Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը

Քոչարյանի գլխավորած դաշինքի հեղինակությունն օր-օրի բարձրանում է․ Օսիպյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի օրոք ոստի­կանապետ դարձած, հետո այդ պաշտոնից ինքնակամ ազատված Վալերիյ Օսիպյանը, ինչ­պես հայտնի է, սատարում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին ու երբեմն մասնակցում դա­շինքի հանրահավաքներին: Դրանցից մեկի ժամանակ հանդիպելով նրան՝ հարցրինք, թե ինչու է որոշել սատարել հենց «Հայաստան» դաշինքին ու Ռոբերտ Քոչարյանին: «Որովհետև ես ավելի քան վստահ եմ, որ միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է Հա­յաստանն այս ստեղծված իրավի­ճակից դուրս բերել՝ իր փորձով, իր ամեն ինչով: Տասը տարի շարունակ ինքը եղել է մեր երկրի ղեկավարը, ես աշխատել եմ իր օրոք և բազմիցս ասել եմ, որ մենք ունեցել ենք հզոր երկիր, մենք ունեցել ենք ուժեղ ոստիկանություն, և վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա արժանա­պատիվ դուրս բերել Հայաստանն այս վիճակից»,- ասաց Օսիպյանը:

-Բայց Դուք Սերժ Սարգսյանի օրոք էլ եք աշխատել, նա էլ փորձ ունի, նա էլ է տասը տարի ղեկավա­րել մեր երկիրը, նաև Արթուր Վանեցյանի հետ եք աշխատել, նրանք չե՞ն կարող մեր երկիրն այս վիճակից դուրս բերել:

-Ես բան չունեմ ասելու որևէ մեկի հասցեին, թույլ չեմ տալիս ինձ որևէ մեկին գնահատել, բայց կոնկրետ իմ վստահությունը, համակրանքը Ռո­բերտ Քոչարյանի հանդեպ է:

-Դուք ցուցակում ընդգրկված չեք, առաջարկ չի՞ եղել, թե եղել է՝ Դուք չեք ցանկացել:

-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես 32 տարի ուսադիր եմ կրել, ես ոստիկան եմ, ծառայել եմ Հա­յաստանի Հանրապետությանը և հի­մա էլ եմ ծառայում: Դա չի նշանակում, որ եթե ես պաշտոնաթող գեներալ եմ, այս պահին չեմ աշխատում, ուրեմն չեմ շարունակում ծառայել իմ ժողովրդին:

-Եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, Դուք կհավակնե՞ք նո­րից պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ ոստիկանապետի:

ւրեմն, որևէ մեկին թող չթվա՝ եթե ես աջակից եմ, բարձրաձայնում եմ և չեմ թաքցնում իմ համակրանքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ուրեմն ես ինչ-որ հավակնություններ ունեմ հետագայում որևէ պաշտոնի: Ես ոչ մի սպասելիք չունեմ Ռոբերտ Քոչարյանից և ինչով կարող եմ, աջակցում եմ այս պահին, որպեսզի Հայաստանը դուրս գա այս իրավի­ճակից: Եթե ինձ նպատակահարմար կգտնեն, ես ծառայող եմ, պատրաստ եմ ծառայել իմ հայրենիքին:

-Այո, հետևում եմ, անթույլատրե­լի եմ համարում այդ հայտարա­րությունները, ազգը պառակտել և տանել բախումների՝ անթույլատրելի եմ համարում և, օգտվելով առիթից, կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ոստիկաններին, որպեսզի զերծ մնան նման արտահայտություններից ու այդ գործընթացն ապահովելուց, քանի որ վաղը, մյուս օրը բոլորը կկանգնեն օրենքի առջև ու կկրեն իրենց համապատասխան պատիժը: Կոչ եմ անում ոստիկաններին, որ զերծ մնան, չտանեն ժողովրդին բախման և պառակտման չենթարկեն: Առանց այն էլ արդեն ազգի մեջ կան «սև ու սպիտակներ», նախկիններ-ներկաներ: Հարկ եղած դեպքում ինքս կլի­նեմ առաջնագծում, իմ հնարավո­րություններով թույլ չեմ տա, որ նմանատիպ բախումներ լինեն:

-Բայց տեսնում ե՞ք դրա ռիսկը, որ կարող է բախումներ լինեն, քանզի ասում Են՝ Փաշինյանը հեշտ չի զիջի աթոռը:

-Բայց Փաշինյանի զիջել-չզիջելով չէ, եթե ժողովուրդն իր ձայնը տա «Հայաստան» դաշինքին, էստեղ ինչ է մնում, մնում է, որ Փաշինյանը դառնա նախկին:

-Կարծում եք՝ ժողովուրդը կտա՞ իր ձայնը Քոչարյանի գլխավորած դաշինքին:

-Այո, ես տեսնում եմ, հետևում եմ, վերլուծություններ եմ անում, մոնիտորինգ եմ անում, և դրանց հիման վրա՝ պարոն Քոչարյանի գլխավորած դաշինքի հեղինակությունն օր-օրի բարձրանում է:

-Ամեն դեպքում, ասում են՝ 50+1 տոկոս որևէ ուժ չի հավաքի, և կոալիցիայի միջոցով կձևավորվի իշխանությունը: Դուք ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանն ո՞ւմ հետ պետք է կոալիցիա ձևավորի:

-Եկեք առաջ չընկնենք, բայց էսպիսի բան կասեմ՝ այն ուժերի հետ, որոնք դեմ են ներկայիս իշխանությա­նը: Եթե դեմ են, ոչ թե ինչ-որ ձևական բնույթ է կրում այդ ամենը, թող ապա­ցուցեն իրենց խոսքերը գործով:

-ԲՀԿ-ն ու «Պատիվ ունեմ» դա­շինքը, օրինակ, հայտարարել են, որ դեմ են:

-Եթե հայտարարել են, վստահ եմ՝ իրենց հայտարարության տերը կլինեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan