Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում

Դիտել նաև
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքում
Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել
Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժ է գրանցվել
Այսօր 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը եղել է շուրջ 441 հազար բնակչությամբ Մալաթիա քաղաքից 30 կմ հարավ-արևելք: Օջախը 5 կմ խորության վրա է:
Ըստ Թուրքիայի արտակարգ իրադրության և տարերային աղետների գործակալության (AFAD) նախնական տեղեկությունների՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։