Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
22
Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ 23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգում. Ուղիղ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Պատերազմ Արցախում
Մեր առաջնորդին վիրավորելու իրավունք չունե՛ք․ բոլորը գիտեն՝ ով ինչ է արել․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ Օրենքի խախտում է․ Սեդա Սաֆարյանը եղել է և՛ դատավոր, և՛ ձեռնարկատեր․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ ՍԴ-ն արդեն երեք տարի է որբի գլխի պես այս իշխանության ձեռքին խաղալիք է. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հաստատեցիք ձեր քաղաքական բոլշևիզմը, երբ ասացիք՝ մեկ է, նորից կնշանակենք Սեդա Սաֆարյանին. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել 5 տարի է՝ իշխանություն եք, ձեր ոստիկանապետի տեղը չգիտե՞ք. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը. Տեսանյութ Հայաստանը երբևէ չպետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Սեդա Սաֆարյանն ինքն է ընկել իր հետևից. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Մոլորված զինծառայողը գտնվել է, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այստեղ ապրող մարդկանց կամարտահայտման իրավունքի իրացման հիման վրա. Ռուբեն Վարդանյան Այսօր՝ ժամը 13:30-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց Արդեն առնվազն մի տարի է, ինչ անհետացել է Armenian Scientific Journals: Open Access (asj-oa.am) կայքը, որը հայկական գիտական պարբերականների էլեկտրոնային արխիվ էր Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Հայոց Պատրիարքարանը դատապարտել է դեպքը Գյումրիում բախվել են «Opel Astra G»-ն և «Mercedes-Benz C180»-ը․ կան զոհեր Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին ԱԺ նիստ է. Սպասվում է հարցուպատասխան կառավարության հետ. Ուղիղ Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է և ձյուն է տեղում Եթե վստահ եք՝ Սաֆարյանը խախտում չի արել, ինչո՞ւ չեք ուզում դիմել Սահմանադրական դատարան.Արսեն Բաբայան. Տեսանյութ Ասկերանում մեծ է գործազուրկների թիվը. վարչակազմի ղեկավար Իշխանասարում հա՞նք են շահագործելու ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը Ջուր չի լինի Էրդողանը առաջադրվել է՝ որպես Թուրքիայի նախագահի թեկնածու «Հասել են եղեւնիներին». ՊՆ նախկին շենքի թալանը շարունակվում է Ինչ է ասել Փաշինյանը ՔՊ փակ նիստի ժամանակ. մանրամասներ ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել Ի՞նչ գործով են անցնում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները

Բակալավրիատի կրթական ծրագրով կհատկացվի 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ: Մագիստրատուրայի կրթական ծրագրով (անվճար), առկա ուսուցմամբ առաջարկվում է հատկացնել  1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ բակալավրի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելության տեղերի հատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի e-draft.am տեղեկատվական հարթակում:

Բակալավրիատի ծրագրով` անվճար տեղերից  88-ը առաջարկվում է տրամադրել օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում` 70 տեղ նախատեսված է սփյուռքահայ դիմորդների, 13 տեղ` միջպետական պայմանագրերով ընդունելության համար: Միջպետական համաձայնագրի շրջանակում ևս 5 տեղ կհատկացվի  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին` Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար:

Բակալավրիատի կրթական ծրագրով Արցախի Հանրապետությանը հատկացված է 60  նպատակային տեղ (չհաշված ՀՀ ոստիկանության կրթահամալիրին և ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացված տեղերը):  350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար: Պահուստային տեղերի համար նախատեսվել է 62 տեղ: Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում ընդունելություն կիրականացվի մի շարք նոր մասնագիտություններով (կրթական ծրագրերով)՝ «Գեոդեզիա և կադաստր», «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն»,  «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն»,  «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում», «Կիրառական վիճակագրություն» և այլն:

Նախագծով մագիստրատուրայի համար նախատեսված է պահուստային 9 տեղ ընդունելության մրցույթում հավասար միավորներ (ՄՈԳ) ունեցող դիմորդների համար:

Անվճար տեղերի հայտը ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկը` ըստ բուհերի կարիերայի կենտրոնների վերլուծության: Նախապատվությունը տրվել է՝ ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Շահագրգիռ կառույցներն ու անհատներն իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել բակալավրի կրթական ծրագրով տեղերի համար մինչև մարտի 2-ը, մագիստրատուրայի կրթական ծրագրի համար` մարտի 5-ը ներառյալ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ    ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan