Ֆրանսիայի արտգործնախարար․ «Միայն հաշտարար հայտարարությունները քիչ են, հարկ է, որ Էրդողանը իրական քայլեր անի»

Դիտել նաև
Իսկ մեզ մոտ հույս ունեին, որ Ամերիկան կկանգնացներ պատերազմը, անգամ Զոհրաբը վազեց Ամերիկա. Լուսանկար
NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին
Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրը
Թուրքիայում մարտական ԱԹՍ-ները համակցել են զրահամեքենայի հետ
Թուրքիայում վաճառքի է հանվել ևս մեկ հին հայկական եկեղեցի
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել մի շարք տարածաշրջաններում կայունություն հաստատելու համար։
«Մենք շատ հակասություններ ունենք Թուրքիայի հետ։ Էրդողանի վերջին 2, 3 օրերի միայն հաշտարար հայտարարությունները բավական չեն, մեզ պետք են իրական քայլեր», - ասել է Դրիանը՝ հավելելով, որ կան մի շարք պարզ քայլեր, որոնք Էրդողանը պիտի ձեռնարկի միջերկրածովյան տարածաշրջանում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում և Լիբիայում։
Նա Թուրքիային մեղադրել է ծավալապաշտական գործողություններ իրականացնելու մեջ՝ մատնաշնելով Միջերկրական ծովում և Լիբիայում տեղի ունեցող իրադարաձությունները։
«Դե ֆակտո Թուրքիան արգրեսիա է իրականացնում երկու երկրի դեմ»,- շեշտել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարը։