Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցապ ծառայության պետի պաշտոնից
![Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցապ ծառայության պետի պաշտոնից](/timthumb.php?src=/disc/15-02-21/629bd09c34d0bdfc5c9880726934c968.jpg&w=450)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անի Ամիրշադյանին Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:
Անի Ամիրշադյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի սեպտեմբերին։