Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր
19
Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են

Վահրամ Դումանյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Ալեն Մարգարյանի և Վահե Եղիկյանի մայրերին՝ Նազելի Տերտերյանին և Կարինե Մուրադյանին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ նրանք նշել են, որ հանդես են գալիս նաև մյուս մայրերի անունից ու բարձրացնում են հարցեր, որոնք հուզում են Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված բոլոր երիտասարդների ծնողներին ու ընտանիքների անդամներին:

Նախարար Վ. Դումանյանը լսել է անմահացած զինվորների մայրերի պատմությունները հերոս որդիների մասին, նրանց հորդորել ուժ գտնել տղաների գործը շարունակելու և նրանց դավանած արժեքները տարածելու համար՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել բոլոր հնարավոր ուղղություններով:

«Մենք հիանալի սերունդ կորցրեցինք, ու կատարվածը պետք է մեզ մղի մտորելու, սխալներն ուղղելու և առաջ նայելու: Կյանքը, անկասկած, շարունակվում է, և դա նշանակում է ամենօրյա քրտնաջան աշխատանք ու պայքար ավելի լավ երկիր ունենալու համար»,- ընդգծել է նախարար Դումանյանը:

Տիկին Նազելին՝ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը, պատմել է, որ մեկուկես ամսվա ծառայող տղան արդեն հասցրել էր աչքի ընկնել. նա անգլերեն է պարապել ծառայակիցների հետ, սփյուռքից եկած հայորդիներին օգնել է հայերենը կատարելագործելու հարցում: 5 օտար լեզուների տիրապետող 21-ամյա Ալենը սովորելու հրավեր ուներ Բոստոնի համալսարանից, բայց դա ու մյուս երազանքները ստորադասվել են հայրենիքին ծառայելու գիտակցական որոշմանը:

Մայրն այսօր որդու անունով կրթական հաստատություն հիմնելու նպատակ ունի, տղայի մահվան տարելիցի օրը՝ սեպտեմբերի 30-ին, միջոցառում է կազմակերպում հերոսի հիշատակին:  

Վահեի մայրը՝ տիկին Կարինեն, նույնպես պատմել է որդուց, որ անտեսելով ծնկի լուրջ վնասվածքը՝ վիրակապով կրկին նետվել է առաջնագիծ. դիրքի ավագ էր, պատասխանատու իր 6 զինվորների համար: Նա անձնազոհության աստիճանի ընկերասեր է եղել, վերջին շապիկը կողքինին զիջելու պատրաստ:

Տիկին Կարինեի հիմնած «Հավերժ» կազմակերպությունն արդեն ունի շուրջ 200 անդամ, ովքեր զոհվածների մայրեր, կանայք ու հարազատներ են: «Բոլորի կյանքի նպատակը մեր զավակների սխրանքը սերունդներին ներկայացնելն ու նրանց գաղափարներն ու գործը շարունակելն է»,- ասել է Կ. Մուրադյանը:

Վահրամ Դումանյանը պատմել է, որ պատերազմի օրերին նույն ապրումներն իր ընտանիքն էլ է ունեցել, քանի որ որդին նույնպես ժամկետային զինծառայող է եղել ու չնայած ունեցել է ուսումնառության հիմքով տարկետման հնարավորություն, բայց գերադասել է կատարել պարտքը հայրենիքի առաջ:

«Կյանքը շարունակվում է, բոլորս էլ պարտավոր ենք ապրել, պայքարել ու առաջ շարժվել, որ քարտեզի վրա Հայաստան պետությունը լինի, սերունդներին մեծացնենք մեր հերոսների գործը շարունակելու համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարծիք հայտնելով, որ պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնելուն ուղղված քայլերը պետք է կատարվեն պետական բարձր մակարդակով ու համակարգված:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan