Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը

Այն ուժի հետ եմ լինելու, որի ղեկավարմամբ ՀՀ-ն առաջընթաց կունենա․ Վալերիյ Օսիպյանը՝ ընտրությունների մասին

«Հրապարակ» թերթը գրում է

«ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո մի քանի անգամ մասնակցել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքներին, ապա մեկնել Մոսկվա, այս օրերին նորից Երևանում է։ Երբ նրանք հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը հիմա, փաստորեն, գնում է արտահերթ ընտրությունների, և Հայրենիքի փրկության շարժումը, փաստացի, ձախողեց իր առաքելությունը՝ չկարողանալով հասնել Փաշինյանի հրաժարականին, Օսիպյանն ասաց՝ առջևում ընտրություններ են, ժողովուրդն իր կամքը կարտահայտի, և ընտրություններով պարզ կլինի, թե ով կլինի մեր հաջորդ ղեկավարը։

- Ընդդիմության այս 5-6 ամսվա պայքարը, փաստորեն, ընդամենը նրա համար էր, որ գնաք Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգով ընտրությա՞ն։

- Ընդդիմության պայքարն այլ էր, բայց այլ ճանապարհներ ևս կան՝ քաղաքակիրթ ձևով, դա ընտրություններն են, որով կարտահայտվի ՀՀ քաղաքացու դիրքորոշումը։

- Կարծում եք՝ սա՞ է ճիշտ ճանապարհը, պե՞տք էր Փաշինյանի վարչապետությամբ գնալ ընտրությունների։

- Որքանով ես տեղյակ եմ՝ ինքը պետք է հրաժարական տա մինչև ընտրությունները։

- Այո, բայց ինքը մնալու է որպես ժամանակավոր պաշտոնակատար։

- Դա արդեն չգիտեմ, կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որպեսզի վաղը շահարկումների թեմա չլինի, մեկ այլ անձ լիներ ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի վաղը հարցեր չառաջանան՝ պետական ռեսուրսներ չարաշահելու և այլն, և այլն։

- Իսկ Դուք որևէ քաղաքական ուժի սատարելո՞ւ եք կամ հնարավո՞ր է՝ որևէ ուժի ցուցակով մասնակցեք ընտրություններին։

- Ամեն ինչ էլ հնարավոր է։

- Կա՞ քննարկում քաղաքական ուժերի հետ։

- Կարծում եմ՝ այո։

- Ո՞ւմ հետ, ինչպե՞ս։

- Կասեմ։

- Կարո՞ղ է այդ ուժը Քոչարյանի ձևավորած դաշինքն է լինելու։

- Այն ուժի հետ եմ լինելու, որին ես վստահում եմ և համոզված եմ՝ Հայաստանի Հանրապետությունն իր ղեկավարությամբ առաջընթաց կունենա, կզարգանա, և կունենանք հզոր Հայաստան։ Բայց ես հիմա դեռ չեմ ասում՝ ում եմ տեսնում։

- Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ ընտրությունների միջոցով վերարտադրվել, թե՞ մտածում եք՝ ընդդիմությունը, ամեն դեպքում, հաղթանակ կտանի ընտրություններում։

- Եկեք առաջ չընկնենք, սպասենք ընտրություններին, եթե դրանք, իհարկե, կայանան։ Ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին այսօր ավելի իրազեկ է, էլ ավելի քաղաքականապես գրագետ է և մտահոգված է Հայաստանի ապագայով, մանավանդ 44-օրյա պատերազմից հետո, այն ճակատագիրը, որին մենք արժանացանք, մտահոգում է մեր քաղաքացիներին։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրի ձայնը կարևոր կլինի, և բոլորը կքվեարկեն այն անձի, այն դաշինքի, այն ուժի համար, որն ի վիճակի կլինի Հայաստանն այս վիճակից դուրս բերել։

- Բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է հակահարձակման, ամբողջ մեղքը բարդում է նախկինների վրա, և հանրության մի որոշակի զանգված կա, որ հավատում է Փաշինյանի մանիպուլյացիաներին։

- Ես չգիտեմ՝ ով է հավատում, ով չի հավատում, ես ինձ վրա օրինակ բերեմ․ եթե ես ղեկավարել եմ մի կարևոր կառույց՝ ՀՀ ոստիկանությունը, ինձ համար անընդունելի է այդ գաղափարը՝ ամեն ինչ բարդել նախկինների վրա։ Ես միշտ էլ ասել եմ, որ նախկինների մեջ էլ կային այնպիսի անձինք, որոնք իրավունք չունեին զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ, ներկայիս իշխանության մեջ էլ կան անձինք, որոնք ընդհանրապես պետք է հեռու մնան այդ պաշտոններից, և դասակարգել սև ու սպիտակների, նախկին-ներկաների՝ անթույլատրելի եմ համարում։ Սա փոքր երկիր է, մենք բոլորս հայ ենք, և այդ տարանջատումը հասարակության մեջ, կարծում եմ, իր բացասական ազդեցությունն ունեցավ, որ հայտնվեցինք այս վիճակում»,-գրում է թերթը։

 

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan