Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Փաշինյանի մանկության երազանքը

«168 ժամ»-ը գրում է. «Ժամանակակից հասարակություններին բնորոշ է սպառողական բնույթը։ Սպառողական հասարակությունների կամ կոնսյումերիզմի՝ որպես գաղափարախոսության սկզբնավորման շրջան է համարվում անցած դարի 60-ական թվականները, ինչը, իհարկե, պայմանական թվագրություն է։ Լայն իմաստով, կոնսյումերիզմը կամ սպառողական հոգեբանությունը կապիտալիզմի որոշակիորեն գռեհիկ արտահայտությունն է, որը տարբեր տեսությունների ու մոդելների տեսքով արտահայտվել է նախ տնտեսագիտության մեջ՝ առաջ մղելով այն թեզը, որ շատ սպառումը ծնում է շատ պահանջարկ, հետևաբար՝ այն տնտեսության զարգացման հիմնական խթանն է։

Զուտ տնտեսագիտորեն դա այդպես է, սակայն խնդիրն այն է, որ կոնսյումերիզմը չի սահմանափակվում միայն տնտեսական հարաբերություններով, իրականում այն վաղուց դարձել է հանրային հոգեբանություն, աշխարհայացք, գաղափարախոսություն, որի հիմքում ընկած է ինքնին սպառումը և էլի սպառումը կամ ավելի շատ սպառումը։ Ժամանակի մեջ դա անհատական և հանրային կյանքը նյութականացնում է այնքան ու այնպես, որ հոգևոր արժեքները, նյութականի հետ չկապված ամենայնը մղվում է երկրորդական, երրորդական պլան և դադարում է մոտիվացնել անհատին ու հասարակությանը։

Բացի այդ, սպառողական հոգեբանությամբ առաջնորդվող հասարակությունն այդ վերաբերմունքը տարածում է ամեն ինչի, այդ թվում՝ նաև հոգևոր արժեքների, իսկ վերջինների թվում՝ նաև քաղաքականության նկատմամբ։ Քաղաքական կյանքում կոնսյումերիզմի ամենավառ արտահայտությունը պոպուլիզմի՝ որպես գաղափարախոսության, իսկ իրականում՝ գաղափարախոսության բացակայության հաղթանակն է։

Պոպուլիզմը կոնսյումերիզմն է քաղաքական կյանքում, իսկ եթե հաղթանակում է՝ նաև պետական կառավարման ասպարեզում։ Սպառողական հասարակության հիմնական շարժիչ ուժը հնարավորինս էժան ու հնարավորինս շատ ապրանքների ձեռքբերումն է։

Պոպուլիզմը նույնն է՝ քաղաքականության մեջ, այն հնարավորինս ցածրարժեք է ու դյուրամարս և ամենուր է, եթե դրա կրողները գալիս են իշխանության։

Կոնսյումերիզմի առանձնահատկություններից մեկը, իսկ գուցե գլխավորն այն է, որ դրա կրողների համար գործնականում չկա այլ արժեք, քան սպառումն ինքնին։ Իսկ երբ դա արտահայտվում է նաև քաղաքականության մեջ, ստացվում է մոտավորապես այն, ինչին ականատես ենք հիմա Հայաստանում՝ հասարակության արժեքային համակարգում պետությունը, պետականությունը, համազգային նպատակները և նման այլ կատեգորիաներ գրեթե տեղ չունեն։ Մարդիկ ընդամենը ցանկանում են լավ ապրել, եթե անգամ այդ լավ կյանքն ապահովվելու է այն երկրների միջոցով, որոնք ընդամենը երկու ամիս առաջ սպանել են հազարավոր հայորդիների, գրավել են Արցախն ու ցանկանում են գրավել Հայաստանի՝ առայժմ հարավային հատվածները։

Հասարակությունը կարծես հաշտ է այդ գրավումների հետ, որովհետև դրա փոխարեն՝ առաջարկվում է «լավ կյանք»։ Իրականում հենց այս՝ կոնսյումերական գաղափարախոսության քարոզով են զբաղված իշխանության այսօրվա ներկայացուցիչները։ Նրանք՝ որպես կոնսյումերիզմի կրողներ, մի անգամ հաջողության են հասել 2018 թվականին, իսկ այսօր փորձում են ապահովել ադրբեջանաթուրքական տնտեսական առաջխաղացումը, որը սպառողականության հարթությունում կարող է անգամ շատ հաջողված մոդել դառնալ։ Որովհետև նույն այս իշխանությանը հաջողվել է անցած երկուսուկես տարիներին կազմաքանդել հակասպառողական կամ հոգևոր հիմնական կառույցները՝ եկեղեցին, ավանդույթները, հանրային բարոյականության հիմնական իմպերատիվները։ Եվ քանի որ նրանք հաջողել են այդ հարցում, հիմա իրականացնում են իրենց առաքելության գուցե վերջին արարը՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային սպառողական հաբ, որում հիմնական վաճառողի կամ մատակարարի դերն էլ դարձել է Նիկոլ Փաշինյանի երազանքը։ Մանկության երազանքը՝ ըստ ամենայնի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan