Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Դիտել նաև
Այսօր Արցախի ավելի քան 7 հազար երեխաներ դեռեւս կրթվում են Հայաստանի դպրոցներում
Հունվարի 24-ի տվյալներով՝ հայտնաբերվել է ընդհանուր 1283 աճյուն․ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը
Արցախը կարող է շուտ ոտքի կանգնել նաև սփյուռքի սոցիալ-տնտեսական ներգրավվածության մեծացման դեպքում․ Մանե Թանդիլյան
Արցախի հանձնումը՝ «պետական մակարդակի կավատություն»
Արցախ է վերադարձել 50․521 մարդ. ՌԴ ՊՆ
Քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Հարգելի հայրենակիցներ, այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:
ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, ինչպես նաև հումանիտար ականազերծող կենտրոնները և ՌԴ ԱԻՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և վտանգ ներկայացնող ռումբերից ու արկերից:
Գործընթացը կշարունակվի օրվա ընթացքում՝ Խնածախ և Այգեստան գյուղերի հարակից տարածքներում:
Ուստի խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել:
Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»: