Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա. դեպքը կքննի ՀՔԾ–ն

Դիտել նաև
Գյումրի-Երեւան ավտոճանապարհին, Լանջիկ-Մաստարա հատվածում խայտառակ իրավիճակ է. Լուսանկարներ
Խաղաղություն պետք է լինի տարածաշրջանում ի հեճուկս Ալիևի. Լենա Նազարյան. Տեսանյութ
Հակոբ Արշակյանի արարքը՝ լրագրողին հարվածելը, իրավական ընթացք չի ստանա.ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հրապարակել է ԲՏԱ նախարարի հետ աղմկահարույց միջադեպին նախորդած հարցազրույցի ձայնագրությունը. Տեսանյութ
Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը. ՄԻՊ-ը՝ Հ. Արշակյանի և Փ. Ֆահրադյանի միջև տեղի ունեցածի մասին
Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից սրճարանում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման դեպքի վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
«ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից այսօր՝ մարտի 18-ին, սրճարանում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար», – նշեցին դատախազությունից։
Այսօր լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա: