ են։ Ստեղծված իրավիճակում հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտապ միջամտությունը՝ դեռևս չավերված հուշարձանների փրկության նպատակով։

Արցախի խաղաղ բնակավայրերի, պատմամշակութային ժառանգության ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիմքով ձևավորվելիք «խաղաղությունը» չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan