Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում
8
Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փչացնում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում. վտանգի մեջ է ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի լեգիտիմ հիմք. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) LiveAra հարթակը միանում է «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժմանը Անտարբերությունը նոր հանցագործություն կծնի․ սա պայքար է հայի արժանապատվության և հանուն Հայաստանի Հանրապետության․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)

Թուրքը գյուղի դիմաց է, իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, անտեր վիճակում ենք․ սրաշենցի

Ամեն օր կապանցին վեր է կենում՝ թուրքի դրոշը դեմը։ Սրաշեն տանող ճամփի ուղղությամբ, քաղաքից դուրս ես գալիս՝ 5 կիլոմետրի վրա, երեք-չորս տեղ թուրքերի պոստ կա՝ դրոշը դրած, ճամփին կպած։ Իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, տիրոջ պես. Yerkir.am-ի հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնում Սյունիքի Սրաշեն գյուղի բնակիչ Ռուբեն Գալստյանը։

Նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտնի հայտարարությունից հետո Սյունիքի մարզի սահմանները, այդ թվում՝ Կապան մարզկենտրոնը հայտնվեցին Ադրբեջանի անմիջական հարեւանությամբ։ Դեպի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ տանող ճանապարհի որոշ հատվածներ արդեն թշնամու տարածքում են: Սրաշենում, ճիշտ է, երթեւեկություն կա, գնում-գալիս են, բայց Ռուբեն Գալստյանը մտահոգ է՝ թուրքին չի վստահում:

«Թուրքը մնում է թուրք։ Մի գեղեցիկ օր կլինի այն, ինչ մարդիկ մտածում են՝ առեւանգում, ճանապարհի փակում, ինչպես եղավ 1990-ականներին»,-նշում է նա։

Տարակուսանքի մեջ է, չգիտի՝ ինչ է լինելու։ Թեեւ վախը սրտում է, բայց գյուղը լքել չի ուզում։ Գնալու ցանկություն չունեն նաեւ համագյուղացիները։ «Մենք ցանկություն չունենք լքելու Սրաշենը, բայց իշխանություն էլ պիտի ունենանք, որ գյուղացին վստահ լինի՝ իր հետեւում մարդ կա, իր համար բարձր ատյաններում մարտնչող կա, պաշտպանված է օրենքներով»,-ասում է Ռուբեն Գալստյանը։

Հիշում է՝ 1990-ականներին էլ էր նույն իրավիճակը, բայց այսպիսի անտերություն, անտարբերություն չէր, ասում է՝ միայնակ չէր: «Հիմա մենք անտեր վիճակում ենք»,-նշում է մեր զրուցակիցը։

Հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որ չի անում, ի՞նչ սպասելիքներ ունեն սրաշենցիները, վրդովված է արձագանքում․ «Ի՞նչ իշխանություն, ձեզ մոտ՝ Երեւանում, կա՞ իշխանություն, պատասխանեք՝ կա՞ սրտացավ իշխանություն հայ ազգի համար, մեզ մոտ չկա։ Ո՞վ պիտի մտածի գյուղացու կյանքի մասին, եթե ոչ՝ պետությունը։ Իշխանավորը պիտի գյուղացու մասին հոգ տանի, որ նա ապահով, հպարտ զգա»։

Հետաքրքրվեցինք՝ պետական այրերը գալի՞ս են, փորձո՞ւմ են պարզել՝ ինչ իրավիճակ է: «Մեր համայնքապետերն են մեր կողքին, համայնքային իշխանությունը։ Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն կարողանում պետական սահմանի հարց լուծել։ Ադրբեջանցին եկել, կանգնել է գյուղի դիմաց, մեր մշակահողերի կողքին։ Պետական միջամտություն է պետք, վարչական ղեկավարն այս առումով լիազորված չէ որեւէ բան անել։ Բերել GPS-ով պետական սահման են որոշում։ GPS-ով պետական սահման չեն որոշում, ընդ որում՝ մի օրվա մեջ։ Պետական սահմանը որոշելու համար տարիներ են պետք, իսկ դրա համար՝ բանակցող։ Ո՞վ պիտի բանակցի»,-ասում է Սրաշեն գյուղի բնակիչը։

Աղբյուր՝ Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan