Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Բաքուն ու Երևանը պատրաստ չեն փոխզիջումների, հենց ԵՄ-ն հայտնվեց այնտեղ, սկսվեցին խնդիրները. Զախարովա. Տեսանյութ
24
Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Պատերազմ Արցախում
Անի համայնքում թեժ է Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը. ինձ համար այդ հանձնաժողովը չկա. Մովսես Հակոբյան Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ Փաշինյանի նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ Դոլարն ու եվրոն թանկացել են «Ալե՛ն, խղճահարությո՞ւն ես մուրում, թևիդ նկարն ո՞ւմ ես ցույց տալիս». Սյուզի Բադոյան Չենք ասում՝ քաղաքի կենտրոնում էլիտար տուն տվեք, կրիշ տվեք, ապրենք․ ՊՆ նախկին շենքի բնակիչ. Տեսանյութ Զավե՞շտ թե՞ ողբերգություն Այս հարցը անցկացրեցին թաքուն, չզեկուցվող նախագծերի փաթեթում․ դրա փոխարեն երկար բարակ քննարկեցին ինչ-որ հատվածում ասֆալտ փռելու թեման Դատարանը հաստատել է՝ ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքները խախտվել են Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները օրական 1.9 մլն դոլար է Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով Տարբեր դեպքերի արձագանքը տարբեր է և ոչ միայն հրապարակային. Զախարովան մեկնաբանել է հայ զինվորի որոնողական աշխատանքներին մասնակցած ռուս զինվորականների վիրավորվելու հանգամանքները. Տեսանյութ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության սրման, ԼՂ-ում միջադեպերի ավելացման և Լաչինի միջանցքի հարցում կողմերի՝ փոխզիջումներին պատրաստակամ չլինելու առնչությամբ. Զախարովա. Տեսանյութ Եթե ՀԱՊԿ-ն դուրս է գալիս ՀՀ-ից, ապա հայկական կողմն ինչպե՞ս է պատկերացնում «մուտքը». Զախարովա. Տեսանյութ Բաքուն ու Երևանը պատրաստ չեն փոխզիջումների, հենց ԵՄ-ն հայտնվեց այնտեղ, սկսվեցին խնդիրները. Զախարովա. Տեսանյութ Փոխնախարար Խզմալյա՜ն, դու սուտ ես խոսում, պաշտոնավարման ընթացքում մի անգամ ոտք չես դրել «Գոյ» թատրոն. Տեսանյութ «Բնապահպանական ակցիան» Լաչինի միջանցքում հետապնդում է ռուս խաղաղապահներին վարկաբեկելու նպատակ. Սերգեյ Ղազարյան Արդեն իրավիճակը կրիտիկական է. առատ տեղումներ չլինելու դեպքում կունենանք հոսանքի ավելի երկար ընդհատումներ. ԱՀ պետնախարար Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ

Մեկնարկում է «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. ապրիլի 19-ից մայիսի 30-ը, Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության` մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին:
Մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին, ժամը 18:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Փառատոնն իրականացնող կազմակերպություններն են՝ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:
Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության զարգացմանը, հաստատել նոր ստեղծագործական կապեր տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև, այլազգի արվեստագետներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ պատշաճ կերպով ներկայացնել իրենց վարպետությունը, գեղարվեստական կրթության ոլորտում իրականացնել գիտամանկավարժական փորձի փոխանակում:
2017 թվականին մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 3000 անհատ կատարողներ և համույթներ` 35 երկրից: Մրցույթը կանցկացվի 5 տարիքային խմբով, 19 անվանակարգով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողովրդական գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր և երգչախմբեր, պարարվեստ: Յուրաքանչյուր անվանակարգում բացարձակ հաղթողներին կշնորհվի Մեծ մրցանակ: 63 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III, IV, V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում: Բոլոր մասնակիցները կստանան խրախուսական մրցանակներ և տարբեր դիպլոմներ: Փառատոնի մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված 72 գործիչներ` աշխարհի 14 երկրից:
Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամները և անվանի երաժիշտները Գյումրիում, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանդես կգան «Արվեստն ընդդեմ ահաբեկչության և պատերազմների» խորագիրը կրող բարեգործական համերգներով, ինչպես նաև կանցկացնեն վարպետության դասեր:
Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20 ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ` Հայաստանի և արտերկրի հեղինակավոր բուհերից:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և տարբեր երկրներում: Նրանց համար կկազմակերպվի նաև ամառային ստեղծագործական ակադեմիա:
Ս. թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, փառատոնի կազմակերպիչ Կարինե Ավդալյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan