Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին
7
Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Պատերազմ Արցախում
Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միացե՛ք համաժողովրդական ալիքին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կոչ ենք անում անտարբեր չմնալ, ձեր ձայնը բարձրացնել, մասնակցել ժողովրդական ընդվզմանը. Անդրանիկ Թևանյան Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր Փաշինյանին Բաքու են կանչում, երևի ապաստան ու «ադրբեջանական հերոսի» շքանշան էլ տան «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը զրո է, թիվ մեկ գործիչը այս պահին ՆԳ նախարարն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին. Գերագույն Հոգևոր խորհուրդ Չկա Նիկոլ Փաշինյան՝ որպես վարչապետ, չկա ասուլիս. մոռացեք, դա արվել էր շեղելու համար. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Չարենցավանում մարդիկ ջերմորեն են դիմավորում Բագրատ սրբազանին ու նրա գլխավորած շարժումը (տեսանյութ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անցե՞լ են անդառնալիության կետը (տեսանյութ) Սահմանազատման քարտեզները փոխանցել են ՊՆ-ին և բարձրացրել գաղտնիության աստիճանը. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան Ոչ անձրև եք նայում, ոչ կարկուտ. հավաքվել, եկել եք. Բագրատ սրբազանը՝ չարենցավանցիներին. Տեսանյութ Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Գևորգ Դանիելյան Նորանոր մարդիկ են միանում շարժմանը, Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Անանյանը միացան. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Դէ՛մ ենք Հայաստանի իշխանութիւններու զիջողական, պարտուողական քաղաքականութեան․ յայտարարութիւն Վլադիմիր Պուտինը երդվեց. Տեսանյութ Նայեք՝ ո՞ւմ են ավանում «Կրեմլի ագենտ» և «ո՞ւմ իրական ինքնիշխաններ». Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը Բագրատ սրբազանի գլխավորած երթը նոր թափ է հավաքում. օր 4-րդ. Ուղիղ Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ

Դումանյանը վիրավորվեց թրաֆիքինգի զոհ լինելու վերաբերյալ հարցից ու չպատասխանեց՝ կարդացե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի գիրքը

168.am-ը գրում է. «Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունն իրավամբ ծանր դրության մեջ է դրել կառավարության անդամներին: Փաշինյանի հնչեցրած «Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. ես կորոշեմ՝ որ նախարարը երբ է հրաժարական տալու» նախադասությունը երեկ սոցիալական ցանցերում դարձել էր բուռն քննարկման թեմա: Մարդիկ համարում էին, որ Փաշինյանի կառավարության անդամները թրաֆիքինգի զոհեր են, որ նրանց ենթարկում են աշխատանքային շահագործման, խախտում մարդու իրավունքներ, և այլն:

 

Բնական է, որ այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այդ թեմայով հարցեր ունեին այն հատուկենտ «համարձակներին», ովքեր իջել էին լրագրողների հետ շփվելու:

Եվ եթե Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շառից-փորձանքից հեռու ասաց, որ Փաշինյանի ասածին ավելացնելու բան չունի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանն ակնհայտորեն նյարդային էր, բորբոքված, և ինչ-որ պահի, այդ հարցից վրդովված, սկսեց վիրավորել իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողներին:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը ժողովրդավար է, Դումանյանը հարցով պատասխանեց՝ ի՞նչ է նշանակում՝ ժողովրդավար:

«Ես որևիցե արտառոց բան չեմ տեսնում նման հայտարարության մեջ»,- ասաց նա:

Պնդմանը, թե եթե ինքը ցանկանա աշխատանքից ազատվել, Փաշինյանը թույլ չի տալու դա իրեն անել, ու նախարարը հայտնվելու է պատանդի կարգավիճակում, ԿԳՄՍ նախարարն ասաց՝ եկեք գուշակություններով չզբաղվենք:

Իսկ թրաֆիքինգի զոհ լինելու մասին լրագրողի հարցը հունից հանեց Վահրամ Դումանյանին:

«Նման մակարդակի անմակարդակ հարցերին չեմ պատասխանում»,- ասաց նախարարը՝ անպատասխան թողնելով լրագրողի հակադարձումը՝ իսկ Փաշինյանի հայտարարությունը մակարդակո՞վ էր:

Հաջորդիվ լրագրողներից պահանջեց կոռեկտ լինել, ասաց, որ չի պատասխանելու Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին:

Լրագրողները, սակայն, չհանձնվեցին:

Մեկ այլ հարցի՝ արդյո՞ք նախարարները զրկված չեն աշխատանքից դուրս գալու իրենց իրավունքից, Վահրամ Դումանյանը պատասխանեց՝ բացարձակապես ոչ:

«ԿԳՄՍ նախարարությունում նման լիարժեք աշխատանքային հնարավորություններ երբևէ, կարծում եմ, չի եղել: Որևիցե խնդիր աշխատանքային պայմանների, սկզբունքների և այլնի հետ կապված՝ գոյություն չունի: Այսօր շատ ազատ եմ ինձ զգում՝ որպես նախարար, այսօր ԿԳՄՍ նախարարությունում և իմ գործողություններում: Նախարարության բովանդակային որոշումները կան, և որևիցե խնդիր մենք չունենք կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նախարարության աշխատանքային քաղաքականությունն էլ է Փաշինյանը մշակում:

Ի վերջո, ԿԳՄՍ նախարարն ասաց՝ քաղաքական պաշտոն զբաղեցնելն այդպիսի բան է, և այո, Նիկոլ Փաշինյանը կարող է նման որոշումներ կայացնել, բայց նրա ցանկացած որոշում որոշակի հիմքերի վրա է կայացվում: Ապա խորհուրդ տվեց Վահան Քերոբյանին հարցնել՝ խախտվե՞լ են արդյոք իր իրավունքները:

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի մյուս հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի՝ ԿԳՄՍ նախարարությամբ ալբաներեն թարգմանությանը: Նրան հետաքրքիր էր՝ ինչո՞ւ է նման որոշում կայացվել, արդյո՞ք ԿԳՄՍ նախարարը կարդացել է գիրքը, և եթե կարդացել է, ի՞նչ գեղարվեստական արժանիքներ է տեսել այնտեղ, հատկապես, եթե գրքում կան նաև այլասերված բարքերի նկարագրություններ ու հայհոյանքներ:

Այս հարցից հետո Վահրամ Դումանյանը նախ լրագրողին խնդրեց ներկայանալ, ապա սկսեց դասեր տալ ներկայանալի լինելու, տարբերանշանը ճիշտ փակցնելու մասին:

«Այդ հարցով հարցում է եղել: Գրավոր պատասխան կլինի, և մեր հանրությունը կիմանա՝ ինչն է ֆինանսավորվել, ինչպես, ինչքան և ինչու»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, լրագրողին հետաքրքիր էր՝ կարդացե՞լ է արդյոք Վահրամ Դումանյանը Նիկոլ Փաշինյանի գիրքը, որովհետև նա ԿԳՄՍ նախարար է, ի վերջո, նաև, միգուցե, գրական ճաշակ ձևավորող, երիտասարդներին ուղղորդող: Նախարարն ասաց՝ հարկ չի համարում պատասխանել:

«Պարոն «Հրապարակի» լրագրող, ես չեմ ուզում պատասխանել կոնկրետ Ձեր հարցին: Կարելի՞ է… No comment… Նաև չեմ ուզում Ձեզ հետ դիալոգը շարունակել: Կոնկրետ հարց ունեք, տվեք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը, ինչին ի պատասխան՝ լրագրողն ասաց՝ կոնկրետ հարց է տալիս՝ կարդացե՞լ է արդյոք նախարարը Փաշինյանի գիրքը:

Մի քանի վայրկյան էլ շահելու համար Վահրամ Դումանյանը սկսեց հետաքրքրվել լրագրողի կրթությամբ, ապա ստանալով սպառիչ պատասխաններ ու զգալով, որ էլ ասելիք չկա, հեռացավ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan