Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում
8
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Այս երթը անմահության ճանապարհ է. Բագրատ սրբազան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, բայց անտարբերությունը մահացու մեղք է. Միքայել սրբազան Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Մայիսյան թեզիսներ կամ ինչպես խուսափել հեղափոխության «մանկական հիվանդություններից» Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Փաշինյանը մեկնել է ՌԴ Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Փաշինյանը խաբել է. Մաս 204 Փաշինյանը գնաց... իր չսիրելի Մոսկվա Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ) Բագրատ սրբազանի երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան «Շիրակը՝ հանուն Հայրենիքի» նախաձեռնությունը Գյումրուց երթով կշարժվի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի գլխավորած երթին Արագածը մի՛ պղծեք. «Հրապարակ» Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

Փաշինյանը համարու՞մ է, որ մենք 26 տարի «օկուպացրել ենք Ադրբեջանի տարածքը», իսկ մեր 5000 զոհերը «օկուպանտներ» էին. Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանի իրական պատկերացումները, մտաhաղացումն Արցախի և Հայաստանի թե՛ անցյալի, և թե՛ ապագայի վերաբերյալ փուլ առ փուլ ջրի երես են դուրս գալիս և հասարակության ճնշող մեծամասնության համար դառնում ակնհայտ:

Որոշ դեպքերում Փաշինյանի փոխարեն խոսում են իր մերձավորները: Եվ ահա երեկ Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցներից Արմեն Մարտիրոսյանը հետևյալ գրառումն է արել. «Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։

Փաստորեն, ի՞նչ է ստացվում: Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի տեսակետները տարիներ շարունակ համըկնու՞մ էին, և այսօր պարզապես կյանքի է կոչվում իրենց պատկերացումների հիման վրա կազմված ծրագի՞րը:

Երբ կարդում ես նման գրառումներ, գիտակցում ես, թե որտեղից է առհասարակ ի հայտ եկել 5 միլիարդի դիմաց «Արցախի հարցը լուծելու» գաղափարը: Եթե այս մարդկանց գիտակցության մեջ հայկական արյունով հայկական Արցախի ազատագրված տարածքներն իրենց հայրենիքը չեն, ապա իրենց համար բացարձակապես ոչ մի խնդիր չէր լինի այդ տարածքները գումարի դիմաց թշնամուն հանձնել: Ավելին, այս պարագայում իրենք առաջնորդվել են «совместим приятное с полезным» կարգախոսով. «Հա՛մ թուրքերի հայրենիքն իրենց կվերադարձնենք, հա՛մ էլ ձեռի հետ փող կաշխատենք»:

Արցախյան երկրորդ պատերազմն ամբողջական ծավալով բացահայտում է մեր հասարակության միջի թրքամետ ստահակների այն շերտը, որն այսքան տարիներ ապրել է մեզ հետ նույն երկրում: Իրենք անգամ նույն օդն են շնչեն, ինչ մենք են շնչում: Տասնյակ տարիներ իրենք ներսից թունավորել են հասարակական մթնոլորտը, իսկ վերջին 2,5 տարվա ընթացքում թուրքերի և ադրբեջանցիների հետ միասին մեջքից հարված հասցրեցին մեզ, ինչի արդյունքում իրենք սպանեցին Արցախի պետականությունը և սպանեցին  մոտ 5 հազար անմեղ հայի (ի միջի այլոց, եթե մենք «օկոպացրած տարածքներում էինք», ուրեմն մեր զինվորներն էլ օկուպա՞նտ էին, փաստորեն, Ալիևը Հայաստանում փաստաբանական գրասենյա՞կ ունի):

Ժողովրդավարություն խաղալու ժամանակն ավարտվել է, այս երկրում կապրեն ու կիշխեն կամ արմենմարտիրոսյաններն ու փաշինյանները, կամ նրանք, ովքեր կարծում են, որ վերոնշյալ մարդկանց պատկերացումները կոչնչացնեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի պետականությունը: Սակայն մեկ կարևոր տարբերությամբ. եթե շարունակեն իշխել նրանք, ապա մենք կկոչվենք «Արևմտյան Ադրբեջան», իսկ եթե իշխեն այլ պատկերացում ունեցող մարդիկ, ապա մենք կշարունակենք մնալ Հայաստանի Հանրապետություն:

Իսկ Արմեն Մարտիրոսյանի համար տարբերություն չկա` Փաշինյանի համար տպագրել «Հայասանն իմ օջախն է, ժողովուրդն` իմ ընտանիքը», թե Ալիևի համար տպագրել «Արևմտյան Ադրբեջանն իմ օջախն է, ժողովուրդն` իմ ընտանիքը»: Деньги не пахнут...

Սևակ Դանիելյան

Հ.Գ.: Դատելով ադրբեջանական Telagram ալիքներից մեկում արված հրապարակումից, Նիկոլ Փաշինյանից հետո Արմեն Մարտիրոսյանը հավակնում է դառնալ երկրորդ հայը, ով կստանա «Ադրբեջանի հերոս» կոչումը:      

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan