Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
22
Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ 23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգում. Ուղիղ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Պատերազմ Արցախում
Օրենսդիր մարմնի ՔՊ-ական անդամներն ասում են՝ հետո՞ ինչ, որ Սեդա Սաֆարյանը խախտել է օրենքը Վալերի Բուայեն իր համերաշխությունն է հայտնել հայերին՝ Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ ՀՐԱՏԱՊ-ԴԻՏԱՐԿՈՒՄ-ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. Կուտակային կենսաթոշակային ֆոնդի 2 կառավարիչներն էլ մեր միջոցները կառավարում են անարդյունավետ. Փաստաթուղթ Մեր առաջնորդին վիրավորելու իրավունք չունե՛ք․ բոլորը գիտեն՝ ով ինչ է արել․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ Օրենքի խախտում է․ Սեդա Սաֆարյանը եղել է և՛ դատավոր, և՛ ձեռնարկատեր․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ ՍԴ-ն արդեն երեք տարի է որբի գլխի պես այս իշխանության ձեռքին խաղալիք է. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հաստատեցիք ձեր քաղաքական բոլշևիզմը, երբ ասացիք՝ մեկ է, նորից կնշանակենք Սեդա Սաֆարյանին. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել 5 տարի է՝ իշխանություն եք, ձեր ոստիկանապետի տեղը չգիտե՞ք. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը. Տեսանյութ Հայաստանը երբևէ չպետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Սեդա Սաֆարյանն ինքն է ընկել իր հետևից. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Մոլորված զինծառայողը գտնվել է, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այստեղ ապրող մարդկանց կամարտահայտման իրավունքի իրացման հիման վրա. Ռուբեն Վարդանյան Այսօր՝ ժամը 13:30-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց Արդեն առնվազն մի տարի է, ինչ անհետացել է Armenian Scientific Journals: Open Access (asj-oa.am) կայքը, որը հայկական գիտական պարբերականների էլեկտրոնային արխիվ էր Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Հայոց Պատրիարքարանը դատապարտել է դեպքը Գյումրիում բախվել են «Opel Astra G»-ն և «Mercedes-Benz C180»-ը․ կան զոհեր Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին ԱԺ նիստ է. Սպասվում է հարցուպատասխան կառավարության հետ. Ուղիղ Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է և ձյուն է տեղում Եթե վստահ եք՝ Սաֆարյանը խախտում չի արել, ինչո՞ւ չեք ուզում դիմել Սահմանադրական դատարան.Արսեն Բաբայան. Տեսանյութ Ասկերանում մեծ է գործազուրկների թիվը. վարչակազմի ղեկավար Իշխանասարում հա՞նք են շահագործելու ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը Ջուր չի լինի Էրդողանը առաջադրվել է՝ որպես Թուրքիայի նախագահի թեկնածու «Հասել են եղեւնիներին». ՊՆ նախկին շենքի թալանը շարունակվում է Ինչ է ասել Փաշինյանը ՔՊ փակ նիստի ժամանակ. մանրամասներ

Վերանայել 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդ

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհուրդը:

Հայտարարությունում ասվում է. «Ի խախտումն  ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջի՝ բուհերի գերակշիռ մասի ընդունելության քննությունների ցանկում ՀՀ պետական լեզուն՝ հայերենը,  ամրագրվել է իբրեւ կամընտրական. դիմորդին իրավունք է տրվել հայերենի փոխարեն որեւէ օտար լեզվի քննություն հանձնել: Դեռ ավելին՝ ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետներում հայոց լեզվի քննությունը նշված է իբրեւ ոչ մրցութային: Հիշեցնենք, որ  ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը միանշանակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդը համոզված է, որ բացարձակ  անթույլատրելի է որեւէ հիմնավորմամբ արդարացնել օրենքի դրույթի խախտումը, ուստի պահանջում ենք ՀՀ Կառավարությունից վերանայել 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը՝ համապատասխանեցնելով այն գործող օրենքի պահանջներին: ՀՀ Կառավարությունն ի պաշտոնե մեր օրենսդրության պահպանման երաշխավորն է, եւ ՀՀ պետական լեզվի հանդեպ կանխակալ ու աչառու վերաբերմունքը պետք է բացառի:

Հավելում ենք նաեւ, որ այս որոշումը ՀՀ Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված եւ մինչ այդ շահագրգիռ մասնագիտական ատյանների կողմից հիմնավոր քննադատության արժանացած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթի մերժելի մոտեցումների ուղղակի հետեւանքն է: Այս օրենքի միջոցով փորձ է կատարվում ՀՀ պետական լեզվի դասավանդումը  բուհերում դարձնելու  կամընտրական:

Ընդգծենք, որ հիշյալ օրենքի նախագիծը խնդրահարույց է նաեւ բուհական ինքնավարության առումով, քանի որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին վերապահվում է միանձնյա իրավասություն՝ նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի  պաշտոնակատար:

Արդեն հայտնի է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունման դեպքում բարձրացնել Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ կրթության իրավունքը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասելու հիմքով:

Ակնկալում ենք բարձրացված հարցերի հրատապ եւ իրավաչափ լուծումներ, որոնք չիրականացվելու դեպքում մեզ վերապահում ենք դիմելու այլ գործողությունների։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan